Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու. «Հրապարակ»

08/05/2024
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը, որ համառորեն չի հրապարակում շարժման քաղաքական պլանը՝ լինելո՞ւ է Փաշինյանի հրաժարականի պահանջ, թե ոչ, ով է վարչապետի իրենց թեկնածուն, պարզվում է` իր հետ քայլող քաղաքական-հասարակական դեմքերի հետ էլ նման քննարկումներ չի ծավալում։ Մեր աղբյուրներն ասում են, որ նա որեւէ ազդեցության չի ենթարկվում եւ որեւէ քաղաքական ուժի, առավել եւս անհատի հետ չի քննարկում իր անելիքները, ուր մնաց համաձայնեցներ:

Թեպետ որոշ ուժեր եւ հատկապես ՀՅԴ-ն փորձում են ավելի ակտիվ դերակատարում ստանձնել, բայց Բագրատ սրբազանը որքան մեղմ ու հանդուրժող է երեւում, նույնքան էլ անկառավարելի եւ ամուր մարդ է։

Ոմանք ենթադրում են, որ նա միայն Մայր Աթոռին ու Վեհափառին է հաշվետու եւ վերջինիս հետ է քննարկում շարժման մարտավարությունը, սակայն նրան ճանաչողները դրան էլ են կասկածում: Բավականին ծանր վիճակում է հայտնվել տիտղոսակիր ընդդիմությունը` քոչարյանական եւ սերժական թիմերը: Նրանք, մի կողմից, չեն կարող ձեռնպահ մնալ շարժմանը մասնակցելուց, մյուս կողմից` դեմ չեն լինի, եթե իրենց դոմինանտությունը հաստատվի, բայց նախկինների ուրվականը կարող է վնասել շարժմանը, ուստի առայժմ միայն զգուշավոր են, թեեւ խանդով են վերաբերվում կոնկուրենտ թիմի մասնակցությանը:

Ի դեպ, լավատեղյակները պատմում են, որ դեռեւս 44-օրյայից հետո, երբ խոսք էր գնում անկլավները հանձնելու մասին, եւ պարզ էր, որ դա նախ վերաբերելու է Տավուշին, սրբազանը գրեթե երդում է տվել, որ ձեռքերը ծալած չի նստելու, կյանքի գնով էլ լինի` փորձելու է կանխել պետականակործան այդ ծրագիրը։ Հիշեցնենք, որ արդեն հինգերորդ օրն է, ինչ քայլերթ է սկսվել Կիրանցից: Մայիսի 9-ին շարժումը մտնելու է Երեւան»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն. «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

Այսօր մենք ազգովի վերապրում ենք մեր օրհասական Սարդարապատը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Դատական համակարգում այլեւս չեն թաքցնում, որ դարձել են Նիկոլ Փաշինյանի «զոհերը»․«Հրապարակ»

25/10/2025
Մամուլի տեսություն

Գյումրու քաղաքապետին պաշտպանելու համար ձերբակալվել է ՔՊ-ական պատգամավորի զոքանչը. «Հրապարակ»

24/10/2025
Մամուլի տեսություն

Կառավարությունը իր հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում է օտարերկրյա կազմակերպության հետ. «Հրապարակ»

23/10/2025
Մամուլի տեսություն

Ինչպես են Վատիկանում անտեսել Փաշինյանին և իր կառավարությանը. «Հրապարակ»

23/10/2025
Հաջորդ գրառումը

Այսօր մենք ազգովի վերապրում ենք մեր օրհասական Սարդարապատը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական