Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է Երևան. «Հրապարակ»

30/04/2024
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հրապարակ» թերթը գրում է.

«Տավուշում ընթացող սահմանազատման գործընթացն արդեն մեկ շաբաթից ավելի է՝ ուղեկցվում է բողոքի ակցիաներով ինչպես սահմանի տվյալ մասում՝ Կիրանցի հատվածում, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերում, Երեւանում ակցիաներ են կազմակերպվում: Տավուշցիներն ասում են՝ դեմ ենք միակողմանի զիջումներին, դրանք անվտանգային լուրջ խնդիրներ են ստեղծում, պահանջում են սահմանազատումն իրականացնել սահմանի ողջ երկայնքով` փաթեթային։ Մարզերում բողոքի ակցիաներ իրականացնողներն էլ իրենց աջակցությունն են հայտնում տավուշցիներին, բացի այդ՝ փորձում կանխել հետագա զիջումները, որոնք, ըստ կողմերի հրապարակած աշխատանքային ուղեցույցի, առաջիկայում լինելու են անկլավների եւ էքսկլավների տեսքով։ Եվ, առհասարակ, չի երեւում, թե Ադրբեջանի պահանջները որտեղ են կանգնելու:


Մի կողմից՝ Կիրանցում ճանապարհ փակած տավուշցիները՝ եկեղեցու սպասավոր Բագրատ սրբազանի առաջնորդությամբ, անկոտրում չեն լքում հայրենի «խրամատը», դիմադրում են կարմիր եւ սեւ բերետավորների ճնշումներին, կուլ չեն գնում իշխանության քարոզչամեքենայի արտանետած կեղտոտ եւ ստահոդ քարոզչությանը՝ այդպիսով համաժողովրդական շարժման նոր ալիք բորբոքելով, մյուս կողմից՝  իշխանությունը շարունակում է իր սեւ գործը, արդեն իբրեւ թե հասցրել են սահմանազատել-սահմանագծել Բաղանիսից Ոսկեպար ընկած հատվածը: Իսկ իրականում` Ադրբեջանն իր ուզած վայրերում սյուներ է տնկում, եւ ամեն ինչ ընթանում է մեր թշնամի պետության ցանկությամբ:

Ապրիլի 19-ին ՀՀ կառավարության եւ ԱԳՆ-ի հրապարակած տեղեկատվության ու քարտեզների համաձայն՝ Հայաստանը բացառապես զիջողի դերում է, եւ Ադրբեջանը ոչինչ չի վերադարձնելու, իսկ ապրիլի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ներկայում ոչ միայն սահմանազատում է արվում, այլ նաեւ՝ սահմանագծում։ Այսինքն՝ Տավուշի այդ հատվածը համարելու են սահմանագծված՝ առանց Բերքաբերի հողերը վերադարձնելու։
Բագրատ սրբազանը Կիրանցում, լրագրողների հետ զրույցում, երեկ հակադարձեց իշխանական «տեղեկատվական գրոհին»՝ վստահեցնելով, որ համաժողովրդական շարժումը չի մարելու։ «Մարելը կտեսնեք՝ ինչպես կմարեք, սա ժողովրդային շարժում է»,-ասաց Բագրատ սրբազանը՝ չմանրամասնելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջիկա ծրագրերի մասին։ 

Կան տեղեկություններ, որ շարժումն առաջիկա օրերին հնարավոր է տեղափոխվի Երեւան: Եթե իշխանությունները չլսեն կիրանցիների պահանջը եւ չհրաժարվեն միակողմանի զիջումների մտադրությունից, ապա պայքարը դուրս կգա Տավուշից, եւ արդեն Երեւանում կշարունակեն պայքարը, քանի որ ազգակործան որոշումներն ընդունող խումբը Երեւանում է: Հայաստանի տարբեր մարզերից այս օրերին այցելում են Կիրանց՝ իրենց աջակցությունը հայտնելու պայքարողներին, մեծաթիվ խմբեր պատրաստակամություն են հայտնել՝ համատեղ քայլերթով շարժվել Երեւան եւ պայքարը շարունակել Հանրապետության հրապարակում: Քաղաքական օրակարգ ձեւակերպել՝ իշխանափոխության հստակ պահանջով: Խոստանում են շարժման առաջնորդի մասին հայտարարել, ապագա վարչապետի թեկնածուի մասին՝ նույնպես։ 

Տավուշցի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որ առաջին օրվանից պայքարի առաջնագծում է, երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ ժողովուրդն ինչ որոշում կայացնի, ինքը ժողովրդի կողքին է։ «Ես իմ հողի համար եմ պայքարում, ես որոշում չեմ կայացնում, հողը պահում եմ, որ թուրքը չգա՝ հորս, եղբորս գերեզմանը պղծի։ Իմ պայքարն այլ քաղաքական նպատակ չի հետապնդում»,- ասաց Մախսուդյանը։

Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, ով արդեն մի քանի շաբաթ է՝ ժամանակավոր բնակություն է հաստատել Ոսկեպարում եւ շարժման ակտիվիստներից է, երեկ չհերքեց, որ շարժումը Տավուշից դուրս է գալու․ «Անպայման դուրս է գալու, անպայման, մանրամասներ եկեք չասեմ, բայց այսօր-վաղը դուք հստակ կիմանաք դրա մասին, ու լինելու է շատ հստակ, շարունակական, այսպես չի մնալու։ Կուզեք՝ համարեք սա առաջին փուլ, բայց լինելու է նաեւ երկրորդ փուլ, որի մասին շուտով կիմանաք։ Կարող եմ ասել միայն, որ շարժումը ոչ թե լինելու է ապրիորի, այլ, ինչպես ի սկզբանե է ձեւավորվել՝ առաջնորդվելու է մեր կողմից, թե ինչ ընդլայնումներ կունենա, դա արդեն հարցի մյուս կողմն է»: «Մեր կողմից» ասելով ո՞ւմ նկատի ունեք։ «Իմ, Բագրատ սրբազանի, Գառնիկ Դանիելյանի եւ այլն»։

Ճի՞շտ են տեղեկությունները, որ մայիսի 2-ին եք պատրաստվում շարժումը «բերել» Երեւան։ «Ես, ճիշտն ասած, տեղյակ չեմ, թե ով է այդ օրվա մասին խոսել․․․ Մենք գործընթացներին ենք հետեւում, դրանք այնքան արագ են զարգանում, որ հստակ օր, ժամ հնարավոր չէ ասել։ Իրականում, հստակ որոշում չկա, թե ինչպես է դա արվելու, մի բան է հստակ, որ եթե պահանջները չեն բավարարվում կարճ ժամանակում, իշխանությունն իր գործը շարունակում է անել, ինչ-որ փուլից գործողություններն այնպես պետք է փոխվեն, որ դրանք շատ ավելի վճռական լինեն ու արդյունավետ»։ Պետրոսյանի գնահատմամբ՝ շարժումն ընդլայնվում է, նա հորդորում է՝ ճանապարհ փակողների թվով չդատել․ «Ակնկալիքներն են մեծ, պրոցեսին մասնակցել ցանկացող մարդկանց թիվը շեշտակիորեն մեծացել է, որքան էլ փորձեն ցույց տալ, որ շարժումը մարել է, պրոցեսը կանգնած է, ճիշտ հակառակն է` պրոցեսը շարունակվելու է ու հասնելու է տրամաբանական ավարտին»։ Քաղաքագետի խոսքով՝ լիդերի հարց էլ չի քննարկվել․ «Պրոցեսը պետք է լեգիտիմացնի անձին, ոչ թե մենք պետք է անձին պարտադրենք հասարակությանը»: Լինելու են խաղի հստակ կանոններ, որոնց մասին կհայտարարվի․ «Պրոցեսը չի վերածվելու խմբային շահի սպասարկման, չի կուսակցականացվելու, շարժումը լինելու է ազգային, ովքեր կընդունեն այս կանոնները, խնդրեմ՝ բոլորը տեղ կունենան, սա իմ, Բագրատ սրբազանի, Գառնիկ Դանիելյանի պայքարը չէ, սա ազգային պայքար է, «մենք»՝ նկատի ունեմ շարժումը, այստեղից չենք շարժվում վարչապետի թեկնածուով կամ այլ ձեւակերպումներով, նման հարցեր բացարձակապես չեն քննարկվել։ Սա ազգային պայքար է»։

ՀԳ․ Շարժումը չմարելու ապացույցներից մեկն էլ թերեւս այն է, որ երեկ Փաշինյանը որոշել էր ընդունել մի խումբ կիրանցիների՝ գուցե հերթական խոստումների փաթեթը «ծախելու» եւ նրանց պառակտելու համար»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպ. «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

Տեսանյութ. 2021 թվականին Փաշինյան ընտրած Կիրանցի կեսն այսօր հանձնվում է Ադրբեջանին

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Դատական համակարգում այլեւս չեն թաքցնում, որ դարձել են Նիկոլ Փաշինյանի «զոհերը»․«Հրապարակ»

25/10/2025
Մամուլի տեսություն

Գյումրու քաղաքապետին պաշտպանելու համար ձերբակալվել է ՔՊ-ական պատգամավորի զոքանչը. «Հրապարակ»

24/10/2025
Մամուլի տեսություն

Կառավարությունը իր հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում է օտարերկրյա կազմակերպության հետ. «Հրապարակ»

23/10/2025
Մամուլի տեսություն

Ինչպես են Վատիկանում անտեսել Փաշինյանին և իր կառավարությանը. «Հրապարակ»

23/10/2025
Հաջորդ գրառումը

Տեսանյութ. 2021 թվականին Փաշինյան ընտրած Կիրանցի կեսն այսօր հանձնվում է Ադրբեջանին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

2026-ին ամենաշատը կնվազի ՊՆ-ի բյուջեն՝ 101 միլիարդ դրամով, ամենամեծ աճը կլինի սոցապնախարարությունում՝ 87 միլիարդ դրամ

27/10/2025

Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել տարբեր գերատեսչությունների ծախսերին, որը վստահաբար հետաքրքիր կլինի թե՛ ձեզ, թե՛ հանրությանը. ԱԺ-ում 2026թ.-ի բյուջեի նախագծի...

ԿարդալDetails

Եղանակը կտաքանա

27/10/2025

Եթե պետական բյուջեն ինչ-որ բան չի արել, նշանակում է՝ մենք տասնամյակներով մեր թթվասերը գնելիս ՀԴՄ չենք վերցրել. Փաշինյան

27/10/2025

Հայաստանում համաներման ծրագիր չկա. արդարադատության նախարար

27/10/2025

Ոչ ոք եկեղեցու գործերին չի միջամտում. Սրբուհի Գալյան

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական