Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ադրբեջանական զինուժը կրակել է Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ

Արցախի պաշտպանության նախարարության  հաղորդագրությունը․

Հունիսի 18-ին՝ ժամը 09:30-ից մինչև հունիսի 19-ը, ժամը 01:08-ն ընկած ժամանակահատվածը, ադրբեջանական զինուժը Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ։

Հայկական կողմը կորուստներ չունի. հրադադարի ռեժիմի խախտման մասին զեկուցվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը։

Հունիսի 19-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, շփման գծում իրադրությունը հարաբերական կայուն է.