Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մարտահրավերներից ամենասուրը հակամարտությունների թեժացումն է. «Փաստ»

10/01/2023
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է․

Ներկայում աշխարհը շատ արագ է փոխվում։ Ըստ երևույթին, դա կապված է նրա հետ, որ գլոբալացման պայմաններում պետությունները ավելի ու ավելի են փոխկապակցված։ Եվ եթե մի տարածաշրջանում տեղաշարժեր կամ գործընթացներ են տեղի ունենում, ապա այդ իրողություններն իրենց ազդեցությունն են ունենում նաև այլ տարածաշրջանների վրա՝ անգամ հեռավոր։ Մյուս կողմից էլ՝ ակտիվ աշխարհաքաղաքական տեղաշարժերը լուրջ սպառնալիքներ կարող են ստեղծել ոչ միայն որոշ երկրների, այլև ամբողջ մարդկության համար։

Եվ մեծ թվով փորձագետներ 2023 թվականի համար բազմաթիվ մարտահրավերներ են մատնանշում։ Իսկ այդ մարտահրավերներից ամենասուրը կոնֆլիկտների թեժացումն է։ Հակամարտություններից ամենամասշտաբայինը ներկա պահին Ուկրաինայում ընթացող պատերազմն է, որը, Եվրոպայից բացի, էական ազդեցություն է ունեցել նաև այլ տարածաշրջաններում առկա իրավիճակի վրա։

Ուկրաինական հակամարտությունը և ՌԴԱրևմուտք առճակատումը էներգետիկ և պարենային ճգնաժամի, գնաճի, մատակարարման շղթաների փոփոխության և միգրացիոն հոսքերի պատճառ են դարձել։ Մյուս կողմից էլ՝ Ուկրաինայում ընթացող պատերազմով է պայմանավորված, որ բազմաթիվ երկրներ այս տարվանից սկսած շեշտակիորեն բարձրացնում են իրենց ռազմական ծախսերը և առանցքային տեղ հատկացնում սպառազինությունների արտադրությանն ու մատակարարմանը։

Հաշվի առնենք նաև, որ ուկրաինական հակամարտությունը աշխարհակարգի փոփոխություն է «խոստանում»։ Ըստ այդմ, վերլուծություններ են կատարվում, թե նոր աշխարհակարգը բազմաբևեռ է լինելու, սակայն դեռևս պարզ չէ, թե ինչպիսի տեսք կարող է ունենալ նոր համաշխարհային կարգը, քանի որ ռազմական գործողությունները շարունակվում են, և դեռևս նկատելի չեն դրանց դադարեցման նախադրյալները։ Մասնագետների կարծիքով, ռազմական գործողությունները ևս մեկ կամ մեկուկես տարի կարող է տևեն։

Իսկ որոշ փորձագետներ էլ կարծում են, որ այն տարիներով կարող է շարունակվել։ Ճիշտ է՝ Արևմուտքը էական ռազմական օգնություն է ցուցաբերում Ուկրաինային, սակայն չպետք է թերագնահատել նաև Ռուսաստանին, որը իր տնտեսությամբ շատ զարգացած չէ, սակայն ահռելի բնական ռեսուրսների է տիրապետում և հզոր ռազմական ուժեր ունի, այդ թվում՝ աշխարհում ամենաշատ միջուկային մարտագլխիկները։ Մյուս կողմից՝ լարվածություն է նկատվում ԱՄՆ-ի ու իր դաշնակիցների և Չինաստանի միջև։

Արևելաասիական տարածաշրջանում Չինաստանը տնտեսական լուրջ հաջողությունների է հասել և դարձել աշխարհում երկրորդ տնտեսությունը՝ զիջելով միայն ԱՄՆ-ին։ Եվ Պեկինն արդեն իրեն կարող է թույլ տալ ներթափանցել նաև այլ տարածաշրջաններ։ Օրինակ՝ Պեկինի կողմից առաջ քաշված «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» (Belt and Road Initiative) նախաձեռնությունը գլոբալ մասշտաբի ծրագիր է, որով նախատեսվում է Չինաստանը Եվրոպային և Եվրասիական մայրցամաքի տարբեր հատվածներին կապող 6 հիմնական ցամաքային, ինչպես նաև ծովային միջանցքներ ստեղծել:

Իսկ այս նախաձեռնության իրականացման արդյունքում կտարածվի չինական ազդեցությունը։ Բնականաբար, Չինաստանի այսպիսի հավակնությունները մեծապես անհանգստացնում են Արևմուտքին։ Դրա համար էլ G7 երկրների կողմից առաջ են քաշվում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ին մրցակից նախաձեռնություններ, որոնցից է, օրինակ՝ «Կառուցիր ավելի լավ աշխարհ» (Build Back Better World) նախաձեռնության ազդարարումը։ Իսկ Եվրամիությունն էլ իր հերթին տվել է «Համաշխարհային դարպասի» (Global Gateway) ենթակառուցվածքները խթանելու նախագծի մեկնարկը, որի հիմնական նպատակն է արձագանքել Չինաստանի նշյալ նախաձեռնությանը։

Բայց Չինաստանի և Արևմուտքի, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի հարաբերություններում ամենասուր անկյունը շարունակում է մնալ Թայվանը, քանի որ Չինաստանը այս կղզի ներխուժելու և իրեն միացնելու պլաններ ունի։ Այս պայմաններում Չինաստանին զսպելու համար ԱՄՆ-ը ակտիվորեն համագործակցում է Հնդկաստանի, Ճապոնիայի և Ավստրալիայի հետ։ Եվ մասնագետներից շատերն ուղղակի ժամանակի հարց են համարում Թայվանի շուրջ ռազմական գործողությունների սկսումը։ Անգամ գնահատականներ են հնչում, որ էսկալացիան կարող է տեղի ունենալ հենց 2023 թվականին։

Այս հակամարտությունը շատ խոր ազդեցություն կարող է ունենալ համաշխարհային տնտեսության վրա, քանի որ Չինաստանը մեծ մասնաբաժին ունի արտադրության կազմակերպման և մատակարարման շղթաների ապահովման գործում։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ գլոբալ խաղացողների այսպիսի առճակատման պայմաններում սկսում են գլուխ բարձրացնել նաև նոր խաղացողներ, որոնցից մեկն էլ Թուրքիան է։ Սակայն Անկարան իր ունեցած ներուժի համեմատ շատ մեծ ամբիցիաներ ունի, որոնք տեղավորվում են նախկին Օսմանյան Կայսրության փառքը վերականգնելու և պանթուրքական ծրագրերի իրականացման կոնտեքստում։ Դրանով է պայմանավորված, որ այդ պետությունը փորձում է ծավալվել իր սահմանների երկայնքով և տարբեր ուղղություններով հակամարտությունների մեջ է խրված։

Օրինակ՝ Հյուսիսային Իրաք և Սիրիա թուրքական ներխուժումները արդեն դարձել են օրինաչափ երևույթ։ Միևնույն ժամանակ, լարված են թուրք-հունական հարաբերությունները։ Անգամ բացառված չէ Թուրքիայի և Հունաստանի միջև ռազմական բախման հավանականությունը հատկապես այն պայմաններում, որ այս տարի Թուրքիայում սպասվող նախագահական ընտրություններին ընդառաջ գործող նախագահ Էրդողանի վարկանիշն անկում է ապրում։ Եվ վերջինս կարող է արտաքին հարձակումների և այլ արկածախնդրությունների միջոցով իր վարկանիշը վերականգնելու կամ ընտրությունները տեղափոխելու փորձեր կատարել։

Մյուս կողմից էլ՝ պարզ է, որ հենց Թուրքիան է Ադրբեջանին դրդում Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիայի։ Էրդողանը ցանկանում է իրեն վերապահել պանթուրքական ծրագրերի կյանքի կոչման դափնիները, դրա համար էլ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը դուրս չի գալիս թուրք-ադրբեջանական օրակարգից։ Եվ այստեղ է, որ Թուրքիայի շահերը բախվում են մեկ այլ խոշոր խաղացողի՝ Իրանի շահերի հետ, քանի որ պանթուրքական ծրագրերը սպառնում են նաև այդ երկրին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանի թիմակիցները խաբել են․ մաս 1․ «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

Ադրբեջանական լրատվամիջոցները կրկին վերահաստատեցին Արցախի շրջափակման փաստը. ԱՀ դատախազություն

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Արշակ Սրբազանին մեղադրում են սպանության, հանցաշխարհի հետ կապի մեջ․ «Հրապարակ»

19/11/2025
Մամուլի տեսություն

Սամվել Ալեքսանյանին ստիպել են. «Հրապարակ»

18/11/2025
Մամուլի տեսություն

Ռոմանոս Պետրոսյանի գործունեության ժամկետն ավարտվեց. ինչ է սպասվում ՀԷՑ-ում. «Ժողովուրդ»

18/11/2025
Մամուլի տեսություն

Երեւանում նախատեսված խորհրդավոր միջոցառման` աղոթքի նախաճաշի մեկնարկը հարթ չի անցել. «Հրապարակ»

15/11/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանական լրատվամիջոցները կրկին վերահաստատեցին Արցախի շրջափակման փաստը. ԱՀ դատախազություն

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական