Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հանրապետության» եւ ՔՊ-ի ջրերը սկսել են նույն առվով չգնալ․ «Հրապարակ»

22/11/2023
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ավագանու նիստից մեկ օր առաջ, ուշ երեկոյան, Երեւանի քաղաքապետարանում քննարկում է կազմակերպվել Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության եւ ՔՊ-ի ավագանու անդամների մասնակցությամբ։ Հավաքի թեման մի քանի աղմկահարույց նախագծեր են եղել, որոնցից մեկը վերաբերել է վարչական շրջանների ղեկավարների լիազորություններին: Եթե հիշում եք` ՔՊ-ն քաղաքապետարանում իշխանություն դարձավ «Հանրապետություն» կուսակցության հետ կոալիցիայի շնորհիվ, որի արդյունքում վարչական շրջանների 3 ղեկավարների եւ մեկ փոխքաղաքապետի պաշտոնը զիջեցին կոալիցիոն գործընկերոջը:

Հիմա ՔՊ-ն որոշել է փոփոխություն կատարել վարչական շրջանների ղեկավարների լիազորությունների մեջ եւ նրանցից վերցնել մի կարեւոր լիազորություն։ Խոսքը համայնքային մշակույթի կենտրոնների, սպորտդպրոցների տնօրենների նշանակման իրավունքի մասին է, որն ուզում են վերցնել թաղապետերի ձեռքից եւ տալ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին։ «Հանրապետությունը» շատ ծանր է տարել այս խոսակցությունը, եւ այդ ոտնձգությունը` իրենց նորանշանակ թաղապետերի իրավասությունների նկատմամբ, թունդ վեճի պատճառ է դարձել: Նրանք կտրականապես դեմ են արտահայտվել այդ փոփոխությանը։ 

Նույն օրը թեժ քննարկում է եղել մեկ այլ կառուցվածքային փոփոխության վերաբերյալ նույնպես, որով քաղաքապետարանի որոշ վարչություններ վերածվում են բաժինների, որոնց կուրացիան ոչ թե փոխքաղաքապետերը պետք է իրականացնեն, այլ խոշոր վարչությունների պետերը։ Մեր աղբյուրի պատմելով՝ այս փոփոխությանը դեմ են արտահայտվել անգամ ավագանու ՔՊ-ական մի քանի անդամներ։ Նիստն ավարտվել է ուշ երեկոյան, «Հանրապետությունը» կարողացել է հասնել նրան, որ կառուցվածքային փոփոխություններին վերաբերող` հրատապության կարգով բերված երկու նախագծերը հետ կանչվեն եւ ուղարկվեն լրամշակման։ Հավանաբար հույս ունեն, որ հետո ղեկավարությունը կբանակցի եւ կհասնի նրան, որ դրանք այլեւս օրակարգ չբերվեն:

«Հանրապետություն» կուսակցությունից Անի Խաչատրյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ երեկ երեկոյան հանդիպում է եղել։ «Միշտ ենք ունենում հանդիպում՝ օրակարգի բոլոր հարցերը, ըստ հերթականության, քննարկում ենք։ Ես այդ նախագծին դեմ չեմ արտահայտվել, պարզապես այն եկել է հրատապ կարգով, ու քանի որ խոր ուսումնասիրության կարիք է եղել, որոշել ենք թողնել հետո»,- ասաց նա։

Մեր ճշտող հարցին՝ այդ նախագծով կրճատվում էին նաեւ «Հանրապետություն» կուսակցության երեք թաղապետերի լիազորություննե՞րը, գուցե դա՞ է եղել պատճառը, որ ձեր ֆրակցիան դեմ է արտահայտվել, Խաչատրյանն ասաց․ «Առհասարակ, ես ուզել եմ հասկանալ՝ Երեւանի համար ինչն է շահեկան՝ այդ հաստատությունների տնօրենների ընտրությունը մնա վարչական շրջանի ղեկավարների լիազորությա՞ն, թե՞ քաղաքապետարանի տակ։ Վարչական շրջանի լիազորությունները պակասեցնելու խնդրի շուրջ չի եղել մեր քննարկումը»։ 

Խոսելով մյուս կառուցվածքային փոփոխությունից, ըստ որի՝ վարչությունները դառնում են բաժիններ, իսկ փոխքաղաքապետերն այլեւս կուրացիա անել չեն կարող բաժինների աշխատանքը, Խաչատրյանն արձագանքեց․ «Այն, որ վարչությունները բաժիններ են դառնում, դա չի նշանակում, որ փոխքաղաքապետերի վրայից կուրացիաները դուրս են գալիս»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինչ վարույթի շրջանակներում են Արայիկ Հարությունյանի ներկայացուցչին կանչել հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

ԱԺ արտահերթ նիստը՝ ուղիղ

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Իշխանությունը տագնապալից սպասումների մեջ է. «Հրապարակ»

16/05/2026
Մամուլի տեսություն

«Ունեզրկելու ենք, լցնենք բանտերը»․ Իշխանությունը տեռոր է սկսել գործարարների դեմ. «Հրապարակ»

16/05/2026
Մամուլի տեսություն

Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ»

07/05/2026
Մամուլի տեսություն

ՔՊ շարքերում խոր անորոշություն է. չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ»

07/05/2026
Հաջորդ գրառումը

ԱԺ արտահերթ նիստը՝ ուղիղ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026

Ես գիտեմ, որ քաղաքականությունը նախ մրցակցություն է, բայց երանի մենք այն օրին լինեինք, որ այս ընտրթյունները բոլոր առումներով մրցակցային լինեին:...

ԿարդալDetails
Իրավունք

Արձանագրենք բացարձակ ճշմարտությունը. մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ. Ռոբերտ Ամստերդամ

17/05/2026

Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ, միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը գրում է․ Ես խորապես ցնցված և վրդովված եմ Արմեն Հովհաննիսյանի ողբերգական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական