Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Էլ ինչե՞ր պիտի անի, որ…. «Փաստ»

24/02/2024
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է.Ինչի՞ համար են մեր հասարակության ամենատարբեր շերտերի, ամենատարբեր բնակավայրերի ներկայացուցիչներ առնվազն վերջին մեկ տարում մեծ կամ փոքր խմբերով բողոքի ակցիաներ արել, ներառյալ՝ ճանապարհ փակելը, հրապարակային դժգոհություն ու անհամաձայնություն հայտնելը:

Փորձենք հընթացս «գույքագրել», ու, եթե որևէ դեպք չհիշատակենք, ապա ներողամտորեն և ինքնուրույն ավելացրեք ցանկին: Խոսքը քաղաքական ուժերի կողմից կազմակերպված հանրահավաքների մասին չէ, որոնց նույն այդ մեր հարգելի քաղաքացիներից շատերը չեն էլ մասնակցում: Խոսքը «թեմատիկ» ակցիաների մասին է:

Եվ այսպես. մարդիկ վերջին ամիսներին բողոքի ակցիաներ են արել՝ «վրացական համարանիշերով» մեքենաների վերաբերյալ փաշինյանական կառավարության որոշման դեմ, ձկնաբուծարաններին վերաբերող խնդիրներով, սիգի որսի հետ կապված (սա ոչ այնքան բողոքի ակցիա էր, որքան ուղիղ ֆիզիկական դիմադրություն՝ փաշինյանական իշխանությանը, ի դեմս նրա ոստիկանական պարեկների), Վարդենիսի «անձնագրային բաժնի լուծարման», մարտունեցի «խոպանչիների»՝ արտագնա աշխատանքի մեկնածների եկամուտը հարկելու հետ կապված:

Էլի մի քանի հանգամանք կարելի էր հիշատակել, բայց մեր «մտքի թելն» այլ շեշտադրում ունի: Այսինքն, մարդիկ, հասարակության այս կամ այն շերտի ներկայացուցիչներ փողոց են ելնում (ելել) միայն այն դեպքերում, երբ խնդիրն ուղղակիորեն վերաբերվել է իրենց գրպանին, այդ գրպանին իշխանության կողմից «կպնելուն», կարճ ասած՝ երբ իշխանության, կառավարության այս կամ այն քայլը, որոշումը հարվածել է կամ հասել է անմիջականորեն իրենց մաշկին:

Նույնիսկ նորմալ է, եթե մարդն, ի վերջո, հասկանում է, որ սխալվել է ժամանակին, հատկապես 2021 թվականին՝ աջակցելով, վերընտրելով աղետաբեր իշխանությանն ու նրա ղեկավարին՝ Նիկոլ Փաշինյանին: Բայց տարօրինակ է, որ սխալվելու ընկալումը վրա է հասնում բացառապես սեփական, անձնական շահերին սպառնացող վտանգի պարագայում, բայց ոչ երկրի, ոչ պետության…

Ստացվում է՝ զուտ «սոցիալական» հարցերի համար մարդիկ կարող են փողոց փակել, իշխանության հասցեին ինչ ասես արտահայտվել, իսկ այն, որ նույն իշխանության գործունեության հետևանքով, պատկերավոր ասած, երկիրն է, կներեք, «վարի գնում», կարծես մի զգալի հատվածին առանձնապես չի էլ հուզում: Լավ, էլ ինչե՞ր պետք է անի Նիկոլ Փաշինյանը, էլ ինչե՞ր պետք է զիջի, էլ որքա՞ն երիտասարդի պիտի զոհի, էլ ի՞նչ հայտարարություններ պիտի անի, որ մեր հանրությունը վերջապես գիտակցի, որ ամեն ինչ գրպանով ու ստամոքսով չի որոշվում, որ այս իշխանությունը երկիրը տանում է կործանման:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արեւմուտքի պահանջն է եղել. վերջնականապես կողմնորոշվեք՝ մեզ հե՞տ եք, թե՞ Ռուսաստանի. «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Երբեք չենք համակերպվելու Արցախի բռնի հայաթափման հետ. Քոչարյան

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Որքան գումարի դիմաց են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ընդգրկվել ՔՊ նախընտրական ցուցակում. «Ժողովուրդ»

02/12/2025
Մամուլի տեսություն

Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել․ «Հրապարակ»

02/12/2025
Մամուլի տեսություն

Ինչո՞ւ Արման Թաթոյանը չի մասնակցել քաղբանտարկյալների թեմայով լսումներին. «Փաստ»

29/11/2025
Մամուլի տեսություն

Գագիկ Ծառուկյանի ՍԵԿՏ–ը փակել են. Սա անսպասելի է եղել բոլորի համար. «Հրապարակ»

27/11/2025
Հաջորդ գրառումը

Երբեք չենք համակերպվելու Արցախի բռնի հայաթափման հետ. Քոչարյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական