Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իշխանությունը կորցնելու վախն է նրանց մղձավանջը. «Փաստ»

17/06/2023
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վստահ՝ նկատած կլինեք, որ ինչքան վիճակը վատանում է, ինչքան մոտենում է Նիկոլ Փաշինյանի՝ հերթական կործանարար քայլ անելու պահը, այնքան սանձարձակ, անհավասարակշիռ ու անադեկվատ են դառնում քպականները: Ադրբեջանի առջև «կուռկուռի ձագ» դարձածները, Թուրքիային սիրաշահողները ԱԺ ամբիոնից հանկարծ «առյուծի կաթ խմածի» դերի մեջ են մտնում: Կա տեսակետ, որ այդ անհոդաբաշխ «կտրիճությունն» առաջին հերթին վախից է, իշխանությունը կորցնելու վախից: Կյանքի իրավունք ունեցող տեսակետ է:

Ավելին, նույնիսկ վիճարկելու բան էլ չէ: Որևէ մեկի համար գաղտնիք չէ. քպականների, նիկոլականների համար երկիրը, հայրենիքը, ժողովուրդը ոչինչ են, ոչինչ են զոհերը, Եռաբլուրը, անվտանգությունը, ինքնիշխանությունը, պետականությունը: Իշխանությունն է նրանց սրբությունը: Իշխանությունը կորցնելու վախն է նրանց մղձավանջը: Ու խնդիրը միայն այն չէ, որ նրանք պատկերացնում են իշխանափոխությունից հետո պատասխան տալու հեռանկարը: Խնդիրը թաքնված է նրանց հայտարարագրերում: Իսկ ավելի շատ՝ հայտարարագրերից դուրս մնացածում: Պարբերաբար հրապարակվում են տեղեկություններ քպականների հայտարարագրերից, ու պարզվում է, որ հասարակության շարունակական ծայրահեղ աղքատացման ֆոնին նրանք հարստացել են պարզապես ահռելի չափերով, գերթանկարժեք «նվերներ» են ստացել (տո լավ, է)…

Մի կարկառուն քպական կա, ասում է՝ եթե հոգեբանական ճնշում չլինի, հասարակությունը երջանիկ է: Դե, հասկանալի է, նրանց համար հասարակությունն իրենց նեղ շրջապատն է, այսինքն՝ քպականներն իրենց ընտանիքներով, ու, այո, նրանք երջանիկ են: Իսկ իրական հանրությունը ինչի՞ համար պիտի երջանիկ լինի՝ Նիկոլ Փաշինյանի տված հազարավոր զոհերի՞, Արցախի կորստի՞, Հայաստանի անվտանգային համակարգը կործանելո՞ւ: Ինչի՞ համար…

Լավ, վերադառնանք քպականների վախերին: Պատկերացրեք, այս անձնավորությունների մի զգալի մասի երազանքը ժամանակին եղել է կարտոֆիլով «պերաշկիի» փոխարեն մեկ-մեկ մսով «պերաշկի» ուտելը (ի դեպ, ասում են՝ Գյումրիում Նիկոլ Փաշինյանի «պերաշկի» ուտելն ու նկարը հանրայնացնելն առաջին հերթին իր թիմի համար է ուղերձ եղել, թե իրենց խելոք չպահողների ապագան ինչպիսին կարող է լինել. դե՝ անցյալի նման):

Իսկ հիմա լողում են «յուղումեղրի» մեջ, իրենք իրենց գլխին ընկած երջանկությունից զարմացել են: Գումարած՝ վստահ են, որ իշխանափոխության դեպքում Փաշինյանն ու մի քանիսն իրենց գլխի ճարը տեսնելու են: Բա իրե՞նք… Եվ ուզում եք, որ այսքանից հետո «դոշ չտա՞ն» իշխանությունը պահելու համար: Իհարկե, պիտի տան: Թե չէ՝ Հայրենիք, երկիր, ժողովուրդ»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տապալված օպերացիայի արդյունքում տուժել է միայն տվյալներ հաղորդող դատապարտյալը. «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Ֆրանսիան դատապարտում է Ադրբեջանի գործողությունները

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Թրամփի որդին Հայաստան կայցելի․«Փաստ»

01/11/2025
Մամուլի տեսություն

Հրաժեշտ՝ բիբլիական Արարատին. որոշումն ուժի մեջ մտավ. «Ժողովուրդ»

01/11/2025
Մամուլի տեսություն

Ղրիմի կամրջի պայթեցման գործով մեղադրյալներից երեքը հայեր են. «Հետք»

30/10/2025
Մամուլի տեսություն

Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ․ «Ժողովուրդ»

30/10/2025
Հաջորդ գրառումը

Ֆրանսիան դատապարտում է Ադրբեջանի գործողությունները

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական