«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀԱՊԿ-ից մշտապես դժգոհող ու ՀԱՊԿ-ին քննադատող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր մասնակցելու է ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների նիստին:
«Ժողովուրդ» օրաթերթը կառավարությունից տեղեկացավ, որ նիստին մասնակցելու նպատակով ԱԽ քարտուղարը հունիսի 7-8-ը գործուղվելու է Բելառուս՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ:
Հատկանշական է, որ Արմեն Գրիգորյանը թերեւս իշխանության ամենահակառուսական ներկայացուցիչն է համարվում, նա մշտապես բավականին կոշտ քննադատություններ է անում ՀԱՊԿ-ի հասցեին, մինչեւ անգամ ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչեր է պարբերաբար անում։
Արմեն Գրիգորյանն էր թերեւս այն թեզի հեղինակը, թե ՌԴ-ն ճնշում է Հայաստանին Ռուսաստան-Բելառուս միութենական դաշինքին անդամակցելու համար: Հետո, իհարկե, Նիկոլ Փաշինյանն ասաց, թե փորձագիտական մակարդակով են քննարկում, ճնշում չկա»: