Հինգշաբթի, Հունիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բացարձակ փոքրամասնության արշավանքը Հայ եկեղեցու դեմ. «Փաստ»

27/01/2026
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ի պատասխան «Փաստ» թերթի հարցմանը, Մայր Աթոռից տեղեկացրին, որ Հայ առաքելական եկեղեցում ներկա դրությամբ կա 615 հոգևորական, որոնցից 327-ը ծառայում է Հայաստանում, 288 ը` Սփյուռքում: Սա իսկապես ուշադրության արժանի տեղեկություն է: Բանն այն է, որ քպական քարոզչությունը փորձում է այնպիսի տպավորություն գործել, թե կան հազարավոր հոգևորականներ, որոնք ինչ-որ անհասկանալի եկամուտներ ունեն, ինչ-որ անհասկանալի կամ ոչ թափանցիկ ֆինանսավորում, երրորդը, չորրորդը: Պարզվում է՝ բուն Հայաստանում հոգևորականներն ընդամենը 327-ն են:

Դե, ֆինանսական թափանցիկության կամ թափանցիկ չլինելու վերաբերյալ Փաշինյանի ու նրա ձայնակիցների հայտարարությունները բացահայտ հերյուրանք են, ինչի մասին ոչ մեկ անգամ հայտարարվել է Մայր Աթոռի կողմից: Բայց դա մեկ այլ խոսակցության թեմա է: Այստեղ այլ՝ ոչ պակաս կարևոր հանգամանքներ կան: Նախ՝ ստացվում է, որ Կաթողիկոսի հրաժարականն են պահանջում հայ ժողովրդի չնչին փոքրամասնությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի ու իր քպականների (այն էլ՝ ակնհայտորեն ոչ բոլոր), և 615 հոգևորականից ընդամենը 10-ը կամ, «քարը տրաքի», 20-ը, որոնք անցել են Փաշինյանի ու ՔՊ-ի հակաեկեղեցական «թրի» տակով: Դե, մի 5 տոկոսը, էլի:

Այսինքն, թե՛ ՔՊ-ն իր ղեկավարով, թե՛ այդ 10-20-ը որևէ իրավունք չունեն ինչ-որ բան պահանջելու: Մնացյալ 90-95 տոկոսն էլ այլ բան է պահանջում. նախ՝ որ ձեռքները հեռու պահեն Եկեղեցուց, և որ՝ եթե մեկը կա, որ հրաժարական պիտի տա, Նիկոլ Փաշինյանն է:

Մյուս կողմից՝ նմանապես պարզ է, որ Փաշինյանի կռիվը այդ 327 կամ թեկուզ 615 հոգևորականի հետ չէ: Նույնիսկ Կաթողիկոսի հետ չէ: Նրա կռիվը հենց Եկեղեցու դեմ է: Սա ևս ակնհայտ է: Ու Փաշինյանի հրահրած արշավի նկատակը հենց Եկեղեցին վնասելն է, Եկեղեցին քանդելու խնդիր ունի նա: Եվ Եկեղեցու ազդեցության ու հեղինակության դեմ է Փաշինյանի գլխավորած արշավանքը: Կա նպատակ, և նա հետևողականորեն իրականացնում է՝ թքած ունենալով հայ ժողովրդի ու հոգևոր դասի գերակշիռ մեծամասնության կարծիքի վրա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔՊ-ականներից ովքեր չեն ծառայել բանակում. ինչո՞ւ նրանց հետևից չեն գնում. «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

Վարդանյան եղբայրների կրկես — XTREME Միջազգային մակարդակի էքստրեմալ կրկեսային շոու

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Ջերմոցատերերը նախարարի կաբինետում «բունտ» են արել. «Հրապարակ»

04/06/2026
Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026
Մամուլի տեսություն

Նույնիսկ զինծառայողներ են բերվել` քաղաքացիական հագուստներով. «Հրապարակ»

28/05/2026
Մամուլի տեսություն

Փաշինյանի անվտանգության բարձրաստիճան նախկին սպան տեղեկություններ է փոխանցել ընդդիմադիրներին

27/05/2026
Հաջորդ գրառումը

Վարդանյան եղբայրների կրկես — XTREME Միջազգային մակարդակի էքստրեմալ կրկեսային շոու

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Թրամփի ճանապարհը Իրանի երկրորդ Հորմուզի նեղուցը կլինի, եթե անտեսվեն Իրանի անվտանգությունը և կարմիր գծերը. Պույա Հոսեյնի

04/06/2026

Արդեն քանի տարի է, ինչ երկու պետություն` Ադրբեջանն ու Թուրքիան, նկրտումներ ունեն և հայտ են ներկայացնում Հայաստանի տարածքային ամբողջականության, և...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական