Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պետնախարարի պաշտոնը իր չէ, չի կարող առևտրի առարկա լինել. ես այն մարդը չեմ, ում կարելի է նշանակել, հետո պայմանավորվել հանել․ Արցախի պետնախարար․ «Իրավունք»

19/05/2023
- Մամուլի տեսություն

«Իրավունք» թերթը գրում է․ «Ներարցախյան ներկա լարվածության ֆոնին տարածվում է լուրը, թե Սամվել Բաբայանը ցանկանում է դառնալ պետնախախար, իսկ Արայիկ Հարությունյանը մտածում է այդ մասին: Այդպե՞ս է, փորձել ենք պարզել Արցախի Հանրապետության գործող պետական նախարար Գուրգեն Ներսիսյանից, ով, սակայն, նախ անդրադարձավ շրջապատման առաջ բերած ներկա իրողություններին.

— Արդեն 158-րդ օրն է, ինչ Արցախը գտնվում է լիակատար շրջափակման մեջ: Ինչպե՞ս կգնահատեք իրավիճակը, եւ որքա՞ն կկարողանա Արցախը դիմակայել օր օրի ահագնացող խնդիրներին:

— Արցախն այսօր դիմանում է մեր հերոսական ժողովրդի կամքի ու համառության հաշվին: Ակհայտ է, որ Ադրբեջանը ձեռնարկում է բոլոր քայլերը արցախցիներին ճնշելու եւ հպատակեցնելու նպատակով, թեեւ այն ադրբեջանցիներին անհրաժեշտ արդյունք չի ապահովում: Այդուհանդերձ, դժվարությունները շատ են: Արցախի բնակչությունն ապրում է առանց բնական գազի, իսկ էլեկտրաէներգիան ստանում են ընդհատումներով, միրգն ու բանջարեղենը, առաջին անհրաժեշտության մյուս ապրանքները ձեռք են բերվում կտորններով, ընդամենը երեկ է վերականգնվել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության արցախյան առաքելության կողմից դեղորայքի մատակարարումը: Ունենք առողջական խնդիրներ ունեցող բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր պետք է Հայաստանի Հանրապետությունում անցնեն վիրահատություններ, քիմիաթերապիայի կամ ճառագայթային բուժման կուրսեր, սակայն ստեղծված խնդիրների պատճառով չեն կարող: Ախր խնդիրը միայն սնունդը կամ ուտելիքը չէ, կան բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք մեծ մարդկային տառապանքներ են պատճառում մեր ժողովրդին: Բայց չնայած օր օրի ահագնացող հումանիտար վիճակին, մենք այլ տարբերակ չունենք, քան սեփական հողում եւ հայրենիքում մնալն ու արարելը:

—Ինչպես կանդրադառնա Արցախում առկա ներքաղաքական իրավիճակը շրջափակման վրա, պատրա՞ստ եք ներքաղաքական լարվածությունը թուլացնելու համար Ձեր տեղը զիջել Սամվել Բաբայանին:

— Անկեղծ ասած՝ ես ամոթ եմ ապրում, երբ խոսվում է Արցախում ներքաղաքական լարվածության, քաղաքական պայքարի ու մրցակցության մասին: Արցախը հիմա պետք է զերծ լիներ քաղաքական գործընթացներից, եւ բոլորը լծված լինեին աշխատանքի: Մինչ- դեռ ամենուր խարդավանքներ ու բամբասանքներ են, կեղտոտ խաղեր: Ոմանց թվում է, որ եթե Արցախի պետական նախարարին կամ այլ պաշտոնատար անձի թիկունքից սուտ տեղեկություններով ու բամբասանքներով հարվածում են կամ փորձում են հեղինակազրկել, ապա դրանից Արցախը շահում է, մինչդեռ դրանից Արցախը չի շահում, ընդամենը բավարարվում են ոմանց ներքին, հոգեբանական պահանջները: Պետական նախարարի պաշտոնում աշխատելու երկու ամսվա ընթացքում այդպիսի բազմաթիվ երեւույթների եմ հանդիպել:

Պատկերացնում եք, որ Արցախում կան շրջանակներ, ովքեր իմ կողմից հնչեցրած այս կամ այն հայտարարությունը խեղաթյուրված բովանդակությամբ թարգմանում եւ ուղարկում են ռուս խաղաղապահներին, ովքեր հետո դա ինձ ցույց են տալիս եւ զարմանք արտահայտում այդ նույն մարդկանց նման վարքի վրա: Ի վերջո, Արցախում ոչ ոք ավելի սերտ շփման ու համագործակցության մեջ չէ ռուս խաղաղապահների հետ, քան ես, իսկ դրա արդյունքները Արցախում նկատելի է բոլորի կողմից: Բայց կան մարդիկ, ովքեր պատրաստ են վնաս հասցնել Արցախին՝ միայն թե բավարարեն իրենց ամբիցիաները:

Ինչ վերաբերում է իմ տեղը զիջելուն, ապա ուզում եմ ասել, որ Արցախի պետական նախարարի պաշտոնը իր չէ եւ չի կարող առեւտրի առարկա լինել: Այն ենթադրում է պատասխանատվություն եւ համարյա 24-ժամյա աշխատանք, որը հիմա մեր կողմից կատարվում է: Ես երբեք որեւէ պաշտոնից կառչած չեմ եղել, բայց նաեւ չունեմ իմ առջեւ դրված խնդիրներից հրաժարվելու բնավորություն: Այն ծրագրերը եւ աշխատանքները, որոնք իմ կողմից դրված են կառավարության առջեւ, որոշ շրջանակների մոտ առաջացրել եւ առաջացնում են վախեր, անհանգստություններ, ինչը ենթադրում է նաեւ պետական նախարարին փոխելու, պաշտոնանկ անելու մասին պարբերական հայտարարություններ: Սակայն մենք լուռ ու համբերատար կատարում եւ շարունակելու ենք կատարել մեր աշխատանքը:

— ՀՀ վարչապետի կամ Արցախի նախագահի կողմից Ձեզ եղել է առաջարկ՝ թողնել պաշտոնը:

— Ո՛չ, նման առաջարկ ինձ չի եղել: Բայց ուզում եմ իմանաք, ես այն մարդը չեմ, ում կարելի է նշանակել, հետո պայմանավորվել հանել, ես գլխավոր դատախազի պաշտոնից եկել ու ստանձնել եմ պետական նախարարի պարտականությունները՝ բազմաթիվ անընդունելի երեւույթների դեմ պայքարելու, անարդարության դրսեւորումները նվազեցնելու եւ որոշակի արդարություն վերականգնելու համար: Ինչպես եք պատկերացնում, կարելի՞ է արդյոք նման նպատակից հրաժարվել եւ պայմանավորվածությունների գնալ: Պաշտոնը ինձ համար հնարավորություն է՝ ծառայելու եւ աշխատելու համար, եւ ես այդ հնարավորությունը հիմա օգտագործում եմ առավելագույն չափով:

—Պարոն Ներսիսյան, մի շարք փորձագետներ գտնում են, որ Արցախում տեղի է ունենում գունավոր հեղափոխություն եւ իշխանության սորոսականացում: Դուք տեսնո՞ւմ եք նման վտանգներ:

— Սորոսականությունը եւ նմանօրինակ երեւույթները Արցախում տեղ չունեն եւ չեն կարող ունենալ: Այն ամենը, ինչը կարող է վնաս հասցնել մեր ազգային արժեքներին, հանրային գիտակցությանը, խարխլել առանց այդ էլ ոչ մխիթար վիճակում գտնվող մեր ներքին համերաշխությունն ու միասնականությունը, ստանալու է լուրջ հակազդեցություն: Բացի դրանից, ուզում եմ, ի վերջո, վերջ տրվի իշխանության հանդեպ այդ անլուրջ վերաբերմունքին, ցանկացած իշխանության եւ կառավարող ուժի արդյունավետ կառավարման գրավականը կայունության եւ տեւականության մեջ է, իսկ մենք այդ ամենին վաղուց արդեն նայում ենք այլ աչքով եւ իշխանական պայքարը վերածում սեփական ցանկությունների եւ ամբի- ցիաների բավարարման հարթակի: Դա անընդունելի է, ես իմ լիազորությունների շրջանակում լրջագույն պայքար եմ տանելու Արցախի Հանրապետության օրենսդիր, գործադիր ու դատական իշխանության գործունեության նկատմամբ այդ անլուրջ վերաբերմունքը չեզոքացնելու ուղղությամբ: Այդպիսի մոտեցումներն անընդունելի են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության տեսանկյունից, իսկ նրանք, ովքեր չեն հասկանում այս պարզ ճշմարտությունը, պետք է խոհեմություն ցուցաբերեն եւ հեռու մնան նման գործընթացներից»:

Նախորդ գրառումը

Կառավարման ի՞նչ մոդել է գործում Հայաստանում

Հաջորդ գրառումը

Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք և ՀԱՆ-17 նռնականետ. ԱՀ ՊՆ

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. ՔՊ-ում հրաժարականներ են. «Ժողովուրդ»

21/07/2026
Մամուլի տեսություն

ԿԳՄՍՆ-ում նոր կադրային փոփոխություն. հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»

17/07/2026
Մամուլի տեսություն

Ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին․ «Փաստինֆո»

17/07/2026
Մամուլի տեսություն

Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում. «Ժողովուրդ»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք և ՀԱՆ-17 նռնականետ. ԱՀ ՊՆ

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական