Հինգշաբթի, Հունիսի 19, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խորհրդարանական գործընթացները հետաձգվում են. ի՞նչ է մտածել Բագրատ Սրբազանը. «Հրապարակ»

28/05/2024
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 9-ին՝ առաջին հանրահավաքի ընթացքում, Բագրատ Սրբազանը շտապեց հայտարարել, որ եթե Փաշինյանը ինքնակամ չի հեռանում, ապա նրան հեռացնելու համար խորհրդարանում անվստահություն հայտնելու գործընթաց կսկսեն ընդդիմադիր խմբակցությունները եւ այդ նպատակով հենց հանրահավաքի ժամանակ խորհրդակցեց խորհրդարանական ուժերի որոշ պատգամավորների հետ: Իսկ արդեն հաջորդ հանրահավաքին տեղեկացրեց, թե «անկախ» Իշխան Զաքարյանի հետ է երկու անգամ հանդիպել եւ ունի խոստում, որ նա կմիանա գործընթացին եւ կապահովի նախաձեռնությունը ներկայացնելու համար պակասող 1 քվեն։ 

Սակայն որոշ տեղեկություններով անվստահության գործընթացն անորոշ ժամանակով որոշել են հետաձգել եւ սրբազանն այդ մասին անուղղակի տեքստով ակնարկել է խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ վերջին օրերի զրույցներում։ Շարժման առաջնորդի հաշվարկով նպատակահարմար չէ գործընթացն այս փուլում մտցնել խորհրդարան, որտեղ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ կանի, որ անվստահության նախաձեռնությունը տապալվի:

Նա կարող է անգամ սեփական ուսապարկերի ֆիզիկական ներկայությունը վերահսկել, արգելել նրանց ներկայանալ նիստին, գործեր հարուցել նրանց նկատմամբ, կոմպրոմատներով վախեցնել եւ ձախողել գործընթացը՝ ստանալով վեց ամսվա իմունիտետ, քանի որ օրենքի համաձայն իմպիչմենթի գործընթացից հետո վեց ամիս արգելվում է նման նախաձեռնությամբ նորից հանդես գալը: Իսկ նախաձեռնության հաջողությունը երաշխավորված չէ, քանի որ ընդդիմությունը չունի բավարար ձայներ` անվտահությունը հաջողելու համար 54 պատգամավորի քվե է պետք։ 

Այնպես որ եզրակացրել են, որ դեռեւս վաղ է պայքարը տեղափոխել խորհրդարան, ուստի եւ որոշ ժամանակով անվստահության նախագիծ ներկայացնելը եւ սահմանադրական փոփոխությունները կհետաձգվեն: Իսկ սահմանադրական փոփոխությունները, հիշեցնենք, վերաբերելու են երկքաղաքացիության դրույթին՝ վարչապետի թեկնածու առաջադրելու համար։ Թերեւս այս հանգամանքով է պայմանավորված, որ կիրակի օրվա հանրահավաքին միայն հայտարարվեց, որ վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է, անվստահություն հայտնելու գործընթացի եւ մնացյալի մասին ոչինչ չասվեց։

Այսինքն, Սրբազանը փորձելու է փողոցում շարժումը հասցնել պիկին, հասնել Փաշինյանի հրաժարականին, նոր մտնել խորհրդարան։ Ի դեպ, շարժման առաջնորդի այս քայլերը փշրում է իշխանական պրոպագանդայի այն կեղծիքներն ու մանիպուլացիան, թե հակաիշխանական շարժման ստվերային ղեկավարումն իրականացնում է Ռուսաստանը՝ նախկինների միջոցով։

Սրբազանն իր քայլերով բազմիցս ապացուցել է, որ բացառապես միայնակ է գործում՝ առանց արտաքին հովանավորների եւ ներքաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաների։ Լուրեր կան, որ անգամ Վեհափառը շատ բան իմանում է հանրահավաքներին հետեւելով:

Ճիշտ հակառակը, եթե 2018-ի հայտնի իրադարձությունների ժամանակ ՀՀ-ում հավարմագրված եվրոպական պետությունների դեսպանները 24/7 ռեժիմով վայնասուն էին բարձրացնում ոստիկանական գործողությունների առիթով, չնայած դրանք ոչ մի համեմատություն չունեն այսօրվա գործողությունների հետ, իսկ այսօր լռում են նրանց վայրագությունների վերաբերյալ։

Իսկ Ռուսաստանը, որը 2018-ին իր ազդեցության տակ գտնվող բոլոր գործիչներին ու գործարարներին` իրենց կոլեկտիվներով, ոտքի էր հանել եւ ուղարկել Ֆրանսիայի հրապարակ, իսկ այսօր այդ բոլոր մարդիկ խոր ընդհատակ են անցել, ձայները չի լսվում»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սա կոնկրետ հանցագործության քաղաքական հովանավորություն է, որն ավելի սանձարձակ է դարձնում «կարմիր բերետավորներին». Թաթոյան

Հաջորդ գրառումը

ՀՀ-ում խորքային փոփոխությունների պահանջով ընդվզումն այսօր վերածվել է համաժողովրդական անհամաձայնության. հայտարարություն

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո Փաշինյանն իր մոտ է կանչել Հայկ Կոնջորյանին. «Հրապարակ»

18/06/2025
Մամուլի տեսություն

Ոչ մի աղոթք՝ բանակում․ «Հրապարակ»

14/06/2025
Մամուլի տեսություն

Փաշինյանը հրահանգել է թեժացնել պայքարը. «Հրապարակ»

12/06/2025
Մամուլի տեսություն

Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը նոր «երանգներ» է ստանում. «Փաստ»

10/06/2025
Հաջորդ գրառումը

ՀՀ-ում խորքային փոփոխությունների պահանջով ընդվզումն այսօր վերածվել է համաժողովրդական անհամաձայնության. հայտարարություն

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Իրավունք

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց

19/06/2025

Երկու հայկական պետություններում` Արցախում ու Հայաստանում միլիարդների ներդրումներ արած հայազգի գործարար Սամվել Կարապետյանը կալանավորվեց 2 ամսով: Մինչև ուշգիշ՛եր տևած դատական...

ԿարդալDetails

Սամվել Կարապետյանին ձերբակալելու պատճառը.  Փաշինյանը «Հայաստանի էլեկտրական ցանցերը» հանձնում է Թուրքիային. միջնորդը Գռզոն է

19/06/2025

Իրեն Սուլթան համարող Էրդողանը հարձակվում է Իսրայելի վրա․ Իսրայելի ԱԳ նախարար

18/06/2025

Արցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել նախագահի թեկնածուի առաջադրում և ընտրություն չանելու վերաբերյալ

18/06/2025

Իսրայելի հարվածներն առնչվում են կեղծ Զանգեզուրի միջանցքի բացմանն ու Իրանը մասնատելու ծրագրերին. իրանցի փորձագետ

18/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական