Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քյարամյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին օրենք կընդունեն․ «Հրապարակ»

07/11/2024
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Կառավարությունն Ազգային ժողով է ուղարկել օրենքների մի փաթեթ, որոցով սահմանվում են քննչական եւ հակակոռուպցիոն կոմիտեների ղեկավարներին եւ նրանց տեղակալներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կառուցակարգեր։ Այս փաթեթն ուշագրավ է հատկապես աղմուկ հանած խորհրդարանական վերջին լսումների համատեքստում, երբ երկրի թիվ մեկ՝ օրենսդիր մարմնում բախումներ տեղի ունեցան ՔՊ-ական պատգամավորների եւ Քննչական կոմիտեի ղեկավարի միջեւ, եւ հատկապես` ամբիոնից իր անվայելուչ վարքով աչքի ընկավ Քննչական կոմիտեի երիտասարդ ղեկավար Արգիշտի Քյարամյանը։
Ավելին՝ օրենսդրական այդ նախագիծը խորհրդարան է ուղարկվել հոկտեմբերի 15-ի լսումներից տասն օր անց, ինչը ՔՊ-ական որոշ շրջանակներում բուռն քննարկումների առիթ է դարձել։ Պարզվում է՝ գործող օրենսդրությամբ հիշյալ մարմինների ղեկավարներին եւ նրանց տեղակալներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը բաց է եղել` կարգավորված չէ օրենքով։

Ահա թե ինչ է գրված այդ օրենսդրական փաթեթի հիմնավորումների տեքստում. «Քննչական կոմիտեում եւ Հակակոռուպցիոն կոմիտեում ծառայողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կանոնները սահմանված են «Քննչական կոմիտեի մասին» եւ «Հակակոռուպցիոն կոմիտեի» մասին օրենքներով: Այդ օրենքներով, սակայն, նշված մարմինների ղեկավարներին եւ տեղակալներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կառուցակարգերի մասով հատուկ կարգավորումներ սահմանված չեն: Արդյունքում, վերջիններիս նկատմամբ տարածելի են դառնում կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ընդհանուր կարգավորումները, ինչը որոշ դեպքերում կարող է հանգեցնել ընթացակարգային անհստակությունների: Նշված խնդրի լուծման նպատակով նախագծերով նախատեսվում է քննչական մարմինների ղեկավարների եւ նրանց տեղակալների համար սահմանել կարգապահական պատասխանատվության ենթարկելու առանձնահատուկ մեխանիզմ»։

Այս հիմնավորումներից ելնելով էլ՝ առաջարկվում է փոփոխություններ կատարել ինչպես քննչական եւ հակակոռուպցիոն կոմիտեների մասին օրենքներում, այնպես էլ՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում, քանի որ այս հանձնաժողովն է հետեւում բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի կանոնների պահպանմանը։ Ըստ «Կոռուպցիայի կանխարգելման մասին» օրենքի՝ այդ հանձնաժողովը քննում եւ լուծում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհամատեղելիության պահանջների եւ այլ սահմանափակումների, ինչպես նաեւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի կանոնների խախտումների եւ իրավիճակային շահերի բախման դեպքերի վերաբերյալ դիմումները՝ որոշ բացառություններով (բացառությամբ պատգամավորների, դատավորների, դատախազների, քննիչների): Կառավարությունն առաջարկում է բացառությունների ցանկից հանել քննչական մարմինների ղեկավարներին եւ նրանց տեղակալներին։

Առաջարկվում է նաեւ․ քննչական մարմինների ղեկավարների եւ տեղակալների դեպքում՝ վարույթը հարուցելու դիմելու դեպքերն ավելացնել հետեւյալ կետով՝ «նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետի դիմումի հիման վրա»։ Նույն սկզբունքով՝ «վարույթի արդյունքում ընդունած եզրակացության դեպքում ոչ թե Հանձնաժողովը պետք է պատիժ սահմանի, այլ դրանք ներկայացվեն համապատասխանաբար կառավարությանը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետին»:

Հիշեցնենք, որ ԱԺ հայտնի լսումների ընթացքում Քյարամյանը չէր ճանաչել ՔՊ-ական Արփի Դավոյանի օգնականին եւ կարծելով, թե նա պատգամավոր է ու ռեպլիկ է անում, իր ելույթի ընթացքում մատ էր թափ տվել նրա կողմը եւ տղայական պահվածքով հաշիվ էր պահանջել «սեւ շորով պատգամավորից»։ Բացի այդ` նա վեճի բռնվեց Հովիկ

Աղազարյանի հետ եւ նրա «արա»-ին պատասխանեց․ «Արան դու ես ոտից գլուխ»։
Լսումներից հետո տեւական ժամանակ ՔՊ-ից հայտարարություններ էին արվում, որ Քյարամյանի վարքը պետք է հետեւանքներ ունենա, սակայն որեւէ հետեւանք չունեցավ, եւ այդ հայտարարությունները դադարեցին: Իսկ անցած ուրբաթ ՔՊ-ի փակ նիստում Նիկոլ Փաշինյանն ուղղակի սաստել էր կուսակիցներին, թե` մի բանը մի անգամ ասեք, ինչ եք անընդհատ կրկնում` հասկացնելով, որ Արգիշտի Քյարամյանն արտոնյալ է, չի պատժվելու` ուզում է մատ թափ տա, ուզում է` ամբիոնից հայհոյի։ Նա այնքան ծառայություններ է մատուցել շեֆին, որ այդ իրավունքը ձեռք է բերել: Այդ դեպքում, իհարկե, հարց է ծագում` ինչո՞ւ են նման փաթեթ ուղարկում խորհրդարան` արդյո՞ք սրանով հիմքեր են ձեւավորում Քյարամյանին պատժելու համար, թե՞ սա հերթական ձեւական միջոցառումն է` կուսակիցների բերանը փակելու, գուցե նաեւ սեփական քյարամյաններին ինչ-որ տեղ զսպելու համար, որ հաջորդ անգամ զգույշ լինեն։ Որովհետեւ մի անգամ կարող է շեֆը պաշտպանել, բայց հաջորդ անգամ կարող են արդեն այս օրենքը գործի դնել, եւ շեֆի պաշտպանությունն արդեն կարող է դեր չխաղալ:

Իսկ, առհասարակ, մենք կարող ենք մի օր ականատես լինել նաեւ այնպիսի իրավիճակի, երբ օրենքի ուժ տան տարրական բարեկրթության ու դաստիարակության նորմերին: Ասենք` օրենքում գրեն, որ միմյանց «արա» ասելն արգելված է, կամ` ամբիոնից խոսելիս չի կարելի մատ եւ այլ բաներ թափ տալ, չի կարելի կանանց ասել՝ «ձեր վրա թքող էլ չկա», առավել եւս` չի կարելի մարդու վրա թքել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սիոնիստները պետք է սպասեն մեր պատասխանին. ԻՀՊԿ

Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ն Հայաստանին մղում է դեպի «ազգային ինքնասպանություն»․ ՌԴ հետախուզություն

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Թրամփի որդին Հայաստան կայցելի․«Փաստ»

01/11/2025
Մամուլի տեսություն

Հրաժեշտ՝ բիբլիական Արարատին. որոշումն ուժի մեջ մտավ. «Ժողովուրդ»

01/11/2025
Մամուլի տեսություն

Ղրիմի կամրջի պայթեցման գործով մեղադրյալներից երեքը հայեր են. «Հետք»

30/10/2025
Մամուլի տեսություն

Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ․ «Ժողովուրդ»

30/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ն Հայաստանին մղում է դեպի «ազգային ինքնասպանություն»․ ՌԴ հետախուզություն

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական