Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Միգուցե միանգամից պետք է օրենք ընդունել, որ քպականները կարող են ԱԺ-ում հարվածել ում ուզեն․ «Փաստ»

11/04/2023
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն, այնուամենայնիվ, որոշել է «քրեական հետապնդում» իրականացնել ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ՝ իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի ու նրա միջև տեղի ունեցած միջադեպի պատրվակով: Ավելի վաղ արդեն առիթ ենք ունեցել նշելու, որ Մհեր Սահակյանի, ավելի ճիշտ՝ նշված միջադեպի հետ կապված «ընթացք տալու» թեման Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ում քննարկումների առարկա է դարձել: Եվ չնայած մի շարք քպականներ «նեղ շրջանակում» կողմ են եղել, որ քրեական հետապնդում իրականացնելու համար «իրենց» դատախազը ԱԺ մտնի միջնորդագրով, մի քանի այլ քպականներ ու Նիկոլ Փաշինյանը այնքան էլ ոգևորված չեն եղել այդ տարբերակով՝ լրացուցիչ ծանրության տակ չմտնելու և նորանոր հարվածներ չստանալու նկատառմամբ:

Տվյալ դեպքում դա անխուսափելի է, քանի որ իրենք՝ քպականները, ամենատարբեր հանգամանքներում ինքնադրսևորվել են քրեորեն պատժելի զանազան արարքներով, ու դա մեկ կամ երկու դեպք չէ: Ամեն պարագայում, երկուշաբթին եկավ այս հարցում որոշ հստակություն մտցնելու՝ ի դեմս տարածված հաղորդագրության, որ Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ապրիլի 10-ին ՀՀ ԱԺ նախագահին է ներկայացրել ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր: Դրան կցվել է նաև պատգամավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ:

Այսինքն, ՔՊ-ում, այնուամենայնիվ, որոշել են, որ «մինչև վերջ» պիտի գնան, իրենցից մեկին հարվածած ընդդիմադիր պատգամավորին պիտի «մինչև վերջ» հետապնդեն, գլուխը քարը՝ թե քպականներն իրենց «մինչև վերջ» խայտառակվելու ճանապարհին էլի մի քանի խոշոր քայլ չեն անի: Ըստ դատախազության տարածած վարկածի, ի դեպ, հերքվել է հարված ստացած քպականի հայտարարությունը, թե իրեն «ինչ-որ առարկայով» են խփել: Չնայած, պաշտոնական վարկածից էլի միակողմանի քննության հոտ է գալիս: Ըստ այնմ՝ «…Մ.Ս.-ն ձեռքով հարվածել է սեղանին, ոտքի կանգնել, բղավելով դիտողություն արել հանձնաժողովի նախագահին, փակ քննարկման բնականոն աշխատանքը խոչընդոտելու դիտավորությամբ շրջանցել է իր և Վ.Վ.-ի միջև նստած պատգամավոր Ա.Ղ.-ին, մոտեցել հանձնաժողովի նախագահին և աջ ձեռքով դիտավորությամբ հարվածել նրա դեմքի ձախ քունքային շրջանին:

Հարվածի հետևանքով հանձնաժողովի նախագահի առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով՝ ձախ վերհոնքային շրջանի պատռված վերքի, ձախ վերհոնքային, քթի մեջքի քերծվածքների, ձախ վերին և ստորին կոպերի արյունազեղումների ձևով»: Հավելենք, որ պատգամավոր Մհեր Սահակյանի իրավունքների պաշտպանությունն ստանձնած Ռուբեն Մելիքյանը ևս երեկ արձագանքեց դատախազության տարածած հաղորդագրությանը: Նա սոցցանցային իր էջում մասնավորապես նշել է. «…5) Մեր մոտեցումն անփոփոխ է. Սահակյանի արարքում խուլիգանությունը (որպես օբյեկտիվ երևույթ) և խուլիգանական դրդումը (որպես սուբյեկտիվ երևույթ) իսպառ բացակայում է, իսկ հարվածը հասցվել է անհրաժեշտ պաշտպանության նկատառումով»։

Ինչ էլ ասվի, սա ծայրեծայր քաղաքական գործ է: Հասկանալի է՝ երկու պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպի քրեաիրավական նրբությունների ու մանրամասնությունների մասին պրոֆեսիոնալ իրավաբանները դեռ շատ հայտարարություններ կանեն: Ավելին, քմահաճույքներով և օրինականության վրա թքածունենալու մոտեցումներով առաջնորդվող իշխանությունն այս դեպքում ստիպված է լինելու գոնե ինչ-որ մակարդակի համապատասխանել՝ հաշվի առնելով, որ իրավական դաշտում գործ են ունենալու Ռուբեն Մելիքյանի նման բարձրակարգ և սկզբունքային մասնագետի հետ:

Ամեն դեպքում, կրկնենք՝ այս գործը քաղաքական է, իսկ այն, ինչ փորձ է արվելու անել բացահայտորեն կողմնակալ գլխավոր դատախազի ու նրա միջնորդագրի միջոցով, ուղղակիորեն քաղաքական հետապնդում է, առնվազն՝ քրեական իրավունքի կամայական կիրառում, կուսակցական խտրականության դրսևորում: Տեսեք, դատախազությունը ԱԺ նախագահին դիմել է միայն ԱԺ ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդությամբ: Դատախազությունը (երբ էլ եղած լինի, ով էլ եղած լինի գլխավոր դատախազը) չի դիմել իշխանական խմբակցության մի շարք անդամների նկատմամբ առնվազն նույն հոդվածով՝ «խուլիգանություն», նմանապես քրեական հետապնդում իրականացնելու համաձայնություն ստանալու համար: Իսկ այդպիսի դեպքերը քիչ չեն:

Ու ի՞նչ է ստացվում: Այսինք, երբ խուլիգանական դրսևորումներ են ունենում, որպես ՔՊ-ի հավաքական կերպարներ, վահագնալեքսանյանները, արթուրհովհաննիսյանները և նմանօրինակ այլ քպականներ, դատախազությունը «մոռանում է» օրենքի գոյության և այն կիրառելու մասին: Միգուցե միանգամից պետք է օրենք ընդունել, որ քպականները կարող են ԱԺ-ում հարվածել ում ուզեն, առհասարակ, քպականները կարող են «աքացիներ» տալ ընդդիմադիրներին, ՄԻՊ թեկնածուի հասցեին սպառնալիքներ հնչեցնել, ծանր հանցագործություններ անել, ինչ ուզեն՝ անեն, բայց նրանց ոչ մեկը ոչինչ չի ասի, դատախազը ոչ միայն նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու միջնորդագրերով ԱԺ չի մտնի, այլ հակառակը՝ կառնի իր պաշտպանության տակ: Բայց, այ, եթե հանկարծ ընդդիմադիր որևէ գործիչ փողոցն անցնի դրա համար չնախատեսված վայրով, ապա նրան պետք է տեղում գնդակահարել:

Իսկ քպականները, օրվա իշխանությանը ծառայողները կարող են համարձակորեն, օրինակ՝ մեքենայի տակ գցել՝ վրաերթի ենթարկել երիտասարդ հղի կնոջը՝ սպանելով նրան ու իր չծնված երեխային, ու ազատորեն շրջեն, վայելեն կյանքն ու ծիծաղեն բոլորի վրա: ՔՊ-ի դատախազը մատը մատին չի տա, բնականաբար: Դա, առհասարակ, կոչվում է «երկակի ստանդարտ», չնայած քպականների դեպքում ավելի տեղին կլինի «բազմակի ստանդարտ» բնորոշումը: Այսինքն, օրենքը կիրառվում է ընտրողական մոտեցմամբ, ասել կուզի՝ ոչ մի օրենք էլ չկա, պաշտոնապես հայտարարվում է, որ օրենքները ոչ մի բան են, այնպես որ, յուրաքանչյուրն ինչ ուզում է ու ի վիճակի է՝ կարող է անել: Ի՜նչ օրենք-մորենք: Ի դեպ, «երկակի ստանդարտները» դեռ ոչ մի իշխանության ոչ մի լավ տեղ չեն տարել:

Հ.Գ. – Մի ի դեպ էլ. տատիկներն ընդհանրապես իրենց հարուստ կենսափորձով մեծամասամբ իմաստուն են:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանցիներն այցելել են այն տունը, ուր մեկ ամիս առաջ գնացել էր Աննա Հակոբյանը. «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Սեյրան Օհանյանի եւ եւս 12 անձի վերաբերյալ «գաղտնի» նշագրմամբ նախաքննությունն ավարտվել է

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Փաշինյանը փորձում ու ցանկանում է մոլորեցնել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ»

18/04/2026
Մամուլի տեսություն

Ընտրակաշա՞ռք, թե՞ երկակի ստանդարտներ. «Իմ քայլը» 200 հազար դրամի ֆինանսավորում է խոստանում․ «Հրապարակ»

18/04/2026
Մամուլի տեսություն

Անձնագրային ստվերներ. ո՞ւմ են հասանելի դառնալու մեր կենսաչափական տվյալները. «Փաստ»

18/04/2026
Մամուլի տեսություն

Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ»

09/04/2026
Հաջորդ գրառումը

Սեյրան Օհանյանի եւ եւս 12 անձի վերաբերյալ «գաղտնի» նշագրմամբ նախաքննությունն ավարտվել է

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական