Կիրակի, Փետրվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իշխանության ներկայացուցիչների իրարամերժ հայտարարությունները․ «Ժողովուրդ»

04/02/2023
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Մենք հետախուզական տեղեկություններ ունեինք, որ սեպտեմբերյան մարտերի ընթացքում Ադրբեջանը շատ ավելի մեծ հարձակում էր նախապատրաստում։ Իրանի գործողություններն ու հայտարարությունները, սակայն, նպաստեցին, որ իրադրության հետագա վատթարացումը դադարի»,- հայտարարել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի նորանշանակ տեղակալ Վահան Կոստանյանը Վաշինգտոնում գործող Al-Monitor կայքի հետ զրույցում:

Նա պնդել է, որ Իրանի գործողություններն անցած տարվա աշնանը նպաստել են Հայաստանի դեմ ադրբեջանական հարձակման դադարեցմանը։

Այս հայտարարությունները նորանշանակ փոխարտգործնախարարի կողմից իսկապես տարակուսելի են, եթե հաշվի առնենք այն հայտարարությունները, որոնք 2022 թվականի սեպտեմբերյան երկօրյա մարտերից հետո անում էին ՀՀ իշխանությունները: Օրինակ՝ 2022 թվականի սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, թե այդ իրադարձությունների կանգնեցման ամենամեծ հեղինակը ԱՄՆ-ն է եղել:

«Մեծ է եղել ԱՄՆ աջակցությունը, բայց ես չեմ ուզում որեւիցե ձեւով դա գերադասել, օրինակ, Ֆրանսիայի կամ Ռուսաստանի միջամտությունից», – ասել էր նա։ Այդպիսի հայտարարություններ եղան նաեւ ամերիկյան կողմից:

ԱԺ նախագահի հայտարարությունից մեկ օր առաջ էլ՝ սեպտեմբերի 16-ին, ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խոսել էր մեր բանակի գործողությունների մասին եւ ասել, թե դրա շնորհիվ նաեւ դիրքեր ենք հետ բերել: «Այն, ինչ ձեր ասած 10 քառակուսի կիլոմետր թվերի շրջանակներում իրեն հաջողվել է, բայց դրանից հետո եղել են դիրքեր, որոնք մեր գործողությունների արդյունքում նորից հետ են անցել մեր տնօրինման տակ։ Վեց դիրքերի մասին է խոսքը. ես ամբողջական թվերը չհրապարակեմ. շատ հնարավոր է՝ դա նորից փոփոխությունների ենթարկվի»,- նշել էր նա:

Առաջին անգամը չէ, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ նույն հարցի վերաբերյալ տարբեր հայտարարություններ են անում. այսպես, ի վերջո, Հայաստանի միջազգային հեղինակությունն է կասկածի տակ դրվում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաստորեն լավ էլ «հասկանում են» իրենց գործողությունների հետևանքները․ «Փաստ»

Հաջորդ գրառումը

Ո՞ւր են «հարյուրհազարավորները», որ պիտի փողոց դուրս գային. «Փաստ»

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

ՀՖՖ-ն դեմ է Նիկիտա Սիմոնյանի անունով փողոց անվանակոչելուն․ «Հրապարակ»

31/01/2026
Մամուլի տեսություն

Հայկ Սարգսյանը կհայտնվի մեղադրյալի աթոռին. «Հրապարակ»

30/01/2026
Մամուլի տեսություն

Նրանց կարգալուծության հարցը պետք է որոշվի անհապաղ. «Փաստ»

29/01/2026
Մամուլի տեսություն

Արթուր Հովհաննիսյանը կեղծ տվյալներով վարձավճար է ստացել պետբյուջեից. «Ժողովուրդ»

28/01/2026
Հաջորդ գրառումը

Ո՞ւր են «հարյուրհազարավորները», որ պիտի փողոց դուրս գային. «Փաստ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական