Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Կլուբնիկ-կոտլետ»-ը ամենևին էլ «բանակի համար ամեն ինչ անել» չէ. «Փաստ»

17/06/2023
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանի մանիպուլ յատիվ հայտարարություններին ու «հեքիաթասացություններին» անդրադառնալը միգուցե անշնորհակալ ու արդեն նաև ձանձրալի զբաղմունք է: Գուցե ոմանք համարեն նաև նրա կողմից արհեստականորեն հրապարակ նետվող օրակարգի սպասարկում: Բայց, այդուամենայնիվ, չի կարելի դրանք անուշադրության մատնել: Կոնկրետ բանակի մասին Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարեց, թե միգուցե իր և իր թիմի ամենամեծ սխալն այն է եղել, որ վստահել են բանակին: Ապա մի սրտաճմլիկ հեքիաթ պատմեց, թե ինչպես է ինքն աշխատասենյակից վռնդել ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյայի, որը բանակային մի հրամանատարի վրա կասկած նետող բաներ է պատմել Փաշինյանին:

Պատկերացնո՞ւմ եք, տասնամյակներով պատի տակի բամբասանքներ տիրաժավորած, ստահոդ լուրեր հորինած ու տարածած Փաշինյանը… իր աշխատասենյակից «լարել» է բանսարկու պաշտոնյային: Երևի սելֆիի ձողիկով է քշել նրան: Ապա հայտարարեց, թե՝ բանակին լիարժեք վստահել է, բանակի համար ամեն ինչ արել է, չի եղել մի բան, որ բանակն ասի՝ պետք է, իսկ իր գլխավորած կառավարությունը դրա համար միջոցներ խնայի: Սա ասում է գլխավոր պատասխանատուն այն իրողության, որ առնվազն 15 զինծառայող, զորանոցի փոխարեն, գիշերելիս է եղել ինչ-որ կիսահարմարեցված լքված տան մեջ, որտեղ էլ ողջ-ողջ այրվեցին այդ տղաները:

Նրանց մահը ուղիղ գծով Նիկոլ Փաշինյանի «վզին» է (եթե խիղճ ունենար, կնշեինք՝ խղճին): Բայց դա միայն մեկ օրինակ է, մինչդեռ օրինակները, փաստերն ու հակափաստարկները բազմաթիվ են: Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները կարծում են, թե բանակը ցուցադրաբար, իրենց իսկ գովազդվելու համար «կլուբնիկ-կոտլետով» կերակրելը «բանակի համար ամեն ինչ անել է»: Իսկ այն, որ արդիական ՀՕՊ համակարգերի գնումները շարունակելու (քավ լիցի, «նախկինները» դրա համար անհրաժեշտ ֆինանսական բազան ապահովել էին ու պայմանավորվածություններն էլ կային) և պաշտպանական համակարգն այդպիսով ամբողջացնելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը Սու-30 ինքնաթիռներ գնեց, այն էլ, ինչպես ինքն է հայտարարել, առանց մարտական հրթիռների, ընդհանրապես խայտառակություն է, եթե չասվի՝ վնասարարություն:

Ինչի՞ համար էին այդ գերթանկարժեք ու մարտական առումով, փաստորեն, անպետք օդանավերը: Երևի միայն նրա համար, որ Նիկոլ Փաշինյանը իրականացնի իր մանկության երազանքն ու ինքնալուսանկար անի Սու-30-ի օդաչուական խցիկում նստած: Սա նույնպես ընդամենը 1 օրինակ է բազմաթիվ մեծ ու փոքր փաստերի շարանում: Հիմա՝ հիմնականը: Վստահության մասին: Այո, Հայոց բանակը եղել է մեր պետականության վերակերտման ընթացքում ձևավորված այն ինստիտուտը, այն կառույցը, որի նկատմամբ հասարակության վստահությունն ամենից բարձրն է եղել: Մինչդեռ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, հիմա նաև՝ իր գլխավորած իշխանական թիմը մշտապես ու սիստեմավորված զբաղվել են բանակի՝ որպես պետական կառույցի վարկաբեկմամբ և պիտակավորմամբ:

Ավելին, Նիկոլ Փաշինյանը, իշխանության գալուց հետո ոչ միայն չի վստահել, այլև մինչև հիմա, այո, անգամ նաև հիմա չի վստահում Հայոց բանակին: Ու դա այնքան ակնհայտ է, որ հավել յալ ապացուցման կարիք էլ չի զգացվում: Նայեք պարզ մի բան. քանի՞ միլիարդի պարգևավճարներ են բաշխվել Նիկոլ Փաշինյանի միակ հենարան իրավապաշտպաններին ու քպական պաշտոնյաներին, և որքա՞ն է կազմում պայմանագրային շարքային զինծառայողի աշխատավարձը: Ի՞նչ հանդերձավորում ունեն և ժամանակակից մարտական գործողությունների համար անհրաժեշտ ի՞նչ պարագաներից են զուրկ մեր զինվորականները: Բանակը 2018 թվականից սկսած շարունակաբար ու կանխամտածված կազմաքանդվել է: Ու այդ քանդարարությունն սկսվել է այն դրվագից, երբ հանուն իր «հեղափոխության», ինչ-ինչ խառնակչական մղումներով, ցույցերի մեջ ներքաշվեցին, ի դեպ, բանակում բոլորից բարձր վարձատրվող «խաղաղապահները», ինչի համար, նկատենք, ոչ մեկը պատասխանատվություն չկրեց:

