Հինգշաբթի, Հունիսի 19, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հրապարակ». «Եթե ուզում են մատաղ անել, թող ասեն». Տիրան Խաչատրյան

15/10/2022
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հրապարակ» թերթը գրում է. «Հարցազրույց ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, Հայաստանի ԶՈՒ գեներալ-լեյտենանտ, Հայաստանի ազգային հերոս Տիրան Խաչատրյանի հետ

Երեկ՝ կառավարության նիստի ժամանակ, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց եռամսյա հավաքները 25-օրյա հավաքներով փոխարինելու մասին։ Դրանք որքանո՞վ կարող են արդյունավետ լինել։

Անկեղծ ասած, թե ինչ ծրագրով են ուսուցումն անցկացնելու՝ չգիտեմ, բայց այն ձեւով, ոնց որ ներկայացված է՝ մեկ շաբաթ ուսուցում, չորս օր ծանոթացում, երկու շաբաթ մարտական հերթապահություն… եթե նախապատրաստում են մարտական հերթապահության համար, մեկ շաբաթ ժամկետը շատ փոքր ժամկետ է։ Ես չգիտեմ՝ ինչ ծրագիր են մշակել, այդ ինչպիսի՞ արդյունավետություն ունի։

Նախապատրաստական շրջանը նվազագույնը որքա՞ն պետք է տեւի։

Գիտեք, այս պարագայում կարեւորն այն է, թե ինչպիսի ծրագրով են դա իրականացնում։ Ասենք, հիմա էլ երիտասարդ զինվորը, որ զորակոչվում է բանակ, միջին հաշվով հինգ ամիս պատրաստություն է անցնում, այդ թվում՝ նաեւ մարտական հերթապահության նախապատրաստման։ Միայն դրանից հետո է թույլատրվում մարտական հերթապահությունը։ Եվ ասեմ, որ այդ ծրագիրն էլ բավական հագեցվածություն ունի, եւ փաստն էլ այն է, որ նույնիսկ դրանից հետո արդյունավետությունը՝ մարտական հերթապահության իրականացման, այդքան էլ բարձր չէ։ Ես չեմ պատկերացնում՝ մեկ շաբաթ նախապատրաստական գործընթացն ինչպես է ապահովելու այդ մարտական հերթապահության իրականացումը։ Իրականում աբսուրդի ժանրից է։

Ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատներին դիմակայելու համար մեկ շաբաթ պատրաստություն անցած մարդկանց առաջնագիծ ուղարկելն ի՞նչ է նշանակում։

Դա նշանակում է ուղղակի, ռուսերեն բառ կա՝ пушечное мясо, թնդանոթի միս։ Մարդկանց ուղղակի անպատրաստ տանել, եսիմ, եթե ուզում են մատաղ անել, թող ասեն՝ մատաղ ենք անում։

Սա պայմանավորում եք բանակի անձնակազմի անբավարար լինելո՞ւ հետեւանքով, զինծառայողների քանա՞կը չի բավականացնում։

Քանակը, միանշանակ, կարող է եւ հիմա չի բավականացնում, այսինքն՝ ոչ թե կարող է, իհարկե՝ չի բավականացնում, բայց այդկե՞րպ թվաքանակը լրացնել՝ ավելի լավ է ուղղակի մանեկեններ ունենալ ու դրանով կազմակերպել։

Նման որոշումների կայացումն իշխանությունների, պաշտպանության նախարարի անփորձությա՞ն հետեւանք է։

Ես ավելի շատ ոչ արհեստավարժության հետ կկապեի։ Գիտեք, մարդ կարող է անփորձ լինել, բայց տրամաբանություն ունենալ, գիտելիքներ ունենալ, որը հետո ինչ-որ բաներ կհղկվի դրա մեջ։ Բայց այսպիսի մոտեցումն ուղղակի պրոֆեսիոնալիզմի պակաս է, որը շատ ծանր հետեւանքներ, ցավոք սրտի, կարող է ունենալ։

ՊՆ-ում մասնագետներ չե՞ն մնացել, ովքեր Սուրեն Պապիկյանին կհուշեին, որ նման նախագիծ չի կարելի ներկայացնել։

ՊՆ-ում մասնագետներ կան, բայց ինչքանո՞վ են այդ մասնագետներին լսում, կարծիքները հաշվի առնում՝ դա ուրիշ հարց է արդեն։

Եթե պարզ խոսենք՝ մարդկանց ուղիղ մահվա՞ն են ուղարկում։

Ստացվում է՝ այո։

2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Փաշինյանը հայտարարեց, որ փրկել է 25-30 հազար զինծառայողի կյանք։ Հարց է առաջանում՝ որտե՞ղ են այդ պատրաստված զինծառայողները, ինչո՞ւ նրանց չեն ուղարկում առաջնագիծ։

Այդ զինծառայողների կյանքը, այսպես չակերտավոր ասենք, որ «փրկեց», հետո հետ բերեցին այնտեղ, որտեղ իրենք կային՝ հետ բերեցին Հայաստան, այստեղից էլ մի մասն ընդհանրապես չծառայեց, մի մասն էլ զորացրվեց, ու դրանից հետո էլ նոր պատրաստություն, փոխարինում, համապատասխան աշխատանքներ չիրականացվեցին։

Հիշեցնենք, որ կառավարության հոկտեմբերի 13-ի նիստի ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ ՊՆ-ն հրաժարվում է եռամսյա հավաքներից՝ դրանք դարձնելով 25-օրյա։ Այդ հավաքները պարտադիր են լինելու զինապարտ բոլոր ՀՀ քաղաքացիների համար։ 25 օրից միայն 14 օրն է նախատեսվում մարտական հերթապահություն իրականացնելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Հաջորդ գրառումը

«Ժողովուրդ». Մի քանի օր շարունակ Փաշինյանը կտրականապես հրաժարվել է հանդիպել Արցախի պատվիրակության ներկայացուցիչներին

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

ՀԷՑ-ի պետականացումը միջազգային սկանդալ կդառնա․ «Ժողովուրդ»

19/06/2025
Մամուլի տեսություն

Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո Փաշինյանն իր մոտ է կանչել Հայկ Կոնջորյանին. «Հրապարակ»

18/06/2025
Մամուլի տեսություն

Ոչ մի աղոթք՝ բանակում․ «Հրապարակ»

14/06/2025
Մամուլի տեսություն

Փաշինյանը հրահանգել է թեժացնել պայքարը. «Հրապարակ»

12/06/2025
Հաջորդ գրառումը

«Ժողովուրդ». Մի քանի օր շարունակ Փաշինյանը կտրականապես հրաժարվել է հանդիպել Արցախի պատվիրակության ներկայացուցիչներին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ալկասերը դարձավ Իսպանիայի 42-րդ քաղաքը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

19/06/2025

Իսպանիայի Արարատ հայկական միության միջնորդագրի հիման վրա, Ալկասեր քաղաքը ևս ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Քաղաքային ավագանու բոլոր 5 կուսակցությունները իշխող Ժողովրդական կուսակցությունը...

ԿարդալDetails

Չինաստանի ավելի քան 600 քաղաքացի Իրանից տեղափոխվել է Հայաստան

19/06/2025

Թեև այս պահին Էրդողան-Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ, սակայն չեմ էլ կարող դա բացառել. ՔՊ-ական պատգամավոր

19/06/2025

Կա ողջամիտ կասկած, որ Սամվել Կարապետյանը կարող է նկատի ունեցած լինել ոչ իրավաչափ գործողությունը. Արման Եղոյան

19/06/2025

ԿԽՄԿ ներկայացուցիչները Բաքվում տեսակցել են բոլոր պահվող հայերին

19/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական