Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գյուլագարակի ՔՊ-ական համայնքապետը տիրացել է համայնքային հողերին. «Հետք»

04/07/2023
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ՔՊ-ական համայնքապետը պաշտոն ստանալուց հետո զբաղված է համայնքային հողերին տիրանալով։ Գյուլագարակում իր ապօրինի կառուցած շինություններն օրինականացնելուց հետո, դրանց զբաղեցրած համայնքային հողերը քրոջ որդու անունով գրանցելուց բացի՝ համայնքապետը զբաղվել է մերձավորի անունով գրանցված հողի կատեգորիայի փոփոխմամբ և հաջողության հասել։ Փաստաթղթավորումից հետո ավելի ցածր գնով ձեռք բերված գույքերը բազմապատիկ թանկ փորձում են իրացնել. գրում է «Հետքը»։

Գյուլագարակից Դենդրոպարկ տանող ճանապարհի աջ մասում 4 առանձին շինություն կա։ Անհատական քոթեջներ են, որոնք օրավարձով տրվում են հանգստացողների։ Գյուլագարակում գրեթե բոլորը գիտեն, որ քոթեջները տարիներ առաջ կառուցել է համայնքապետ Խաչիկ Վարդանյանը, և դրանք փաստացի պատկանում են նրան։

Այսօր է միայն պարզվել, որ տնակները կառուցվել են համայնքային հողի վրա, ապօրինի և այն ժամանակ, երբ Գյուլագարակ համայնքը ղեկավարում էր նույն Խաչիկ Վարդանյանը։ Վարդանյանը, ի պաշտոնե պատասխանատու լինելով համայնքային գույքի նկատմամբ, չի կատարել իր պաշտոնական պարտականությունները։ Ավելին, զավթել է համայնքային հողամասը։ Դրա վրա, առանց քաղաքաշինական փաստաթղթերի, որոնք կրկին համայնքի ղեկավարն է տալիս, կառուցապատում է իրականացրել։

«ՀՎԿ-ից՝ ՀՀԿ, ՀՀԿ-ից՝ ՔՊ․ իշխանության վերադառնալու կարճ ճանապարհը»

Խաչիկ Վարդանյանը 20 տարի անտառտնտեսությունում աշխատելուց հետո՝ 2016 թ․-ին, անդամակցելով «Հայկական վերածնունդ» կուսակցությանը (նախկին ՕԵԿ), ընտրվել է Գյուլագարակ գյուղական համայնքի ղեկավար։ Համայնքապետի պաշտոնը երկար չի զբաղեցրել։ 2017 թ․-ին հարակից գյուղերը միավորվում են Գյուլագարակի հետ, և արտահերթ ընտրություններ անցկացվում։ Խաչիկ Վարդանյանը լքում է ՀՎԿ-ն և անդամակցում ՀՀԿ-ին՝ ընտրապայքարի մեջ մտնում Կուրթանի երկարամյա գյուղապետ, ՀՀԿ-ական Մհեր Գևորգյանի հետ։ Վարդանյանը պարտվում է։ 2021 թ․-ի խորհրդարանական ընտրություններից շատ չանցած՝ իշխանությունների ճնշումներից հետո, Մհեր Գևորգյանը հրաժարական տվեց։ Լոռու ՔՊ-ական մարզպետ Արամ Խաչատրյանի որոշմամբ Խաչիկ Վարդանյանը վերադարձավ Գյուլագարակ համայնքի ղեկավարի պաշտոնին՝ նշանակվելով համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Մեկ տարի պաշտոնավարելուց հետո Խաչիկ Վարդանյանը, արդեն որպես «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության անդամ, գլխավորեց ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը։ ՔՊ-ի հաղթանակից հետո՝ 2022 թ․-ից, Վարդանյանը Գյուլագարակ համայնքի ղեկավարն է։

Ապօրինի կառուցապատում՝ համայնքային հողում

Արբանյակից արված լուսանկարները փաստում են, որ Դենդրոպարկ տանող ճանապարհի աջ մասում 2017 թ․-ի օգոստոս ամսին մասնակի կառուցված է 4 քոթեջ։ Այսինքն՝ շինարարությունը սկսվել է մինչ օգոստոս ամիսը։ Ամիսներ անց Գյուլագարակ խորոշացված համայնքի արտահերթ ընտրություներն էին։ Քոթեջները կառուցվել են ընտրություններից առաջ, իսկ ընտրություններում Խաչիկ Վարդանյանը պարտվեց։

Հաջորդ համայնքապետ Մհեր Գևորգյանը միայն 2 տարի անց է զբաղվել համայնքային հողում ապօրինի կառուցված շինություններով և բավարարվել է 400 հազար դրամ տուգանելով։ Վարչական ակտը Խաչիկ Վարդանյանի ազգականը վիճարկել է դատարանում և կարողացել է այն չեղարկու մասին որոշում ստանալ։

«Հետք»-ի նկարահանող խումբը 2019 թ․-ին եղել է քոթեջների տարածքում, նկարահանել վարձակալության հանձնված քոթեջները։ Այդ ժամանակ անտառտնտեսության աշխատակիցները մեզ փոխանցել էին, որ քոթեջները գտնվում են վարձակալված անտառային հողում։ Հետագայում պարզել ենք, որ հողերը համայնքային են։ Իսկ անտառային հողը ծառապատ տարածքն է, որին կանդրադառնանք ստորև։

2021 թ․-ի հուլիսին Խաչիկ Վարդանյանը նշանակվում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ 3 ամիս անց Գյուլագարակի ավագանին որոշում է քոթեջների զբաղեցրած համայնքային հողամասի կատեգորիան փոխելու գործընթաց սկսել։ Քաղաքաշինության կոմիտում ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովը դրական եզրակացություն է տալիս արոտավայրը հասարակական կառուցապատման հող դարձնելու նախաձեռնությանը։ 2022 թ․-ի ապրիլին ավագանին փոխում է հողամասի կատեգորիան։ Այս ամենից երկու շաբաթ անց Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը իր որոշումներով (1, 2) օրինականացրել է ինքնակամ կառուցված քոթեջները և վաճառել իր քրոջ որդուն՝ Վահե Պապոյանին։ Քոթեջների զբաղեցրած հողամասից բացի՝ Վահե Պապոյանին է օտարվել արդեն հասարակական կառուցապատման մոտ 2000 քմ հողամասը։ Երկու հյուրատան օրինականացման և հողամասի սեփականաշնորհման համար Վահե Պապոյանը պարտավորվել է  համայնքին վճարել 1 միլիոն 376 հազար դրամ, մյուս երկուսի և հողամասի համար՝ 1միլիոն 391 հազար դրամ։

Այս ամենից բացի, հյուրատներին կից համայնքային 2000 քմ հողը 2022 թ․-ին նախ վարձակալությամբ, ապա, կարճ ժամանակ անց, 180 000 դրամով օտարվել է կրկին համայնքի ղեկավարի քրոջ որդուն՝ Վահե Պապոյանին։

Քոթեջներին կից 1873 քմ համայնքային հողամասն էլ նախ վարձով է տրվել համայնքապետի ազգականին փոխկապակցված անձին, ապա՝ 180 հազար դրամով վաճառվել։ Մեկ ամիս անց վաճառքի որոշումը չեղարկվել է, մնացել է վարձակալության իրավունքը։

Վահե Պապոյանի անունով է նաև անտառտնտեսության հետ կնքված վարձակալության պայմանագիրը, որով պետական սեփականություն անտառային հողի 5000 քմ տարածք է վարձակալվել։ Տարեկան ընդամենը 196 հազար դրամով վարձակալված տարածքը քոթեջներին զուգահեռ է՝ դեպի անտառի խորք 20 մետր լայնությամբ, 250 մետր երկարությամբ ուղղանկյունաձև անտառապատ հող է։ Հիշեցնենք, որ Խաչիկ Վարդանյանը մոտ 20 տարի Ստեփանավանի անտառտնտեսությունում տարբեր պաշտոններ է զբաղեցրել։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տունը պաժար ա ընկել, սաղ տղերքը մեջն են… օրապահի զանգն ու վաշտի հրամանատարի անվրդով հարցը՝ ո՞վ ա պատասխանատուն. տեսանյութ

Հաջորդ գրառումը

«Հայաքվեն» այսօր մեկնարկում է Աբովյանում, Արմավիրում

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Փաշինյանը փորձում ու ցանկանում է մոլորեցնել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ»

18/04/2026
Մամուլի տեսություն

Ընտրակաշա՞ռք, թե՞ երկակի ստանդարտներ. «Իմ քայլը» 200 հազար դրամի ֆինանսավորում է խոստանում․ «Հրապարակ»

18/04/2026
Մամուլի տեսություն

Անձնագրային ստվերներ. ո՞ւմ են հասանելի դառնալու մեր կենսաչափական տվյալները. «Փաստ»

18/04/2026
Մամուլի տեսություն

Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ»

09/04/2026
Հաջորդ գրառումը

«Հայաքվեն» այսօր մեկնարկում է Աբովյանում, Արմավիրում

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական