Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔՊ-ականները ջնջում են իրենց նամակագրությունները. արտահոսքի հետքերով. «Ժողովուրդ»

05/12/2024
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ում երեկ իսկական «արմագեդոն» էր: Իշխանական «շարքային» պատգամավորները ապշած ու միեւնույն ժամանակ վախեցած այս ու այն կողմ էին շրջում, չգիտեին՝ ինչ վարքագիծ դրսեւորեն. չէին խոսում, լուռ դիտորդ էին: Նախ՝ ՔՊ-ական պատգամավորներն անակնկալի էին եկել, որ Նիկոլ Փաշինյանը, այդպես ստորացնելով, խայտառակելով հեռացրեց Հովիկ Աղազարյանին, ԱԺ ամբիոնից էլ սպառնաց, որ ամեն ինչ արվելու է պատգամավորին մանդատից զրկելու համար:

ՔՊ վերնախավի 3 ներկայացուցիչներ՝ Ալեն Սիմոնյանը, Հայկ Կոնջորյանը եւ Արթուր Հովհաննիսյանը, իրար հերթ չտալով, խոսում էին, թե շոկի մեջ են Աղազարյանի մասին բացահայտումներից, ամաչել են, թե ինչեր են կարդացել, ինչ է գրել Աղազարյանը սոցցանցում իր քննադատներին: Այս պաշտոնյաները մոռացել են, կամ գուցե նրանց «հրահանգվել» է մոռանալ, որ Աղազարյանը կանանց հասցեին էր հայհոյանքներ գրել ու ստել, թե հեռախոսի գաղտնաբառը կոտրել են ու իր անունից գրել:

«Ժողովուրդ» օրաթերթը այս մասին գրել էր, նաեւ հիշեցրել, որ նույն Աղազարյանը հայհոյեց Եռաբլուրում զոհվածների հարազատներին ու, բոլոր դեպքերում, մնաց անպատիժ: Բացի այդ, Աղազարյանը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Կառավարություն-խմբակցություն հանդիպումից որոշակի տեղեկություններ է պատմել լրատվամիջոցներին, որն էլ ՔՊ-ն համարում է պետգաղտնիքի հրապարակում: Դրանից բացի, երբ Հովիկ Աղազարյանի հեռախոսի ողջ տեղեկությունը Փաշինյանի սեղանին է հայտնվել, ՔՊ-ականները սկսել են վախենալ:

«Ժողովուրդ» օրաթերթին ԱԺ-ում պատմեցին, որ երեկ պատգամավորները իրենց շատ նամակագրություններ ջնջում էին հեռախոսների միջից: Մտավախություն ունեն, որ ցանկացած պահի Փաշինյանը կարող է բարկանալ, եւ իրենց անձնական խոսակցությունները, գաղտնիքները նույնպես նման խայտառակ կերպով կհանրայնացվեն»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանը գազազած է, ՔՊ-ում՝ սարսափած. «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

ՔՊ-ականները հեռախոսները փոխում են. «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Վեհափառին կալանավորելու սպառնալիք-մեսիջներ են փոխանցում Մայր Աթոռին. «Հրապարակ»

03/02/2026
Մամուլի տեսություն

Այն, ինչ քողարկում է Փաշինյանը, բարձրաձայնում է Քրիստինե Պողոսյանի աթեիստ եղբայրը. «Հրապարակ»

02/02/2026
Մամուլի տեսություն

ՀՖՖ-ն դեմ է Նիկիտա Սիմոնյանի անունով փողոց անվանակոչելուն․ «Հրապարակ»

31/01/2026
Մամուլի տեսություն

Հայկ Սարգսյանը կհայտնվի մեղադրյալի աթոռին. «Հրապարակ»

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՔՊ-ականները հեռախոսները փոխում են. «Հրապարակ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական