Հինգշաբթի, Հունիսի 19, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանից ավելի քան 20 մլն դոլարի ոսկի կամ ոսկու փոշի արտահանել Թուրքիա․ 168.am

03/09/2022
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

168.am-ը գրում է. Այս տարվա հունիսին Հայաստանից խոշոր արտահանում է եղել դեպի Թուրքիա։ Այն էլ մեկ ապրանքի գծով. արտահանվել է ավելի քան 20 մլն դոլարի ոսկի կամ ոսկու փոշի։

Թե ո՞վ է իրականացրել այդ արտահանումը, և ինչպե՞ս է դա հաջողվել տարիներ շարունակ թուրքական իշխանությունների ցուցաբերած անբարյացակամ վերաբերմունքից հետո, մնում է միայն գուշակել։

Փաստն  այն է, որ նախկինում երբևէ նման մեծ արտահանում չէր իրականացվել Հայաստանից Թուրքիա։ Ոչ թե այն պատճառով, որ չի եղել այդպիսի հնարավորություն, այլ, որովհետև թուրքական իշխանություններ թույլ չեն տվել։ Ու հիմա հանկարծ որոշել են այսպիսի «բարեկամական» ժեստ անել։


Հայտնի  է, որ Հայաստանն ու Թուրքիան պաշտոնական հարաբերություններ չունեն իրար հետ։ Բայց առանց այդ հարաբերությունների էլ առևտրային կապերը գործել են, թեև հիմնականում մեկ ուղղությամբ՝ Թուրքիայից Հայաստան իրականացվող ներմուծումների ձևով։ Տարեկան դրանք կազմել են ընդհուպ 280 մլն դոլար։ Արտահանումը 2-3 միլիոնից չի անցել։ Ու հանկարծ այս տարի միանգամից 20 մլն դոլարանոց արտահանում է տեղի ունենում։ 10 անգամ ավելի շատ, քան նախորդ տարիների ամբողջ տարվա արտահանումները։

Ուզենք թե չուզենք, պիտի ընդունենք, որ նման բան հենց այնպես չի լինում։ Թե ի՞նչ կա թաքնված սրա տակ, առաջիկայում հավանաբար պարզ կլինի։
Հայտնի չէ նաև՝ այն առաջիկայում շարունակություն կունենա՞, թե՞ կավարտվի այդ մեկ գործարքով։
Պաշտոնական տվյալների համաձայն, տարվա առաջին կեսին արտահանումը Հայաստանից Թուրքիա կազմել է 20,5 մլն դոլար։ Արտահանման հիմնական մասը տեղի է ունեցել կիսամյակի վերջին ամսում։
Մինչ այդ արտահանումները Հայաստանից դեպի Թուրքիա գրեթե զրոյական են եղել։ Հունվարին այն կազմել է 9 հազար, փետրվարին՝ 9,3 հազար, մարտին՝ 28,3 հազար, ապրիլին՝ 155,1 հազար, մայիսին՝ 117 հազար դոլար։
Այդ 5 ամիսներին Թուրքիա է արտահանվել ընդհանուր առմամբ ընդամենը 318,7 հազար դոլարի տարբեր տեսակի ապրանք։ Արտահանված ապրանքների տեսականին շատ սահմանափակ է։ Խոսքն ընդամենը մեկ ու կես տասնյակի մասին է, որոնց մի մասի արտահանումն այնքան փոքր է, որ դժվար է նույնիսկ արտահանում համարել։
Թուրքիա արտահանումը կտրուկ ավելացել է հունիսին՝ միանգամից 20 մլն 189 հազար դոլարի չափով։ Դրանից 20 մլն 167 հազարը եղել է ոսկի կամ ոսկու փոշի։
Հայաստանից Թուրքիա է արտահանվել 353,1 կիլոգրամ ոսկի կամ ոսկու փոշի։ Դատելով հայտարարագրված թվերից՝ 1 գրամի մաքսային արժեքը կազմել է 5,7 դոլար։
Այս գործարքից հետո էլ արտահանումը Թուրքիա նման կտրուկ աճ է ունեցել։
Թե ինչպե՞ս է, որ հիմա Թուրքիան այդքան առատաձեռն է գտնվել Հայաստանի նկատմամբ, պետք է փնտրել այն քաղաքականության տակ, որն իրականացնում են այսօրվա իշխանությունները՝ խաղաղության իրենց օրակարգի շրջանակներում։ Այս գործարքն էլ հավանաբար այդ օրակարգի մի մասն է, որով նպատակ ունեն առաջ մղել այն կեղծ պնդումները, թե Թուրքիայի հետ սահմանների բացումն ու առևտրային հարաբերությունների հաստատումը բխում է մեր տնտեսության շահերից։
Չկա նման բան, ու Հայաստանը չի կարող տնտեսական հարաբերություններում առավելություններ ստանալ Թուրքիայի նկատմամբ։ Գուցե առանձին ապրանքների մասով թուրքական շուկայի համար հետաքրքիր լինի հայկական տեսականին, բայց այդ տեսականին շատ սահմանափակ է ու ոչ մեծ ծավալով։ Մի բան, ինչը չի կարելի ասել թուրքական ապրանքների մասով։
Էմբարգոն հանելուց հետո թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան անգամներով ավելացել է։ Այն գրեթե ամբողջությամբ վերականգնվել է նախկին մակարդակներին։
Պաշտոնական տվյալներով, այս տարվա առաջին կեսին թուրքական ներմուծումները Հայաստան կազմել են ավելի քան 98 մլն դոլար։
Սա ավելին է նախորդ ամբողջ տարվա ներմուծումներից, որոնք կազմել էին 73 մլն դոլար։
Իհարկե, արգելանքի ժամանակ այլ երկրների անվան տակ որոշակի քանակությամբ թուրքական ապրանքներ ևս մտնում էին հայկական շուկա, բայց դրանով հանդերձ, ծավալները զգալիորեն պակասել էին՝ հնարավորություն տալով հայկական որոշ արտադրողների ամրապնդել իրենց դիրքերը ներքին շուկայում։ Էմբարգոյի վերացումից հետո, ինչպես ցույց են տալիս ներմուծման ցուցանիշները, թուրքական ապրանքները կրկին մեծ թափով գրոհել են հայկական շուկա, այդ թվում՝ տեղական արտադրողների վրա։
Տեղական արտադրողները կրկին խնդիրների առաջ են՝ թուրքական ապրանքների ներմուծման ծավալների ավելացման հետևանքով։ Համեմատաբար էժան թուրքական ապրանքները շուկայից դուրս են թողնում տեղական արտադրողներին։
Նախորդ տարվա համեմատ տարեսկզբի վեց ամիսներին ներմուծումները Թուրքիայից 3,5 անգամով ավելացել են։

Ինչպես նախկինում, այնպես էլ այս տարի տարի Հայաստանը Թուրքիայից ներկրել է տարբեր տեսակի կենցաղային ու տնտեսական ապրանքներ, նաև գյուղմթերք։
Վեց ամսում գրեթե 3,5 մլն դոլարի ցիտրուսային պտուղներ են բերվել։
Բերվել է նաև բավական մեծ քանակությամբ թուրքական լոլիկ, որի դեմ ժամանակին այդքան համառորեն պայքարում էին ջերմոցային տնտեսությունները։ Վեց ամսում՝ 372 տոննա։ Գումարային գրեթե 460 հազար դոլարի չափով։
Բերվել է նաև սոխ, սխտոր, կաղամբ, վարունգ և այլ գյուղատնտեսական մթերք։
Թուրքական ներմուծումների մեջ մեծ կշիռ ունեն մանածագործական իրերն ու տրիկոտաժը, հագուստն ու կոշկեղենը, կենցաղային էլեկտրատեխնիկան ու սարքավորումները, լվացող-մաքող միջոցները և այլն։
Սա ապրանքների ու ապրանքատեսակների այն շատ սահմանափակ ցանկն է, որը մտնում է թուրքական ապրանքների ներմուծումների մեջ։ Դրանք հարյուրավոր անուն ապրանքներ են, որոնց մի մասը զգալի կշիռ ունեն հայկական շուկայում։
Ի վերջո, խոսքը տարեկան 250-280 մլն դոլարի հասնող ներմուծումների մասին է, որոնք առաջիկայում էլ ավելի կընդլայնվեն՝ հայ-թուրքական մերձեցումների ու սահմանների սպասվող բացման պարագայում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանական սպառնալիքները վտանգավորության այնպիսի աստիճան չունեն, որքան հայկական իրականության մեջ ստեղծված քաղաքական դասավորությունները

Հաջորդ գրառումը

Նիկոլի սև գործերին ծառայող բարձրաստիճանները պետք է գիտակցեն, որ «խեղդվողների փրկության գործը հենց խողդվողների գործն է»

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո Փաշինյանն իր մոտ է կանչել Հայկ Կոնջորյանին. «Հրապարակ»

18/06/2025
Մամուլի տեսություն

Ոչ մի աղոթք՝ բանակում․ «Հրապարակ»

14/06/2025
Մամուլի տեսություն

Փաշինյանը հրահանգել է թեժացնել պայքարը. «Հրապարակ»

12/06/2025
Մամուլի տեսություն

Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը նոր «երանգներ» է ստանում. «Փաստ»

10/06/2025
Հաջորդ գրառումը

Նիկոլի սև գործերին ծառայող բարձրաստիճանները պետք է գիտակցեն, որ «խեղդվողների փրկության գործը հենց խողդվողների գործն է»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Իրավունք

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց

19/06/2025

Երկու հայկական պետություններում` Արցախում ու Հայաստանում միլիարդների ներդրումներ արած հայազգի գործարար Սամվել Կարապետյանը կալանավորվեց 2 ամսով: Մինչև ուշգիշ՛եր տևած դատական...

ԿարդալDetails

Սամվել Կարապետյանին ձերբակալելու պատճառը.  Փաշինյանը «Հայաստանի էլեկտրական ցանցերը» հանձնում է Թուրքիային. միջնորդը Գռզոն է

19/06/2025

Իրեն Սուլթան համարող Էրդողանը հարձակվում է Իսրայելի վրա․ Իսրայելի ԱԳ նախարար

18/06/2025

Արցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել նախագահի թեկնածուի առաջադրում և ընտրություն չանելու վերաբերյալ

18/06/2025

Իսրայելի հարվածներն առնչվում են կեղծ Զանգեզուրի միջանցքի բացմանն ու Իրանը մասնատելու ծրագրերին. իրանցի փորձագետ

18/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական