Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչպես են Վատիկանում անտեսել Փաշինյանին և իր կառավարությանը. «Հրապարակ»

23/10/2025
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հակառակ ՀՀ վարչապետի աշխատակազմից հոկտեմբերի 19-21-ի ընթացքում տեղացած լուրերի տարափին, որոնց ընդհանրական նպատակը հայաստանյան հասարակության մոտ տպավորություն ստեղծելն էր, թե բացահայտ հակաքրիստոնյա եւ Հայաստանյայց առաքելական եկեղեցու կատաղի թշնամի Նիկոլ Փաշինյանը Վատիկանում ջերմ ընդունելության է արժանացել, այդ թվում՝ Հռոմի Սրբազան Քահանայապետ Լեւոն XIV-ի կողմից, Սուրբ Աթոռի տարածած հաղորդագրությունը շատ տարբեր իրականություն է ներկայացնում։ 

Փաշինյանի գրասենյակից 18 տողանոց լուր էին տարածել՝ Լեւոն XIV պապի հետ Փաշինյանի հանդիպման մասին։

Սուրբ Աթոռից նույն հանդիպման մասին հայտնել են մեկ նախադասություն։

“This morning, 20 October 2025, His Holiness Pope Leo XIV received in Audience, in the Vatican Apostolic Palace, His Excellency Nikol Pashinyan, Prime Minister of the Republic of Armenia, who subsequently met with His Eminence Cardinal Pietro Parolin, Secretary of State, accompanied by Archbishop Paul Richard Gallagher, Secretary for Relations with States and International Organizations”.

Թարգմանաբար. «Այսօր՝ 2025 թ․ հոկտեմբերի 20-ի առավոտյան, Նորին Սրբություն Լեւոն XIV պապը Վատիկանի Առաքելական պալատում ընդունեց Հայաստանի Հանրապետության վարչապետ, Նորին Գերազանցություն  Նիկոլ Փաշինյանին, ով այնուհետեւ հանդիպում ունեցավ Պետական քարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինի հետ, մասնակցությամբ Պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների քարտուղար արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերի»։ 

Վատիկանում կայացած երկրորդ՝ կարդինալ Պարոլինի հետ հանդիպման մասին Փաշինյանի գրասենյակը դարձյալ 15 տող է տարածել, Սուրբ Աթոռը՝ գործնականում մեկ նախադասություն։  Փաշինյանի գրասենյակը, ի թիվս այլնի, տարածել է․ «Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինիի հանդիպումը:

Զրուցակիցներն ընդգծել են ՀՀ Կառավարության եւ Սուրբ Աթոռի միջեւ բարձր մակարդակի երկխոսությունը՝ համոզմունք հայտնելով, որ այն շարունակական կերպով կզարգանա ու էլ ավելի կամրապնդվի: Կողմերն ընդգծել են, որ Հայաստանի եւ Սուրբ Աթոռի միջեւ երկխոսությունը հիմնված է ոչ միայն քրիստոնեական արժեքների, այլեւ ընդհանուր պատմական եւ հոգեւոր ժառանգության եւ ժամանակակից աշխարհի մարտահրավերների վերաբերյալ նույնական մոտեցումների վրա:․․․»

Վատիկանից տարածել են բոլորովին այլ տեղեկություն՝ առհասարակ ուշադրության չարժանացնելով եւ որեւէ կերպ չհիշատակելով ՀՀ կառավարությանը։

“During the cordial talks at the Secretariat of State, satisfaction was expressed for the good relations between the Holy See and Armenia, a country with an ancient Christian tradition. Certain aspects of the life of the Catholic Church in the country were also highlighted.

Թարգմանաբար․ «Պետական քարտուղարությունում տեղի ունեցած ջերմ զրույցի ընթացքում գոհունակություն հայտնվեց լավ հարաբերությունների կապակցությամբ, որ գոյություն ունեն Սուրբ Աթոռի եւ Հայաստանի միջեւ, որը քրիստոնեական հնագույն ավանդույթներ ունեցող երկիր է։ Անդրադարձ եղավ երկրում կաթոլիկ եկեղեցու գործունեության որոշակի կողմերին»։

Որտե՞ղ է ՀՀ կառավարության հիշատակում։ Խոսքը միայն Հայաստանի եւ քրիստոնեության մասին է, ինչով էլ Վատիկանը պատասխանել է Փաշինյանի տեղեկատվական կեղծարարությանը։ 

Հետաքրքիր է, երբ Փաշինյանին ենթակա կանտորաներում առավոտից երեկո, աջուձախ ինչ հասնի, կեղծում ենսահմանադրության ոտնահարմամբ անձնական կյանքին մաս կազմող հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումից մինչեւ դրանց մոնտաժում-տարածում, առանց այդ հանցագործ լրտեսման շղթայի օղակներին պատասխանատվության ենթարկելու, կամ հանդիպումների մասին տեղեկություններ են կեղծում, տարածում՝ հասարակությանը մոլորեցնելու համար, չե՞ն գիտակցում, որ նույն տեղեկություններն այլ աղբյուրներից էլ կտարածվեն, եւ իրենց ստախոսությունները կբացահայտվեն։ Թե՞ դա նշանակություն չունի։

Փաշինյանն ու իր շրջապատն այնքան ստախոս են ու լկտի, որ հերթական ստախոսության մերկացումը, թեկուզ Վատիկանում ունեցած հանդիպումների մասին, նրանց չի հուզի։ Արժանապատվությունից զուրկ արարածները որտեղի՞ց պիտի գիտակցեն, որ ստախոսությունն անընդունելի է աշխարհում։ Սակայն դա տեսնում են այլ մարդիկ եւ անում եզրակացություններ։

Աղբյուր՝ «Հրապարակ օրաթերթ»

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երևան ժամանած ադրբեջանցի փորձագետների մեջ է նաև Արցախի շրջափակմանը մասնակցած «էկոակտիվիստը». Civilnet

Հաջորդ գրառումը

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական նիստ – 23.10.2025

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Կառավարությունը իր հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում է օտարերկրյա կազմակերպության հետ. «Հրապարակ»

23/10/2025
SONY DSC
Մամուլի տեսություն

Իշխանության ֆանատները եկեղեցի են այցելել և փորձել են սադրել Տեր Արամին փոխարինող նշանակված Տեր Մանուկին․ «Հրապարակ»

22/10/2025
Մամուլի տեսություն

Փորձում է հոգեբանական ճնշում բանեցնել Վաղարշապատի ընտրություններից առաջ․ «Փաստ»

21/10/2025
Մամուլի տեսություն

Ինչո՞ւ է ՀՀԿ-ի օրոք նախարարի օգնական Մեխակյանը ազատվել աշխատանքից․ «Ժողովուրդ»

21/10/2025
Հաջորդ գրառումը

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական նիստ - 23.10.2025

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Փեսայի հայրը հրաժարվել է Ստոպայի ծառայություններից, պսակի կարգն իրականացրել է օծյալ քահանան

23/10/2025

Հովհաննավանքում կարգալույծ արված նախկին քահանա Ստյոպա Ասատրյանը պատրաստվել է իրականացնել պսակադրության արարողություն։ Հարսանքավորները մտել են եկեղեցի, որովհետև նախնական պայմանավորվածությամբ Տեր...

ԿարդալDetails

Սա նախերգանքն է, օպերան սկսվելու է կիրակի. իրենք դերերը բաշխել են, կազմ պատրաստ են… Նաիրա Կարապետյան

23/10/2025

Ցավոք, կիրակի օրը Երևանում չեմ լինելու, գործուղման մեջ եմ, այլապես մեծ հաճույքով կգնայի և կմասնակցեի պատարագին. Ավինյան

23/10/2025

«Խստորեն դատապարտում ենք ՀՀ իշխանությունների նման գործելակերպը». Ռումանիոյ Հայոց թեմ

23/10/2025

7 անգամ մերժել ենք ինքնակամ շինության օրինականացման հայտը. Ավինյանը՝ 560 հազար դոլարի կաշառքի մեղադրանքի մասին

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական