Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը գրություն է ստացել Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոկիեից

09/06/2023
- Պաշտոնական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը գրություն է ստացել Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոկիեից:

«Շատ կարևոր է իրազեկել Հայաստանի սահմանին տեղի ունեցողի մասին՝ թույլ չտալու համար, որ նման կործանարար իրավիճակ հաստատվի։ Սա անձամբ իմ հանձնառությունն է՝ որպես Հայաստանի և Արցախի բարեկամի, կամքը՝ որպես Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահի, ինչպես նաև պարտքը՝ որպես ազատության, ինքնիշխանության և համերաշխության արժեքներին հավատարիմ Ֆրանսիայի Հանրապետության ընտրված ներկայացուցչի»։

Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Օվերն- Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոկիեն բաց նամակով դիմել էր Ֆրանսիայի Նախագահ Էմանուել Մակրոնին, որում ներկայացրել է ՀՀ կատարած այցի ընթացքում ՀՀ սահմանագծին և Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը, ինչպես նաև միջանցքի ապօրինի փակ լինելու պատճառով արցախահայությանը սպառնացող վտանգները։ Նամակում Վոքիեն մասնավորապես գրել է.

«․․․Ես կարողացա զգալ այն ծայրահեղ բռնությունը, որով փորձ է արվում շնչահեղձ անել մի ժողովրդի՝ ստիպելով նրան լքել իր պապենական հողը: Միևնույն ժամանակ կարողացա տեսնել այս բնակչության կապվածությունն իր հողին և մեր գործելու կարողության հանդեպ նրա հավատը: Սակայն այսօր մի հայտարարությամբ կարծես թե արդեն կանխորոշվել է նրանց ճակատագիրը: Խաղաղության համաձայնագրի ստորագրման և Արցախը թշնամի Ադրբեջանի ենթակայության տակ դնելու հեռանկարն էթնիկ զտման վտանգ է ներկայացնում հայկական այս տարածքի համար։ ․․․

Ուզում եմ խոսել այն մարդկանց անունից, ովքեր այսօր իրենց լքված են զգում և կոչ են անում Ֆրանսիային՝ իր կշիռը օգտագործել եվրոպական և միջազգային ասպարեզում արցախահայության ամբողջականությունն ու անվտանգությունը ապահովելու համար։ Միանում եմ իրենց կոչին և, հետևաբար, հանդիսավոր կերպով խնդրում եմ, որ Ֆրանսիան ամեն ինչ անի, որպեսզի հարգվեն Արցախի հայ ժողովրդի հիմնարար իրավունքները, այդ թվում՝ պաշտպանվելու իրավունքը»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լաչինի միջանցքում իրավիճակը շարունակում է մնալ բավականին լարված. Փաշինյանը Սոչիում Պուտինի հետ հանդիպմանը

Հաջորդ գրառումը

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈՒ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա

Համանման Հոդվածներ

Պաշտոնական

Արմեն Գրիգորյանը կմեկնի Կիպրոս

17/11/2025
Պաշտոնական

Փաշինյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպանների հետ

11/11/2025
Պաշտոնական

Փաշինյանը հիմա էլ 2 օրով թռչում է Ֆրանսիա

29/10/2025
Պաշտոնական

Ալեն Սիմոնյանը Ժնևում կհանդիպի Ադրբեջանի գործընկերոջը

19/10/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈՒ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական