Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բարձր աճ ապահովող գործոնները գրեթե ամբողջությամբ չեզոքացել են․ «Փաստ»

03/10/2024
- Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «2022 թվականի փետրվարին Ուկրաինայում սկսված պատերազմից հետո, ի հեճուկս առկա վատատեսական սպասումների, Հայաստանի տնտեսությունը սկսեց բարձր աճ գրանցել։ Աճի աղբյուրը սկզբնական շրջանում Հայաստան տեղափոխված ռուսաստանցի ռելոկանտներն էին, որոնք իրենց հետ նաև կապիտալ էին բերում մեր երկիր։ Բայց որոշ ժամանակ անց ռելոկանտները նախընտրեցին հեռանալ, քանի որ Հայաստանում առկա միջավայրը բարենպաստ չէր, վարձակալության գներն արհեստականորեն բարձրացվել էին, մյուս կողմից էլ՝ Ռուսաստանում իրավիճակը սկսեց բարելավվել։ Ռելոկանտների հեռանալուց հետո Հայաստանի տնտեսությունում բարձր աճը շարունակվեց արդեն վերարտահանման արդյունքում։ Սկզբից զարկ տրվեց արևմտյան ծագման ավտոմեքենաների, տեխնիկայի ու սարքավորումների վերարտահանմանը դեպի Ռուսաստան, սակայն Արևմուտքի կողմից ճնշումների ու պատժամիջոցների սպառնալիքի պատճառով այս ապրանքների վերարտահանման ուղին փակվեց։

Իսկ որոշ ժամանակ անց տնտեսության աճն արդեն հենվում էր Ռուսաստանից ներկրված թանկարժեք քարերի ու ոսկերչական ապրանքների հումքի ներկրման, ապա վերարտահանման վրա՝ հիմնականում դեպի ԱՄԷ և Չինաստան։ Բայց ոսկերչական ապրանքների վերարտահանման տեմպերը վերջին շրջանում անկում են ապրում։ Ինչպես տեսնում ենք, արտաքին իրավիճակը մշտական փոփոխությունների մեջ է, ու Հայաստանի տնտեսությունը կախված է այդ փոփոխություններից։ Միևնույն ժամանակ, մեր տնտեսական միջավայրի համար արտաքին բարենպաստ պայմանները ևս սկսում են փոխվել։ Ու մինչ վերարտահանման մասնաբաժինը նվազում է, տնտեսության մյուս ճյուղերում առկա բարդ իրավիճակն ավելի տեսանելի է դառնում։ «Լույս» հիմնադրամի՝ վերջերս իրականացրած վերլուծությունում արձանագրվում է, որ տնտեսական ակտիվության աճի տեմպն աստիճանաբար դանդաղում է, քանի որ բարձր աճ ապահովող գործոնները գրեթե ամբողջությամբ չեզոքացել են։

Եվ ուշագրավ է, որ տնտեսական ակտիվության ցուցանիշն օգոստոսին հուլիսի նկատմամբ կազմել է 5,6 %` դանդաղելով 0,6 տոկոսային կետով։ Հունվար-օգոստոս ամիսների տնտեսական ակտիվությունը նույնպես դանդաղել է՝ կազմելով 9 %` հունվար-հուլիսի համեմատ դանդաղելով դարձյալ 0,6 տոկոսային կետով: Տնտեսական ակտիվության աստիճանական նվազեցումն իր արտացոլումն է գտնելու նաև ֆինանսական գլխավոր փաստաթղթում՝ տարեկան բյուջեում։ Եվ եթե կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրում նշվում է տարեկան նվազագույնը 7 % աճի ցուցանիշ ապահովելու մասին, ապա 2025 թվականի բյուջեի նախագծում, որը վերջերս հաստատվեց կառավարության նիստում, կանխատեսվում է 5,6 տոկոս տնտեսական աճ։ Այսինքն, իշխանությունները ևս գիտակցում են, որ տնտեսական խնդիրների առաջ ենք կանգնելու, ու մի շարք ճյուղերում իսկապես մտահոգիչ իրավիճակ է։

Արդյունաբերության ոլորտում նկատվող աճը շարունակել է պայմանավորված լինել հիմնականում մշակող արդյունաբերության աճով ու աստիճանաբար դանդաղում է՝ հունիս-օգոստոս ամիսներին կազմելով միջինը 1,9 %: Շինարարության ոլորտում աճի տեմպը չնայած դեռևս բարձր մակարդակում է, սակայն աստիճանաբար դանդաղեցման միտումները խորանում են։ Արտահանման ցուցանիշները նույնպես մտահոգության առարկա են: Եթե հանում ենք ոսկերչական գործունեության հատվածը, ապա ընդհանուր արտահանման անկումն այս ոլորտում հունվար-հուլիսին կազմել է 12,1 %։ Ու բացի «հանքահումքային արտադրանք» և «բուսական ծագման արտադրանք» ապրանքախմբերից, մնացած ուղղություններով արտահանման ծավալները բացասական կամ գրեթե զրոյական կերպով են ազդել ընդհանուր արտահանման աճի տեմպերի վրա։ Եվ պարզ է, որ եթե տնտեսական ակտիվությունը նվազելու դաշտ է թևակոխում, ապա դրա արդյունքում նվազում են նաև բյուջեի եկամուտները։

Արդյունքում բյուջեի ծախսերը շարունակում են էականորեն բարձր մնալ եկամուտներից, ինչի հետևանքով բյուջեի պակասուրդն աճում է: Մյուս կողմից էլ՝ պետական բյուջեի վրա մեծանում է ճնշումը, քանի որ պետական պարտքը մեծ արագությամբ աճում է՝ օգոստոսի վերջի դրությամբ կազմելով 12,5 մլրդ դոլար՝ նախորդ տարվա օգոստոսի համեմատ աճելով 9,5 %-ով։ Իսկ կառավարության պարտքի ծավալը նույն ժամանակահատվածում հասել է 11,9 մլրդ դոլարի՝ աճելով 10,1 %-ով։ Հայաստանի տնտեսության մեջ նկատվող այսպիսի գործընթացները վկայում են, որ երկիրը տնտեսական բարեփոխումների ու նորարարական մոտեցումների կարիք ունի, այլապես արտաքին բարենպաստ պայմանների վերացման պարագայում տնտեսական աճի նվազումը ի վերջո մեզ կանգնեցնելու է անկման շեմին»:

Նախորդ գրառումը

Հայ դատի գրասենյակը COP29-ին ընդառաջ եվրոպացի գործիչներին իրազեկում է Ադրբեջանում բնապահպանական և մարդու իրավունքներին առնչվող խնդիրների մասին

Հաջորդ գրառումը

Արման Թաթոյանը գերմանացի մի շարք առաջատար լրագրողների ներկայացրել է Արցախի նկատմամբ ադրբեջանական հանցանքները

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. ՔՊ-ում հրաժարականներ են. «Ժողովուրդ»

21/07/2026
Մամուլի տեսություն

ԿԳՄՍՆ-ում նոր կադրային փոփոխություն. հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»

17/07/2026
Մամուլի տեսություն

Ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին․ «Փաստինֆո»

17/07/2026
Մամուլի տեսություն

Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում. «Ժողովուրդ»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Արման Թաթոյանը գերմանացի մի շարք առաջատար լրագրողների ներկայացրել է Արցախի նկատմամբ ադրբեջանական հանցանքները

Լրահոս

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-Ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-Ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական