Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բայց անգամ եթե տասնապատիկ ավելի մեթոդներ մտածեն եւ օրը 3 անգամ ոստիկաններին շնորհակալություն հայտնեն, միեւնույն է՝ իշխանությունը, մազից կախված, երերում է. «Հրապարակ»

25/06/2022
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հրապարակը» գրում է․ Փետրվարի 11-ին գրել էի, որ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության թեւերի «սինխրոն» գործունեության ապահովմանը «բան չմնաց»՝ շուտով շատ ներդաշնակ ու մի հրահանգով աշխատող մարմիններ եւ պաշտոնյաներ կունենանք։ Վահե Գրիգորյանի եւ Արման Դիլանյանի աչալուրջ ղեկավարման ներքո կգործի կառավարելի Սահմանադրական դատարան։ Ինքնուրույն ու հայրենասեր Արման Թաթոյանին կփոխարինի գլոբալիստ նիկոլական Քրիստինե Գրիգորյանը, համեմատաբար սեփական դեմք ունեցող Արմեն Սարգսյանին՝ անդեմ ու ճկվող Վահագն Խաչատուրյանը, սկզբունքներ ու տեսակետներ ունեցող Ռուբեն Վարդազարյանին՝ միանգամայն կառավարելի կենսաթոշակառու Գագիկ Ջհանգիրյանը։ Նախարարների պաշտոններում կլինեն բացառապես անմռունչ ենթարկվող էակներ եւ այլն։ Այս բոլորն արդեն իրողություն է։ Դեռ մի բան էլ ավելի։ Սրան պետք է ավելացնել այն, որ Ազգային ժողովից արմատախիլ արեցին ընդդիմությանը եւ հիմա ընդդիմադիրներին ավելի շատ նեղելու պլաններ են մտմտում։

Օրենքներում հնարավոր բոլոր փոփոխություններն արեցին եւ անում են, որ ՏԻՄ-երում բացարձակ հաղթանակ տանեն, երբ ուզեն, Երեւանի ընտրություններ նշանակեն կամ անհնազանդ դատավորներին, ՄԻԵԴ-ում պարտությունների հիմքով, պատժեն։ Մի կեսքայլ էին արել՝ Քրեական օրենսգրքից հանելով հայհոյանքի համար պատիժ սահմանող հոդվածը, այն էլ արդեն հրազենով են պատժում հայհոյողներին, եւ իշխանական շուրթերից կես ներողություն, զղջման խոսք կամ ափսոսանք չհնչեցին։ Թերեւս մտածում են՝ վախի մթնոլորտն իրենց ձեռնտու է, հայհոյելու ցանկություն ունեցողները մի քանի անգամ շուրջները կնայեն, նոր բերանները կբացեն։ Բայց անգամ եթե տասնապատիկ ավելի մեթոդներ մտածեն եւ օրը 3 անգամ ոստիկաններին շնորհակալություն հայտնեն, միեւնույն է՝ իշխանությունը, մազից կախված, երերում է։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հարութ Ներսեսսյան․ Արցախը եղել է, կա եւ միշտ կլինի մեր սրտերում

Հաջորդ գրառումը

Քանի դեռ կանգ չի առել Վանաձորի զավթման արշավանքը, «Մամիկոն Ասլանյան» դաշինքը չի մասնակցելու հակաօրինական որևէ միջոցառման. հայտարարություն ՔԿՀ-ից

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Իսկ ո՞րն էր Փաշինյանի «զրոյական կետը» Արցախի խնդրով բանակցություններում․ «Փաստ»

11/10/2025
Մամուլի տեսություն

Տեխզննման մութն ու ստվերը․ ինչ կապ ունի Խուդաթյանը կայանների հետ․«Հրապարակ»

11/10/2025
Մամուլի տեսություն

ՔՊ-ի քաղաքական «որսաշրջանը» սկսվել է, թիրախում են բոլորը. «Ժողովուրդ»

10/10/2025
Մամուլի տեսություն

ՔՊ-ական Էմմա Պալյանը մեկ հայտարարագրում 3 սխալ է թույլ տվել. «Ժողովուրդ»

10/10/2025
Հաջորդ գրառումը

Քանի դեռ կանգ չի առել Վանաձորի զավթման արշավանքը, «Մամիկոն Ասլանյան» դաշինքը չի մասնակցելու հակաօրինական որևէ միջոցառման. հայտարարություն ՔԿՀ-ից

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանը անվստահություն հայտնեն, նա նոր վարչապետ չի կնշանակի, այլ կլուծարի...

ԿարդալDetails

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական