Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Զեմլյա՞կ», թե՞ «դավաճան». Արծվիկ Մինասյանը մասնակցել է ՔՊ-ական պատգամավորի հոգեհանգստին. «Իրավունք»

14/11/2023
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Իրավունք» թերթը գրում է. «Պարզվում է, որ հանկարծամահ եղած ՔՊ-ական պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի հոգեհանգստի արարողությանը ընդդիմությունից մասնակցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Իհարկե, ոմանց համար գուցե այստեղ որեւէ արտառոց բան չկա՝ երկուսն էլ Արագածոտնի մարզից են, գրեթե «զեմլյակ»՝ մեկը Քուչակից, մյուսը՝ Ոսկեթասից: Բայց այստեղ, ամեն դեպքում, մի փոքրիկ խնդիր կա:

Թեպետ հայտնի ասացվածքն ասում է, որ հանգուցյալի մասին կամ լավը պետք է ասել, կամ ոչինչ… բացի իրականությունից, այդուհանդերձ, ընդհանրացնելով հարցը՝ հետաքրքիր է՝ հիմա, ըստ նույն խորհրդարանական թիվ մեկ ընդդիմության՝ ՔՊ-ականներն էլ դավաճան չե՞ն, Նիկոլ Փաշինյանն առանց խորհրդարանի աջակցությա՞ն էր հանձնում Արցախը, ի վերջո, 2018-ից առ այսօր տեղի ունեցածը նորմալ քաղաքական պրոցե՞ս է, երբ աշխատանքային ժամերին իշխանություն-ընդդիմություն կարելի է քննադատել միմյանց, իսկ երեկոյան ընկերություն անել, միմյանց ցավակցել ու մարդկային նորմալ հարաբերություններ պահպանել, ինչպես եղել է այդքան չարչրկված նախկինում: Իսկ եթե դավաճան չեն, ինչպես պնդում էր ընդդիմությունը հրապարակում, այլ նրանց շարքերում նույնիսկ «զեմլյակ»-ներ կային՝ մի՞թե չէր կարելի գտնել ճանապարհ ասելու՝ անուշ ախպեր, արի դու էլ էն պակաս ստորագրությունները լրացրու, վերջապես Փաշինյանի իմպիչմենթի հարց դնենք: Դժվար է, դաժան, բայց պահն անկեղծություն է պահանջում, որ շարքային քաղաքացուց մինչեւ քաղաքական ակտիվիստ իմանան՝ ո՞րն է այն կարմիր գիծը ՔՊ-ականների հետ հարաբերվելուց, գնալ-գալ կարո՞ղ է լինել, որ գոնե իզուր տեղն իրավիճակը սրտներին մոտ չընդունեն ու քրգործերի տակ կքեն՝ իշխանավորների երեսներին շխկացնելով որոշ արտահայտություններ:

Ինչեւէ, հատկանշական է, որ Արծվիկ Մինասյանի այս քայլի մասին ԱԺ «Հայաստան» խմբակցության, մասնավորապես՝ ՀՅԴ-ական պատգամավորներից որեւէ մեկը կարծիք չի հայտնել, թեպետ քառօրյա եւ 44 օրյա պատերազմի մասնակից սփյուռքահայ Հակոբ Պերպէրեանը սոցցանցում ուղիղ հարց է բարձրացրել. «Հարգելի Դաշնակցական ընկերներ, ճի՞շտ է այն տեղեկությունը, որ ընկեր Արծվիկ Մինասյանը մասնակցել է դավաճանի հոգեհանգիստին: Իշխան Սաղաթելյան, Քրիստինե Վարդանյան, Գեղամ Մանուկյան, Գերասիմ Վարդանյան, Գառնիկ Դանիելյան, Արթուր Խաչատրյան, ի՞նչ կասեք դրա մասին»:

Հանուն արդարության՝ հավելենք նաեւ,որ թեպետ Արծվիկ Մինասյանի անունն ավելի շատ շրջանառվեց, սակայն հոգեհանգստին ներկաները պնդում են, որ «Հայաստան» խմբակցության ղեկավարությունից նա միայնակ չի եղել: Ավելին` խմբակցությունում քննարկվում է, թե այսօր մեկնարկող ԱԺ նիստին, որտեղ պետք է տեղի ունենա նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու երդմնակալության արարողությունը` որպես նոր մանդատ ստանձնած պատգամավոր, ինչպե՞ս են արդարացնելու իրենց կողմից հոտնկայս մեկ րոպե լռությամբ Մաթեւոս Ասատրյանի հիշատակը հարգելը»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սամվել Շահրամանյանն օրերս հանդիպել է Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ. «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Bastion զրահատեխնիկայի առաջին խմբաքանակը Ֆրանսիան Ուկրաինայի փոխարեն առաքել է Հայաստան

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Փաշինյանը հրահանգել է կալանավորել դաշնակցական Հրանտ Մարգարյանին․ «Հրապարակ»

07/06/2025
Մամուլի տեսություն

Փաշինյանն ու իր կինը մրցման մեջ են մտել միմյանց հետ, թե ով է ավելի լկտի ու անբարո. «Փաստինֆո»

30/05/2025
Մամուլի տեսություն

Փաշինյանի ուղերձը բուռն քննարկումներ է առաջացրել նաև ՔՊ-ական շերտերում․ «Հրապարակ»

30/05/2025
Մամուլի տեսություն

Ցեղասպանության հուշահամալիր այցը հանվել է օրակարգից

22/05/2025
Հաջորդ գրառումը

Bastion զրահատեխնիկայի առաջին խմբաքանակը Ֆրանսիան Ուկրաինայի փոխարեն առաքել է Հայաստան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական