Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ե՞րբ կբացվի Լաչինի միջանցքը․ 7or.am

13/01/2023
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

7or.am-ը գրում է․

Արդեն ավելի քան մեկ ամիս է շրջափակված է Արցախը։ Նիկոլենք ասում են, որ իրենք արել և անում են առավելագույնը։ Դա նշանակում է, որ Լաչինի միջանցքը դեռ երկար է փակ մնալու, քանզի նիկոլենց վարքագիծը նպաստում է դրան։

Նիկոլը, Ալենը և մյուս ՔՊ–ականներն ասում են, որ ղարաբաղցիները պետք է խոսեն Բաքվի հետ, քանզի դա իրենց լուծելիք խնդիրն է։ Ալիևը դեմ չէ ղարաբաղցիների հետ շփումներին՝ պայմանով, որ ղարաբաղցիներն իրենց համարեն Ադրբեջանի քաղաքացիներ։ Նիկոլենք սրան զուգահեռ հակաղարաբաղյան ու հաակառուսական հիստերիա են բարձրացրել։

Նիկոլն ու Իլհամը Պրահայում համաձայնության են եկել, որ Ղարաբաղն Ադրբեջանինն է, և ղարաբաղցիների հետ Բաքուն պետք է շփվի ադրբեջանական օրենսդրության շրջանակներում։ Ղարաբաղցիները դեմ են դրան, այսինքն՝ դեմ են Նիկոլ–Իլհամ պայմանավորվածությանը։ Մնում է դիմանալը։ Դիմանալ այն պայմաններում, երբ պաշտոնական Երևանն ու Ադրբեջանը Արցախի դեմ են, ռուս խաղաղապահների դեմ են, Հարավային Կովկասում ռուսական ներկայության դեմ են, ՀՀ–ում Գյումրիի 102–րդ ռուսական ռազմաբազային դեմ են։

Միջանցքը բացվելու տարբերակները

Երբ ղարաբաղցիք ասում են, թե պետք է դիմանալ, ճիշտ են ասում, բայց պետք է հասկանալ, թե ինչքան ու ինչ ակնկալիքով պետք է դիմանալ։

Ստեփանակերտից արդեն հնչում են տեսակետներ, որ համաձայն չեն Նիկոլ Փաշինյանի գծի հետ։ Դա արվեց և՛ Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանի, և՛ ԱՀ անվտանգության խորհրդի կողմից։

Հիմա մնում է հասկանալ, թե ինչ է սպասվում այն դեպքում, երբ թշնամին գործում է ճակատից ու թիկունքից։

Տարբերակ 1–ին

Արցախի շրջափակման պատճառները նաև Երևանում պետք է փնտրել։ Հետևաբար՝ Նիկոլին պետք է հեռացնել։

Եվ այսպես, Լաչինի միջանցքը կբացվի, եթե Հայաստանում փոխվի իշխանությունը, հետ պտտեցվի Պրահայում տեղի ունեցած դավաճանական համաձայնությունը, «ջրվի» Վաշինգտոնյան պլանը, վերականգնվեն ՀՀ ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ, Իրանի հետ սկսենք ինտենսիվ աշխատել ու նոր որակ հաղորդել մեր հարաբերություններին, ակտիվ աշխատենք միջազգային հանրության հետ, առաջ քաշենք Արցախի ինքնորոշման իրավունքի հարցն ու «անջատում՝ հանուն փրկության» բանաձևը։

Սա ամենացանկալի տարբերակն է։ Այս տարբերակով կտրուկ կփոխվի իրավիճակը, կտրուկ կնվազի պատերազմի հավանականությունը, Ադրբեջանը կփոխի իր հռետորաբանությունը, ռուս խաղաղապահները թիկունքից հարված չեն ստանա, մեր դաշնակիցները կկարողանան իրականացնել իրենց առաքելությունը։

Արցախի կողմից այս տարբերակի համար ակնկալվում է ավելի հասցեական, միասնական ու բաց խոսք ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության մասով։

Տարբերակ 2–րդ

Սա Նիկոլի ու Ալիևի պլանն է։ Ըստ այդ պլանի՝ ղարաբաղցիները պետք է ընդունեն պրահյան համաձայնությունը և Ղարաբաղը ճանաչվի Ադրբեջանի մաս։ Լաչինի միջանցքն այդ դեպքում կբացվի, բայց այն բանի համար, որ ղարաբաղցիք լքեն իրենց տները։ Կամ էլ՝ ենթարկվեն ցեղասպանության։

Այս դեպքում ռուսական զորքերի հարցն ավտոմատ կլուծվի, ինչում շահագրգռված են Ալիևի ու Փաշինյանի արևմտյան կուռատորները։

Սա կատաստրոֆայի տարբերակն է։ Այսինքն՝ ՀՀ իշխանությունների առաջարկած տարբերակը։

Տարբերակ 3–րդ

Այսօրվա վիճակը շարունակվում է։ Միջանցքը չի բացվում, բայց Արցախում մի կերպ դիմանում են։

Նկատենք, որ սա երկար չի կարող ձգվել ու կհանգեցնի կա՛մ 1–ին, կա՛մ 2–րդ տարբերակներին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանի կառավարիչները Արցախի կիսատ- պռատ երաշխավորն են. Սերժ Սարգսյան

Հաջորդ գրառումը

Սա դավաճանությու՞ն է , թե՞ անտարբերություն. Ավետիք Իշխանյան

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ»

09/04/2026
Մամուլի տեսություն

Մոտ 30 ՔՊ-ականներ Փաշինյանին վարչապետի պաշտոնում չեն տեսնում. «Ժողովուրդ»

01/04/2026
Situation at the Mother See of Holy Etchmiadzin, Armenia
Մամուլի տեսություն

Մեռած են ու թաղած չեն. ինչ է կատարվում տիրադավերի շրջանում․ «Իրավունք»

31/03/2026
Մամուլի տեսություն

Կա՛մ ինձ կընտրեք, կա՛մ նոր պատերազմ կպատվիրեմ ձեր դեմ․ «Հրապարակ»

21/03/2026
Հաջորդ գրառումը

Սա դավաճանությու՞ն է , թե՞ անտարբերություն. Ավետիք Իշխանյան

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական