Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Դատավորը մերժեց մեղադրանքի կողմի միջնորդություն. Սերժ Սարգսյանի խափանման միջոցը չի փոխվի

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ, հրատապության կարգով քննվում է ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու՝ հանրային մեղադրողի միջնորդությունը:

Հիշեցնենք՝ միավորված գործերով Սերժ Սարգսյանի համար խափանման միջոց էր ընտրված բացակայելու արգելքը:

Հայտարարվեց կարճ ընդմիջում, որից հետո նախ քննվեց Սերժ Սարգսյանի գործով բոլոր վարույթները միավորելու հարցը:

Հիշեցնենք նաև, որ Հակակոռուպցիոն դատարանի նախագահ, «Դիզելի» վերաբացված գործով դատավոր Խաչիկ Ղազարյանը որոշեց այդ գործը ևս միացնել Գիվի Հովհաննիսյանի վարույթում գտնվող և ՀՀ 3-րդ նախագահի վերաբերյալ քննվող մյուս վարույթներին:

168.am