Իշխանության գալուն պես հստակ թիրախավորված վարկաբեկիչ արշավ իրականացվեց մի ամբողջ շարք ռազմական գործիչների, զինվորականների դեմ՝ Յուրի Խաչատուրով, Միքայել Հարությունյան, Մանվել Գրիգորյան… Քրեական հետապնդումներ իրականացվեցին: Ավելին, Նիկոլ Փաշինյանի «կապրիզներով» կոնկրետ Արցախում մի քանի անգամ փոփոխվեցին ԼՂՀ ՊԲ հրամանատարները, նմանապես՝ զինվորական խոշոր ստորաբաժանումների ղեկավարների անընդհատ փոփոխություններ եղան, ինչը չէր կարող չանդրադառնալ թե՛ ընդհանուր կարգապահության, թե՛ մարտական ծառայության որակների վրա: Դա վստահությո՞ւն է: Ավելին, անգամ «զեմլ յակային» մոտեցումներով իր իսկ ձևավորած բանակի ղեկավարման հիմնական կառույցներից մեկի՝ Գլխավոր շտաբի դեպքում տեսանք, թե «վստահության» ինչ մակարդակ կա: ԳՇ այն ժամանակվա պետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ ավելի քան չորս տասնյակ գեներալներ ու հրամանատարներ հանդես եկան Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականի պահանջով: Վստահությո՞ւն:

Այս պահին, շատ-շատերի համոզմամբ, հանիրավի մեղադրանքներով կալանավորված է, գործնականում քաղաքական բանտարկյալ է Հայոց բանակի ամենից հեղինակավոր հրամանատարներից մեկը՝ Գրիգորի Խաչատուրովը՝ Յուրի Խաչատուրովի որդին: Շարքը երկար է, տրամաբանություն ու տեսածն ընկալելու կարողություն ունեցող ցանկացած մեկին՝ քաջածանոթ: …Նիկոլ Փաշինյանը նախօրեին նաև սրտնեղեց, թե «ստացվում է, որ մեր զինվորներին ես եմ սպանել…»: Իր կարծիքով, իրեն քննադատողներին (մեղմ ասած) ծաղրելով հակադարձում է: Ո՛չ, չի ստացվում, այլ այդպես է: Զինվորներին, այո, ազերի թուրքն է սպանել, թուրքի վարձած ահաբեկիչն է սպանել: Ու ոչ ոք չի էլ ասում՝ Նիկոլն անձամբ զենքը ձեռքին սպանել է: Սպանել ասելով՝ նկատի է առնվում, որ հենց նա է մեր զինվորներին մահվան տարել, հենց նա չի կանխել պատերազմն ի սկզբանե, մի քանի օր հետո, տասն օր հետո… Ու այդպես շարունակ: Ի վերջո, ո՞վ է հայտարարել, թե «ամեն դեպքում նույնն էր լինելու, բայց առանց զոհերի»:

Հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Այնպես որ, այո, մեր բանակի ահռելի ու ծանր կորուստների համար առաջին պատասխանատուն ու հիմնական մեղավորը հենց Նիկոլ Փաշինյանն է: Եվ մի բան էլ: Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է, թե ընդդիմությունը «հակառակորդի թեզերն է տարածում»: Մի հատ հայելու մեջ նայե՛ք: Ամբողջ թիմով: Եթե Հայաստանում կա որևէ մեկը ու որևէ խումբ, որը հակառակո… թշնամո՛ւ թեզերն է տարածում, ավելին՝ իրագործում, ապա դա ամենաուղիղ իմաստով Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն են: Օրինակ՝ փաստն ակնհայտ է, այսօր միայն Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ն ու Ալիևը և Էրդողանն են հայտարարում, թե՝ Արցախը ադրբեջանական է: Ու սա էլ այնքան բացահայտ ու ակնհայտ է, որ հավելյալ ապացուցման կարիք չկա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, արձագանքե՛ք․ փաստաբանի են ծեծել

Հաջորդ գրառումը

60 ընդերքաօգտագործման իրավունք տալն արդեն ձեռքբերում է. խոսքի եւ գործի մեծ տարբերություն․ «Ժողովուրդ»

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Ինչու սպանեցին Փարաքարի համայնքապետին. Ինչ կապ կա 7ամիս առաջ հնչած կրակոցների հետ. «Ժողովուրդ»

24/09/2025
Մամուլի տեսություն

Վարդան Ղուկասյանի օրերը հաշված են. Փաշինյանը հրահանգը տվեց. «Ժողովուրդ»

24/09/2025
Մամուլի տեսություն

Դատախազությունը չրեր, մետաքսե թաշկինակներ ու շարֆեր է գնել. «Փաստինֆո»

22/09/2025
Մամուլի տեսություն

Սրբազանները կալանավայրում հոգեւոր մթնոլորտ են ձեւավորել

20/09/2025
Հաջորդ գրառումը

60 ընդերքաօգտագործման իրավունք տալն արդեն ձեռքբերում է. խոսքի եւ գործի մեծ տարբերություն․ «Ժողովուրդ»

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

ԿարդալDetails

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025

Գործ ունենք ուրացման հետ. որեւէ պաշտոնյա որեւէ սփոփանքի, հիշատակի խոսք չասաց․ Գեղամ Մանուկյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական