Օրեր առաջ ԱՄՆ-ում՝ Գլենդելի Ամերիկանա կենտրոնական թաղամասի Glendale Galleria-ում Iphone-ի վաճառքով զբաղվող խանութներից մեկում հայ երիտասարդները մոտեցել են Հհ կառավաևրության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին եւ բղավել՝«դավաճա՛ն», «անհայրենի՛ք», ու հեռացել։ Այս մասին հայտնում է 168.am -ը:
Արայիկ Հարությունյանը, իհարկե, ի պատասխան՝ սպառնացել էր երիտասարդներին՝ պարզել նրանց ով լինելը և Հայաստան ոտք դնելու դեպքում՝ պատասխան ստանալ:
Թե ինչպե՞ս էր աշխատանքի մեջ գտնվող պաշտոնյան հայտնվել ԱՄՆ-ում՝ գործուղվե՞լ էր այնտեղ, թե՞ այդ խանութում էր հայտնվել արձակուրդում գտնվելու հանգամանքով պայմանավորված, 168.am-ը փորձել է պարզել՝ ուսումնասիրելով Փաշինյանի որոշումները՝ պաշտոնյաների գործուղումների և արձակուրդների տրամադրման վերաբերյալ։
Egov.am կայքում հրապարակված «վարչապետի որոշումների» բաժնի հունվար և փետրվար ամիսների որոշումների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դրանցից որևէ մեկով Արայիկ Հարությունյանն ԱՄՆ չի գործուղվել, չկա նաև որոշում Հարությունյանին արձակուրդ տրամադրելու վերաբերյալ, ուստի հետաքրքիր է՝ի՞նչ նպատակով է նա մեկնել ԱՄՆ, ի՞նչ միջոցներով: