Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔՊ-ում Հայկ Սարգսյանին «մեղադրում են» փայտանյութի բիզնեսի հետաքրքրության համար. «Ժողովուրդ»

14/01/2025
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը շարունակում են ուղեկցել սկանդալները: Կուսակցության ներսից «Ժողովուրդ» օրաթերթին արտահոսք ապահովեցին այն մասին, որ Հայկ Սարգսյանը, որ երեք նիստի ժամանակ է՝ խոսում է անտառների ոչնչացման թեմայից, իրականում փայտանյութ ներկրողների հետ բիզնես հետաքրքրություններ է ձեւավորել:

Հիշեցնենք, որ Հունվարի 9-ի երեկոյան ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը դարձյալ ծառահատումների մասով սուր ելույթ է ունեցել ու մեղադրել մարզպետ Հայկ Ղալումյանին՝ Տավուշի անտառները ոչնչացնելու համար: Սա դարձել էր փոխադարձ վիրավորանքների ու քաշքշուկի պատճառ:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ականներն անգամ իրար հարվածել էին հենց Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, եւ վերջինս էլ թողել ու հեռացել էր: Վեճին միջամտել էին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ փորձելով հանգստացնել Հայկ Սարգսյանին ու Ղալումյանին: Այս միջադեպից հետո ՔՊ որոշ շրջանակներ «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ Հայկ Սարգսյանը ոչ թե անտառների ճակատագրով է մտահոգված, այլ փայտանյութ ներկրող քրեական աշխարհի որոշ ներկայացուցիչների հետ որոշակի հարաբերություններ է կառուցել:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս առիթով զրուցել պատգամավոր Սարգսյանի հետ, սակայն վերջինս որեւէ կերպ կապի դուրս չեկավ մեզ հետ:

Կապվեցինք նրա հոր՝ Զարեհ Սարգսյանի հետ՝ հետաքրքրվելով այն մասին, որ ՔՊ-ականները պատմել են մեզ, որ փայտ ներկրողները, որոնք քրեական աշխարհի հետ կապ ունեն, իր որդու հետ «բիզնես գործընկերներ են», ու իր որդին քրեական աշխարհի հետ կապ ունեցող փայտ ներկրողներին խոստացել է այնպես անել, որ Հայաստանում փայտ չհատվի, որպեսզի ներկրված փայտը վաճառվի։

Զարեհ Սարգսյանը, ի պատասխան այս մեղադրանքների, ասաց. «Հայկը երկրում չէ, նախապես պլանավորված հանդիպում կար, մեկնել է։ Այս ի՞նչ տեղեկություններ են, ծիծաղել կարելի է։ Կա՞ մեկը Հայաստանում, որ կուզենա ապօրինի ծառահատումներ լինեն, հարց եմ տալիս։ Եթե Հայկը տեղեկություններ ունի ապօրինի ծառահատումների վերաբերյալ, իրեն ոչ ոք ու ոչ մի բան չի կաշկանդի այդ մասին բարձրաձայնել։

Հայկը նաեւ հրապարակային հայտարարություններ է արել՝ քրեական հեղինակությունների եւ քրեական ենթամշակույթ կրող անձանց դեմ պայքարելու նպատակով ստեղծված օրենսդրության պահանջների կատարման անհրաժեշտության մասին, այդ մասին բարձրաձայն ՆԳՆ նախարարին հարց է ուղղել, ո՞նց եք պատկերացնում՝ նա գողականների հետ ընկերություն է անում ու հրապարակավ նրանց դեմ պայքարի մասին խոսու՞մ։ Ձեզ հասած տեղեկությունները լոգիկա չունեն»»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հասմիկ Տոլմաջյանը նշանակվել է Շվեյցարիայում ՀՀ դեսպան

Հաջորդ գրառումը

Փաշինյանն ԱԱԾ այլընտրանքային տնօրեն ունի․ «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Վեհափառին կալանավորելու սպառնալիք-մեսիջներ են փոխանցում Մայր Աթոռին. «Հրապարակ»

03/02/2026
Մամուլի տեսություն

Այն, ինչ քողարկում է Փաշինյանը, բարձրաձայնում է Քրիստինե Պողոսյանի աթեիստ եղբայրը. «Հրապարակ»

02/02/2026
Մամուլի տեսություն

ՀՖՖ-ն դեմ է Նիկիտա Սիմոնյանի անունով փողոց անվանակոչելուն․ «Հրապարակ»

31/01/2026
Մամուլի տեսություն

Հայկ Սարգսյանը կհայտնվի մեղադրյալի աթոռին. «Հրապարակ»

30/01/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանն ԱԱԾ այլընտրանքային տնօրեն ունի․ «Հրապարակ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական