Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՀայաՔվեն» հանձն առավ Արցախյան վերջին պատերազմում զոհվածների հիշատակի հավերժացումը.«Փաստ»

06/04/2024
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կարիք ունենք անուն առ անուն ճանաչելու հայրենիքի համար կյանքը զոհած մեր հայորդիներին: Սա պարտականություն է պետության ու սերունդների առջև, ինքներս մեր առջև: «ՀայաՔվեն» ստանձնել է կարևոր առաքելություն՝ հավաքագրել 2023 թ. սեպտեմբերի 19-ից 20-ը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով անմահացած մեր տղաների կենսագրական տվյալները: «Մեկ օր տևած ագրեսիայի ընթացքում, տարբեր տվյալներով, 180-ից 200 զոհ ենք ունեցել: Կարողացել ենք հավաքագրել և նույնականացնել 167 զոհի անուն իրենց բարեկամների միջոցով: Բոլոր զոհերի ընտանիքների անդամների հետ զրուցել ենք: Նրանք այժմ բնակվում են Հայաստանի տարբեր բնակավայրերում:

Մեզ տրամադրել են կենսագրականներ, լուսանկարներ: Առաջիկայում նախատեսում ենք գիրք-ալբոմ տպագրել: Միայն «ՀայաՔվեն» զբաղվեց այս կարևոր աշխատանքով: Որևէ այլ նախաձեռնություն, քաղաքական ուժ, նույնիսկ Արցախի իշխանությունները, ցավոք, դա չնախաձեռնեցին:

Մեր բարոյական պարտքը և կարևոր առաքելություններից մեկը համարեցինք այդ տվյալները հնարավորինս արագ հավաքագրելը, նույնականացնելը և տարածելը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ Դավիթ Սարգսյանը: Այս կարևոր առաքելության նպատակն է, որ հայրենիքի համար կյանքը զոհած մեր հայորդիներին անուն առ անուն ճանաչեն: «Վերջին մի քանի պատերազմների մեր զոհերն անանուն են մնացել: Ապրիլ յան պատերազմից հետո մեր հերոսների մեծադիր նկարները տեսնում էինք քաղաքի փողոցներում գրաֆիտիների տեսքով, իսկ հիմա հազարավոր զոհերի անուններ հայտնի չեն:

44-օրյա, 2023 թ.-ի սեպտեմբերի 13-ի պատերազմների զոհերի անվանացանկերը, ցավոք, որևէ տեղ հավաքված և հրատարակված չեն: Հարկ համարեցինք այս առաքելությունը սկսել Արցախի վերջին՝ մեկօրյա պատերազմի զոհերի տվյալների հավաքագրմամբ և նույնականացմամբ, որովհետև արցախցիները հիմա շատ ավելի խոցելի են, իրենց հայրենիքից ու կացարանից են զրկվել, և մի մասը կարող է Հայաստանից արտագաղթել, ուստի պետք է հասցնել հավաքագրել ու նույնականացնել նրանց տվյալները:

Չենք բացառում, որ առաջիկայում կձեռնարկենք նաև մյուս պատերազմների զոհերի տվյալների հավաքագրումը և նույնականացումը: Տեղեկագրքերի կազմումը ռեսուրսատար, երբեմն շատ դժվար փաստահավաք աշխատանք է, բայց դա մեր առաքելություններից մեկն է»,-եզրափակում է մեր զրուցակիցը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կրոնափոխությունն էլ չփրկեց. «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Անահիտ Ավանեսյանը` Քովիդ 2019-ի քրեական վարույթի գործով հարցաքննվել է հակակոռուպցիոն կոմիտեում. «Ժողովուրդ»

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Թրամփի որդին Հայաստան կայցելի․«Փաստ»

01/11/2025
Մամուլի տեսություն

Հրաժեշտ՝ բիբլիական Արարատին. որոշումն ուժի մեջ մտավ. «Ժողովուրդ»

01/11/2025
Մամուլի տեսություն

Ղրիմի կամրջի պայթեցման գործով մեղադրյալներից երեքը հայեր են. «Հետք»

30/10/2025
Մամուլի տեսություն

Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ․ «Ժողովուրդ»

30/10/2025
Հաջորդ գրառումը

Անահիտ Ավանեսյանը` Քովիդ 2019-ի քրեական վարույթի գործով հարցաքննվել է հակակոռուպցիոն կոմիտեում. «Ժողովուրդ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական