Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԴԽ-ի ախորժակն ուտելիս է բացվում. «Փաստ»

14/01/2023
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կարեն Անդրեասյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո մինչ օրս ԲԴԽ-ն դատավորների կարգապահական պատասխանատվության գործերով կայացրել է վեց որոշում, որոնցից մեկով դադարեցրել է դատավորի լիազորությունները, մեկով դատավորին հայտարարել խիստ նկատողություն, երկուսով՝ նկատողություն, մեկ գործով վարույթը կարճվել է, քանի որ համապատասխան դատավորը ԲԴԽ-ի կողմից հարցի քննության ընթացքում գնացել է թոշակի, մեկ գործով էլ միջնորդությունը թողնվել է առանց քննության՝ ԲԴԽ-ում հարցի քննության՝ օրենքով նախատեսված ժամկետը լրանալու հիմքով:

Ասել է թե՝ նշված ժամանակահատվածում դեռևս չի գրանցվել մի դեպք, երբ ԲԴԽ-ն մերժի դատավորին պատժելու՝ արդարադատության նախարարի միջնորդությունը: Այսպիսի ժամանակահատված ԲԴԽ-ի գործունեության մոտ հինգ տարվա ընթացքում դժվար է մտաբերել: Դժվար է մտաբերել նաև իրավիճակ, երբ ԲԴԽ նախագահն ու արդարադատության նախարարը լինեն մտերիմ ընկերներ, ԲԴԽ նախագահի կինը և արդարադատության նախարարը լինեն նույն ընկերության բաժնետերեր: Արդյո՞ք այս դեպքում հնարավոր է ԲԴԽ նախագահից ակնկալել անաչառ վերաբերմունք համատեղ տնտեսական շահ ունեցողի բերած միջնորդությանը: Արդյո՞ք Գրիգոր Մինասյանի միջնորդությունները լավագույն հնարավորությունը չեն Կարեն Անդրեասյանի համար պատժելու, ինչպես ինքն է ասում, «Ալի Բաբային և նրա 40 դատավորներին»: 

Նշենք, որ նախարար եղած ժամանակ Կարեն Անդրեասյանը բազմաթիվ միջնորդություններ է ուղարկել ԲԴԽ, որոնց ճնշող մեծամասնությունը չի բավարարվել: Արդյո՞ք հիմա ինքը՝ որպես բավարարող կամ մերժող մարմնի նախագահ, ի վիճակի է խորամուխ լինել իր ընկերոջ միջնորդությունների դեմ բերված հակափաստարկների իրավական բովանդակության մեջ և կայացնել արդարացի որոշում:

Հիշյալ հարցերի պատասխանները թողնելով ընթերցողներին ու իրավաբանական հանրությանը՝ անդրադառնանք 2023 թվականի հունվարի 18-ին նշանակված ԲԴԽ նիստին, որի ընթացքում քննվելու է Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Սուրեն Անտոնյանին «մեղադրում է» մոտ 16 տարի առաջ՝ 2007 թվականին վճռաբեկ բողոքներից մեկը վարույթ ընդունելու համար (հանրությունը սովորաբար Վճռաբեկ դատարանից դժգոհում է վճռաբեկ բողոքները վարույթ չընդունելու համար):

Ինչպե՞ս է ստացվել, որ Վճռաբեկ դատարանի այդ որոշմանն անդրադառնում են այսքան տարի անց: Բանն այն է, որ 2022 թվականի հուլիսի 6-ին Ազգային ժողովն ընդունել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքը, որով նախատեսվել է, որ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է նաև ՄԻԵԴ վճռի ուսումնասիրության արդյունքում առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի հայտնաբերումը, եթե ՄԻԵԴ վճռի ուժի մեջ մտնելուց հետո չի անցել 15 տարի:

Ընդ որում, Ազգային ժողովը, անտեսելով սեփական աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության եզրակացությունը, այդ դրույթին տվել է հետադարձ ուժ՝ նախատեսելով, որ մինչև տվյալ օրենքի ուժի մեջ մտնելը կատարված խախտումներով ևս կարող է վարույթ հարուցվել, ինչը Սահմանադրության կոպիտ խախտում է: Եվ ահա, հիշատակված գործով ՄԻԵԴ-ը 2015 թվականին կայացրել է վճիռ, որի հիման վրա այսօր փորձում են կարգապահական պատասխանատվության ենթարկել դատական համակարգի ամենահարգված ներկայացուցիչներից մեկին՝ Սուրեն Անտոնյանին:

Փաստորեն, ԲԴԽ-ի դեպքում էլ է ախորժակն ուտելիս բացվում, և հերթը Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանինն է: Իմիջիայլոց, այս գործին ծանոթ իրավաբանները պնդում են, որ եթե ԲԴԽ-ն այս գործով կարգապահական պատասխանատվության ենթարկի Սուրեն Անտոնյանին, և վերջինս դիմի նույն ՄԻԵԴ, ապա Եվրոպական դատարանը ԲԴԽ-ի որոշումից քարը քարի վրա չի թողնի: Ստացվում է, որ անցանկալի դատավորներից ազատվելու իր այսրոպեական խնդիրների լուծման համար օրվա քաղաքական իշխանությունը թույլ է տալիս իրավունքի այնպիսի աղաղակող խախտումներ, որոնց համար տարիներ հետո Եվրոպական դատարանում պատասխան է տալու Հայաստանի Հանրապետությունը»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանը ուժեղ բանակ էր ստացել. «Փաստ»

Հաջորդ գրառումը

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ հինգ հիվանդներն Արցախից տեղափոխվել են ՀՀ

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Արշակ Սրբազանին մեղադրում են սպանության, հանցաշխարհի հետ կապի մեջ․ «Հրապարակ»

19/11/2025
Մամուլի տեսություն

Սամվել Ալեքսանյանին ստիպել են. «Հրապարակ»

18/11/2025
Մամուլի տեսություն

Ռոմանոս Պետրոսյանի գործունեության ժամկետն ավարտվեց. ինչ է սպասվում ՀԷՑ-ում. «Ժողովուրդ»

18/11/2025
Մամուլի տեսություն

Երեւանում նախատեսված խորհրդավոր միջոցառման` աղոթքի նախաճաշի մեկնարկը հարթ չի անցել. «Հրապարակ»

15/11/2025
Հաջորդ գրառումը

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ հինգ հիվանդներն Արցախից տեղափոխվել են ՀՀ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական