Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչո՞ւ են դժգոհ բեռնափոխադրողները. «Փաստ»

12/09/2024
- Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս բեռնափոխադրողները բողոքի ակցիա էին կազմակերպել: Ասում էին, թե փորձեր են արվում հայկական շուկան ազատել իրենցից՝ տեղ տալով օտարներին, որ շուկայում խոշորների մենաշնորհ է և այլն:

Մասնագետները, սակայն, կարծում են, որ իրականում խնդիրն առավել խորքային է: Մասնավորաբար, կան փորձագետներ, որոնք կարծում են, որ կոնկրետ Ռուսաստանից Հայաստան ապրանք բերելու խնդիր չկա, քանի որ Ռուսաստան ապրանք արտահանող որևէ մեկը այնտեղից դատարկ չի գալիս: Խնդիրն այստեղից բավարար քանակության արտահանման ապրանքի առկայությունն է: Այս դեպքում էլ նշվում է, որ շուկան բավականին մեծ է:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն իր հերթին կարծում է՝ ախտորոշում տալու համար միշտ պետք է խորը ուսումնասիրություն: «Մեր երկրում շատ դեպքերում պրոբլեմը լիարժեք ախտորոշելուց առաջ մտածում ենք բուժում նշանակելու մասին: Մինչդեռ, եթե պրոբլեմն ախտորոշված է սխալ, բուժումները ևս լինելու են սխալ: Բեռնափոխադրումների ոլորտը կանոնակարգված չէ, սա գլոբալ պրոբլեմ է: Անհրաժեշտ է կանոնակարգել: Կարգավորումները ճիշտ տալու համար հարկավոր են այլ հետազոտություններ ևս, որոնք, ցավոք, այս պահին առկա չեն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պիպոյանը:

Հատկապես առանձնացնում է ոլորտում առկա խնդիրներից մեկը՝ թուրքական «ֆուռերի» առկայությունը, որոնք թուրքական արտադրանքը Ռուսաստան արտահանելով` հետվերադարձին ՌԴ֊ից Հայաստան բեռներ են տեղափոխում:

«Թուրքական ֆուռերն այստեղ գործոն են: Հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված էմոցիոնալ ֆոնը միշտ եղել ու մնալու է բարձր: Ոչ մի հայկական ֆուռ այսօր Թուրքիա չի մտնում, մինչդեռ թուրքականները մտնում են Հայաստան: Բնական է, որ այստեղ առաջանալու է դժգոհություն: Իրենք շատ են, իրենց շուկան մեծ է, դրա հաշվին ծախսերն ավելի քիչ են: Ինչոր գործիքակազմեր պետք է կիրառել, որպեսզի հայկական ֆուռերը թուրքականների հետ լինեն մրցունակ: Առաջին հայացքից ամենահեշտ լուծումը կարող է լինել, որ թուրքական ֆուռը Հայաստան մտնելիս սահմանին ավելի շատ գումար վճարի, քան այսօր է վճարում: Որպեսզի հասկանա, որ Հայաստան մտնելը տնտեսապես այդքան ձեռնտու չէ, որքան առաջ էր, որպեսզի մերը նրա նկատմամբ ունենա համապատասխան առավելություն: Բայց կարո՞ղ ենք սա սահմանել միայն Թուրքիայի համար: Ոչ, չենք կարող»,-նշում է մեր զրուցակիցը: Ընդգծում է՝ ստացվում է, որ պրոբլեմը գլոբալ ձևակերպել ենք, բայց պետք է հատիկ առ հատիկ ախտորոշում տալ և յուրաքանչյուրի համար փորձել խորը լուծում գտնել, որպեսզի կատարած միջամտությունն արդյունավետ լինի: «Հակառակ պարագայում կախտորոշենք, որ ունենք պրոբլեմ, կտանք դրան թվացյալ լուծում, սակայն այն կշարունակի մնալ չլուծված»,-հավելում է նա:

Ըստ նրա, բեռնափոխադրողները կարող են բարձրացնել նաև այն հարցը, որ այսօր ցանկացած մեկը լոգիստիկ ծառայություն է մատուցում: «Սա կարող ենք որպես պրոբլեմ դիտարկել, բայց էկոնոմիկայի նախարարությունը կարող է ասել՝ վա՞տ է, որ շուկան ազատականացրել ենք: Վատ չէ, բայց առաջարկ-պահանջարկը լավ աշխատում է, եթե գործում է խաղի կանոններով: Եթե կանոններ սահմանված չեն, դա արդեն ոչ թե ազատ շուկա է դառնում, այլ վայրի: Կարող են խոշորների խնդիրը բարձրաձայնել: Ակնհայտ է, որ նա մի քիչ ավելի լավ է բիզնես անում, նա հո կրակը չի ընկել, որ փոքրը վատ է այդ բիզնեսն անում: Պետք են խոր ուսումնասիրություններ, ոչ թե անիմաստ մեղադրանքներ՝ խոշորը խեղդում է ու չի թողնում աշխատել: Եթե խոշորն ուրիշ արտոնություն չունի, չպետք է նրան նեղացնել, եթե ունի, ուրեմն պետք է հասկանալ, թե ինչ ենք անում, որ այդ արտոնությունները լինեն համաչափ բաշխված»,կարծիք է հայտնում ՀԿ նախագահը:

Խոշորներից հատկապես «Սպայկա» ընկերության անունն են շեշտում լրատվամիջոցները և տարբեր շրջանակներ: Մինչդեռ ոլորտի փորձագետները նշում են, որ այն, որպես գյուղատնտեսական հոլդինգ, արտահանում է բացառապես իր արտադրանքը: Պիպոյանն արձագանքում է. «Չեմ ուզում կոնկրետ մեկ ընկերության հարց մեկնաբանել, որովհետև կա խոր ուսումնասիրության կարիք: Այսօր խոսում էին ֆուռերից, խոսեցին շատ ֆուռեր ունեցող «Սպայկայից»: Վաղը, երբ լոգիստիկային անդրադառնան, կխոսեն այլ ընկերությունից: Առանց ուսումնասիրության ո՛չ պետք է լավ բան ասել, ո՛չ վատ: Առնվազն այս փուլում ո՛չ արդարացնելու, ո՛չ էլ մեղադրանք ներկայացնելու կարիք չկա»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Զրույցի ավարտին վերադառնում ենք սկզբում հնչեցրած մտքին՝ պետք են կանոնակարգումներ: «Իսկ մեր երկրում կանոնակարգման կարիք ունեն ոչ միայն գործադիրի գործողությունները, ոչ միայն ոլորտներում առկա պրոբլեմները, անգամ այդ ոլորտների դեմ պայքարող մարդկանց գործողությունները: Նույն մեր բարձրացրած հարցի օրինակով՝ այդ ծառայությունները մատուցող մարդիկ շատ լավ հասկանում են, թե ինչ տարբեր խնդիրներ ունեն, բայց մեկն ասում է՝ այնպես խոսենք, որ կառավարությունը չնեղանա, մյուսը՝ թող լավ էլ հասկանա, որ մեր խնդիրը պետք է լուծել, հաջորդն ասում է՝ առաջինը բարձրացնենք թուրքական ֆուռերի պրոբլեմը և այսպես շարունակ: Ու քանի որ իրենց գործողություններն էլ կանոնակարգված չեն, 30 հոգով 32 երգ են երգում»,-եզրափակում է Բաբկեն Պիպոյանը»:

Նախորդ գրառումը

Նախկին թաղապետը՝ ՀՌՀ թեկնածու. ՔՊ-ն «դաբրո» է տվել.«Հրապարակ»

Հաջորդ գրառումը

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. ՔՊ-ում հրաժարականներ են. «Ժողովուրդ»

21/07/2026
Մամուլի տեսություն

ԿԳՄՍՆ-ում նոր կադրային փոփոխություն. հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»

17/07/2026
Մամուլի տեսություն

Ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին․ «Փաստինֆո»

17/07/2026
Մամուլի տեսություն

Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում. «Ժողովուրդ»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական