Երեքշաբթի, Մայիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իշխանությունները ներկա ժամանակաշրջանի օլիգարխ են աճեցնում․«Հայր եւ որդի Երեմյաններ». «Ժողովուրդ»

10/02/2024
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2018 թվականի հեղափոխությունից հետո «Հայր եւ որդի Երեմյաններ» ընկերության ղեկավար Դավիթ Երեմյանի հարաբերությունները լավացել են ՀՀ իշխանությունների հետ։ Բանն այն է, որ 2018 թվականի հունիսի 1-ից մինչեւ 2024 թվականի հունվարը 200-ից ավել պայմանագրեր են կնքվել «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի հետ Քաղավիացիայի կոմիտեից մինչեւ Ազգային Ժողով։ Հետաքրքիրն այն է, որ գնումները կատարված են մեկ անձից գնման սկզբունքով, առանց մրցույթի եւ մրցակցության՝ ընկերաբար:

Երեմյանների մատուցած ծառայություններն են՝ ներկայացուցչական ծառայություններ, հանրային սննդի կազմակերպում, ՀՀ ոստիկանության կարիքների համար ներկայացուցչական, արարողակարգային ծառայությունների շրջանակներում հանրային սննդի կազմակերպում, ՀՀ ոստիկանության կարիքների համար ներկայացուցչական, արարողակարգային ծառայությունների շրջանակներում հանրային սննդի կազմակերպում եւ այլ ներկայացուցչական ծառայություններ, որոնց ամենաթանկ պայմանագրի արժեքը կազմում է 5 մլն դրամ։

Սա դեռ ամենը չէ․ «Հայր եւ որդի Երեմյաններ» ընկերությունը այնքան է հաճոյացել ՀՀ իշխանություններին, որ Կառավարության աջակցությամբ «խելացի» ֆերմա է կառուցել Տաշիր քաղաքում։ 16 ռեստորան ունեցող Yeremyan Projects ընկերության հիմնադիր եւ տնօրեն Դավիթ Երեմյանը մինչ Տաշիր համայնքում գտնվող ֆերման հիմնելը փոքրիկ ֆերմա էր ստեղծել Ջերմուկ քաղաքում։ Ջերմուկի ֆերման այժմ չի գործում, աշխատակիցներին նախորդ տարի նոյեմբերին հեռացրել են աշխատանքից, քանի որ Տաշիրի ֆեմայի բացվելուց հետո փոքրիկ ֆերման այլեւս անհրաժեշտ չէր Երեմյաններին, եւ թող կորչեն աշխատատեղերը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ
2022 թվականին Եվրասիական զարգացման բանկը Yeremyan Projects ընկերությանը հատկացրել է 25 մլն դոլար Տաշիր համայնքում անասնաբուծական նոր համալիրի կառուցման համար։ Ֆերմայի բացմանը ներկա է եղել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, փոխնախարար Արման Խոջոյանը, եւ, ըստ Քերոբյանի, նման նախաձեռնությունները նաեւ խթան են մասնավոր հատվածի եւ արտահանման ներուժի զարգացման համար։

Այո՛, գուցե խթան են մասնավոր սեկտորի համար, սակայն մի քանի անգամ նվազեցնում են Հայաստանի գուղատնտեսության մակարդակը։ Բանն այն է, որ վերջին տարիներին զգալի չափով նվազել է անասնապահությամբ զբաղվող մարդկանց քանակը, կրճատվել են կենդանիների գլխաքանակները։ Նախկինում գյուղացուն պետությունն օգնում էր ոտքի կանգնել, իսկ այժմ պետությունն օգնում է անհատներին, հարուստներին, կարճ ասած՝ ներկա ժամանակաշրջանի օլիգարխ են աճեցնում, իսկ ՀՀ գյուղերը շարունակում են դատարկվել։

Փաստը մնում է փաստ, որ ՀՀ իշխանությունը այդպես էլ ոչինչ չարեց գյուղացու ձեռքը բռնելու կամ արտը ջրելու համար, ոչ մի կերպ չփոխհատուցեց գայլերի կողմից խոշտանգված անասունների տերերին հասցված վնասը, փոխարենը օժանդակում է հարուստներին` առավել հարստանալ»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ի՞նչ կտա ազգային ուժերի պայքարը իշխանությունների սկսած հակազգային և հակապետական գործընթացի դեմ. «Փաստ»

Հաջորդ գրառումը

Ի պաշտպանություն եկեղեցու, դիմադրության շարժում է ձեւավորվում. «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Իշխանությունը տագնապալից սպասումների մեջ է. «Հրապարակ»

16/05/2026
Մամուլի տեսություն

«Ունեզրկելու ենք, լցնենք բանտերը»․ Իշխանությունը տեռոր է սկսել գործարարների դեմ. «Հրապարակ»

16/05/2026
Մամուլի տեսություն

Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ»

07/05/2026
Մամուլի տեսություն

ՔՊ շարքերում խոր անորոշություն է. չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ»

07/05/2026
Հաջորդ գրառումը

Ի պաշտպանություն եկեղեցու, դիմադրության շարժում է ձեւավորվում. «Հրապարակ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդ առնվազն պետք է ուղեղի հետ խնդիրներ ունենա, որպեսզի այսպիսի բան անի. Արա Պողոսյան

18/05/2026

Իսկ իրականում սա նման է «ամուսանական բաժանում» օպերացիային։ Նիկոլը սիրում է զոհի դերում իրենց ներկայացնել, թե ինչքա՜ն դժվար կյանք ունի,...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են. Զախարովա

18/05/2026

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են։ Կամ առնվազն՝ նրանց դեմքին. գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական...

ԿարդալDetails
Նորություններ

Հայաստանը ներկայացրեց իր առաջին AI -ը՝ «Zeyro»-ն

10/05/2026

Մայիսի 8-ին Երևանում կայացավ հայկական տեխնոլոգիական ոլորտի կարևոր իրադարձություններից մեկը՝ «Zeyro»-ի պաշտոնական շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա էին ոլորտի ներկայացուցիչներ, արհեստական բանականությամբ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական