Ռուսաստանի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության (ռուս․՝ ЗАГС) Մոսկվայի բաժնի վարիչ Սվետլանա Ուխնեւան թվարկել է նորածինների արտասովոր անունները։ Այս մասին գրում է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը։ ՔԿԱ ծառայության Մոսկվայի բաժինն անունների ցանկը կազմել է՝ 2023-ի անցած 6 ամիսների ընթացքում լույս աշխարհ եկած երեխաների անուններն ուսումնասիրելով։
Այսպես՝ իգական սեռի ամնաարտասովոր անունները Կապիտալիանան ու Ստելլան են․ երեք նորածնի այդ անուններով են կոչել։ Մոսկվայում ծնված երեք աղջնակի էլ Գլաֆիրա անունն է բաժին հասել։ ՌԴ մայրաքաղաքում ծնվել է նաեւ մեկական Բարբարա, Վեսնա, Վեստա, Դեննիցա, Սվետոզարա, Մատրոնա ու Էվրիկա։
Արական սեռի «տարօրինակ» անունների ցուցակը հայկական Հովհաննեսն է գլխավորել, ինչին հաջորդել են Ֆոմա, Յուլյա, Լուկաս, Ռիկի, Մորիս, Թեո, Էրվին ու Մոդեստ անունները։
Ուխնեւայի խոսքով՝ նորածինների ամենահայտնի անունների թոփ հնգյակը չի փոխվել։ Աղջիկների համար ռուս ծնողներն այսօր էլ գերադասում, են Սոֆիա կամ Սոֆյա, Աննա, Մարիա, Եվա ու Վիկտորյա, տղաների համար՝ Միխայիլ, Ալեքսանդր, Մաքսիմ, Մարկ ու Լեւ անունները։
Ս․Վ․