Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Առողջապահության նախարարությունը թաքցնո՞ւմ է իրականությունը․ «Հրապարակ»

24/08/2024
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հրապարակը» գրում է․ «Առողջապահական ոլորտի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Հայաստանում Արեւմտյան Նեղոսի տենդից ոչ թե 1, այլ 4 մարդ է մահացել, 22 հոգու վիճակն էլ ծանր է՝ հոսպիտալացված են։ Մինչդեռ երկու օր առաջ նախարարությունը հաղորդեց, որ վերջին 14 օրվա ընթացքում այս տենդով վարակվածների թիվը հասել է 58-ի, նրանցից 41-ը հոսպիտալացված է, 4-ի վիճակը ծանր է, մեկ մարդ մահացել է: Ըստ աղբյուրի՝ ՀՀ առողջապահության նախարարությունը «Քովիդ-2» է անում՝ կեղծում են իրականությունն ու թվերը, չնայած մահվան առաջին դեպքը գրանցվել է օգոստոսի սկզբներին, սակայն նախարարության պատասխանատուները հանրությանն այդ վիրուսի մասին իրազեկեցին երկու շաբաթ անց, իսկ մահվան մասին առաջինը լրատվամիջոցներն են գրել։ Ավելին՝ ինֆենկցիոնիստների մասնակցությամբ կոնսիլիում չի հրավիրվել՝ քննարկելու իրավիճակը։

Մինչդեռ մասնագետները կարծում են, որ առաջին մահվան դեպքից հետո պետք է դա արվեր եւ հստակ շրջաբերական իջեցվեր շրջակա միջավայրի նախարարությանը՝ ջրամբարների եւ ջրային տարածքների հատվածում հատուկ միջոցառումներ ձեռնարկելու եւ մոծակների տարածումը կանխելու ուղղությամբ։ Որոշ կանխատեսումներ կան, որ այս տենդը գարնանը՝ ապրիլ-մայիս ամիսներին կարող է պանդեմիայի վերածվել, իսկ այս պահին դրա դեմ պատվաստանյութ չկա։

Նախարարությունից պարզաբանումներ խնդրեցինք այս ամենի վերաբերյալ, նախարարի խոսնակը փոխանցեց․ «Որոշ շրջանակներ վերջին օրերին ակտիվորեն տարածում են լուրեր, թե իբր Նեղոսի տենդից մահացածների թիվը մեծանում է։ Փորձում են խառնաշփոթ մտցնել։ Պաշտոնապես հերքում եմ։ Մինչ այս պահը գրանցվել է մահվան մեկ դեպք, եւ մահացածն ունեցել էր ուղեկցող բազմաթիվ հիվանդություններ, ընկճված իմունիտետ։ Առհասարակ, մենք` որպես նախարարություն, պետական մարմին, կրում ենք պատասխանատվություն հանրության առաջ եւ որեւէ թիվ թաքցնելու միտում չունենք։ Հրապարակելու ենք կամ լրատվամիջոցին տալու ենք թիվ` այնպես, ինչպես անում ենք կարմրուկի, քութեշի, ավելի վաղ` քովիդի շրջանում։ Ինֆեկցիոն բուժկենտրոնում այս պահին բուժօգնություն է ստանում 8 պացիենտ` հաստատված, եւ 9 հոգի` կասկածելի։ Դինամիկ փոփոխվող տվյալ է, սա այս պահի դրությամբ է»։

Նշենք, որ այս վիրուսը մարդուն է փոխանցվում մոծակի խայթոցից, մարդը մարդուն չի վարակում: Ռիսկային խմբում են տարեցները, քրոնիկ կամ ծանր հիվանդություններ ունեցողները»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երկիրը վերջնական կազմալուծման տանելու ճանապարհին իշխանությունը փորձելու է թաղել Անկախության հռչակագիրը․ Տիգրան Աբրահամյան

Հաջորդ գրառումը

Կուլիսներում Անահիտ Ավանեսյանի պաշտոնանկությունն են լոբբինգ անում․ «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Ինչու սպանեցին Փարաքարի համայնքապետին. Ինչ կապ կա 7ամիս առաջ հնչած կրակոցների հետ. «Ժողովուրդ»

24/09/2025
Մամուլի տեսություն

Վարդան Ղուկասյանի օրերը հաշված են. Փաշինյանը հրահանգը տվեց. «Ժողովուրդ»

24/09/2025
Մամուլի տեսություն

Դատախազությունը չրեր, մետաքսե թաշկինակներ ու շարֆեր է գնել. «Փաստինֆո»

22/09/2025
Մամուլի տեսություն

Սրբազանները կալանավայրում հոգեւոր մթնոլորտ են ձեւավորել

20/09/2025
Հաջորդ գրառումը

Կուլիսներում Անահիտ Ավանեսյանի պաշտոնանկությունն են լոբբինգ անում․ «Հրապարակ»

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Դատական հայցեր ընդդեմ մի քանի ՔՊ-ակնների. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի

29/09/2025

Դատական հայցեր ընդդեմ մի քանի ՔՊ-ակնների Սիրելի հայրենակիցներ, Տեղեկացնում ենք, որ դիմել ենք դատարան՝ ընդդեմ Գևորգ Պապոյանի, Լուսինե Բադալյանի և...

ԿարդալDetails

Տարածաշրջանային անորոշության նոր փուլի սկիզբ. արհեստական ​​խաղաղությունը հետաձգված պատերազմ է. Արմեն Գևորգյան

29/09/2025

Արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ երկու կարևոր զարգացում. Վարդան Օսկանյան

29/09/2025

Չունի ազնիվ նպատակ՝ հանրությանը ներկայացնելու իրականության ճիշտ պատկեր, կամ էլ հանրությանը մոլորեցնելու ակնհայտ ցանկություն ունի. Դավիթ Անանյան

29/09/2025

Կառավարության հաղթանակը, ընդդիմության ձախողումը և երկրի բևեռացումը. Սանդուն հաղթեց ընտրություններում. BBC

29/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական