Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կոշտ արձագանքներ կլինեն. լուրջ քննարկում. «Փաստ»

20/06/2023
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս տեղի ունեցավ ՀՀ-ում գործունեություն ծավալող մի քանի տասնյակ փաստաբանների բողոքի երթը, որը կապված էր փաստաբանների նկատմամբ արդեն որերորդ անգամ կիրառվող բռնությունների, ի մասնավորի՝ ոստիկանության բաժնում հունիսի 7-ին փաստաբան Կարեն Ալավերդյանին ոստիկանության մի խումբ ծառայողների կողմից ծեծի ենթարկելու, նրա նկատմամբ ձեռնաշղթաներ ու արցունքաբեր գազ կիրառելու հանգամանքով (ի դեպ, այս ամենից հետո Ալավերդյանը ձերբակալվել է և խուզարկության ենթարկվել)։ Փաստաբանները պալատի վարչական շենքից շարժվել և իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց:

Ի դեպ, այս «հասցեի» ընտրությունը հատկանշական էր եվրոպացի գործընկերներին իրազեկելու առումով, որ ՀՀ դատաիրավական բարեփոխումների ֆինանսավորման համար հատկացվող ԵՄ միջոցներն ուղղվում են փաստաբանների նկատմամբ բռնարարքներին։ Զուգահեռ՝ նույն օրը հայտնի դարձավ նաև, որ երկու ամսով կալանավորվել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու պատճառաբանությունը, իրավաբանների որակմամբ, զավեշտալի հիմնավորում ուներ։ «Փաստ» թերթի տեղեկություններով՝ թե՛ փաստաբանների երթը, թե՛ Աշոտյանի կալանավորումը բավական լուրջ արձագանք է ստացել միջազգային հարթակներում։

Ինչպես փոխանցում է թերթի դիվանագիտական աղբյուրը, այս իրադարձությունները ԵԽԽՎ-ում և միջազգային մի քանի այլ կառույցներում լուրջ քննարկման առիթ են դարձել, և նշված թեմաների վերաբերյալ սպասվում են հայտարարություններ, որտեղ եվրոպացիները պատրաստվում են հանգամանալից ներկայացնել իրենց մոտեցումները տեղի ունեցող հակաժողովրդավարական գործընթացների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Դատավորների եվրոպական միությունն էր բավական կոշտ հայտարարություն տարածել՝ մասնավորաբար մտահոգություն հայտնելով Հայաստանի դատական համակարգում տիրող վիճակի հետ կապված և դատապարտելով ԲԴԽ-ի ու արդարադատության նախարարության գործունեության մի շարք ասպեկտներ»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանը որոշել է Գյումրիում ամբողջական իշխանություն վերցնել․ «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

Արման Թաթոյանին համոզում են մտնել քաղաքականություն. «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Արշակ Սրբազանին մեղադրում են սպանության, հանցաշխարհի հետ կապի մեջ․ «Հրապարակ»

19/11/2025
Մամուլի տեսություն

Սամվել Ալեքսանյանին ստիպել են. «Հրապարակ»

18/11/2025
Մամուլի տեսություն

Ռոմանոս Պետրոսյանի գործունեության ժամկետն ավարտվեց. ինչ է սպասվում ՀԷՑ-ում. «Ժողովուրդ»

18/11/2025
Մամուլի տեսություն

Երեւանում նախատեսված խորհրդավոր միջոցառման` աղոթքի նախաճաշի մեկնարկը հարթ չի անցել. «Հրապարակ»

15/11/2025
Հաջորդ գրառումը

Արման Թաթոյանին համոզում են մտնել քաղաքականություն. «Հրապարակ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական