Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ոչինչ, որ գլորվում ենք ձորը, կարևորը՝ նշվի «քաղաքացու օրը»․ «Փաստ»

29/04/2023
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անկախ պետականության վերականգնումից ի վեր, վերջին 32 տարվա մեջ Հայաստանին, Արցախին, ՀՀ ու ԱՀ քաղաքացիներին ամենից շատ կորուստներ, մահեր, ավերներ պատճառած Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նորից կնշի փողոցային իշխանազավթման 5-րդ տարելիցը: Ինչպես հայտնի է, դեռևս «ամբոխները հեղափոխված» օրերին՝ իշխանափոխություն-իշխանազավթմանն անմիջապես հաջորդած շրջանում «քաղաքացու օր» սահմանեցին: Տոն, այսպես ասած: Առաջին անգամ այն նշվեց 2019 թ. ապրիլին, հատկանշական, կարելի է ասել՝ բնութագրական մակարդակով, իհարկե:

Փաշինյանի հրահանգով Երևանի կենտրոնական հրապարակներն ու պողոտաները վերածվեցին ճենճահոտ քյաբաբանոցների, մանղալները դրեցին Մաշտոցի պողոտայի կենտրոնում ու խորովածային հրավառություն սարքեցին: Դա խրախճանք էր՝ ժանտախտին ընդառաջ: Ու ժանտախտը, ցավոք, չհապաղեց: Արյուն, ավեր, աղետ, կորուստ ու զրկանքներ բերած ու բերող Փաշինյանի իշխանությունը այս տարի որոշել է «քաղաքակիրթ» նշել, այսպես կոչված, «քաղաքացու օրը»: Մասնավորապես, ըստ պաշտոնական լրատվություն-գովազդի, «քաղաքացու օրը» կնշվի ապրիլի 29-ին, այն է՝ այսօր: Ամենից բնութագրականն այն է, որ Երևանի տարբեր վարչական շրջաններում և բոլոր մարզերի ընդհանուր առմամբ 66 (ինչ թիվ է, չէ՞) համայնքում կկազմակերպվեն միջոցառումներ: ԿԳՄՍ-ից ասել են, որ միջոցառումները բաղկացած կլինեն 2 մասից՝ բանախոսություններ ու մշակութային միջոցառումներ:

Թե ովքեր են բանախոսելու, դժվար է ասել: Երևի կլինեն իշխանական «սազանդարներ», ինչ-որ մտավորականներ, քպական կարկառուններ: Կարելի է չկասկածել, որ «բանախոսությունների» հիմնական ասելիքը լինելու է թուրքերի հետ եղբայրանալը, հայ լինելը մոռանալը, Հայաստանն ու սեփական ազգությունն ուրանալը, սեփական պատմությունն ու մշակույթը մերժելը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի հիմնական «գաղափարաքաղաքական» մոտեցումներին համահունչ: Ինչ վերաբերում է, այսպես ասած, բանախոսիչներին, եթե նրանց շարքերում լինեն ինչ-որ մտավորականներ, ապա հազիվ թե իրական մտավորականներ լինեն: Իսկ ովքեր էլ մասնակցեն՝ կատարելով իրենց ընտրությունը մի կողմից՝ Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի, ազգային ու մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության միջև, հիմնականում հենց իշխանապաշտությամբ աչքի ընկածներն են լինելու:

Հա, ի դեպ. Նիկոլ Փաշինյանը գոնե երեկվա դրությամբ ամեն ինչ անում էր, որ նրա՝ «քաղաքացու օրը» երբ ու որտեղ մասնակցելը գաղտնի պահվի, դրա համար էլ վերջին օրերին «ձեռքի հետ» գյուղեգյուղ է գնում. մի տեղ էլ հանկարծ այսօր կհայտնվի: Սարսափի աչքերը մեծ են լինում… Բայց դե, այդ ամենը՝ հեչ, այն, որ նրա ու ՔՊ-ի պատճառով գլորվում ենք ձորը, դա էլ՝ հեչ, կարևորը՝ նշվի «քաղաքացու օրը»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ ՄԻՊ-ի համար՝ փակ դռներ․ Արցախ գնալ չի պատրաստվում. «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

Արցախում կտրուկ ակտիվացել է, այսպես կոչված, «սորոսական» թևը․ «Փաստ»

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Ինչու սպանեցին Փարաքարի համայնքապետին. Ինչ կապ կա 7ամիս առաջ հնչած կրակոցների հետ. «Ժողովուրդ»

24/09/2025
Մամուլի տեսություն

Վարդան Ղուկասյանի օրերը հաշված են. Փաշինյանը հրահանգը տվեց. «Ժողովուրդ»

24/09/2025
Մամուլի տեսություն

Դատախազությունը չրեր, մետաքսե թաշկինակներ ու շարֆեր է գնել. «Փաստինֆո»

22/09/2025
Մամուլի տեսություն

Սրբազանները կալանավայրում հոգեւոր մթնոլորտ են ձեւավորել

20/09/2025
Հաջորդ գրառումը

Արցախում կտրուկ ակտիվացել է, այսպես կոչված, «սորոսական» թևը․ «Փաստ»

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025

«Ալիևի պահանջը և Փաշինյանի մոլորությունը» վերնագրի ներքո քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը վերլուծել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Փաշինյանի...

ԿարդալDetails

Շան պատճառով ծագած վեճ. Արաքս գյուղի բնակիչը կրակել ու սպանել է համագյուղացուն

27/09/2025

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025

Զելենսկին հպարտացել է, որ իսրայելական Patriot-ը մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը

27/09/2025

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական