Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ադրբեջանը չպետք է փորձի Իրանի համբերությունը․ իրանցի պաշտոնյա

Շահրիար Հեյդարին ասել է. «Ադրբեջանն Իրանի համեմատ տարբեր հարթություններում թույլ է: ԻԻՀ առաջատար դիրք ունի տարածաշրջանում: Իսկ Ադրբեջանի  կառավարությունը գործում է այլ երկրների ազդեցության  տակ»: 

Այս մասին հայտնում է Tert.am-ը։

Նա նշել է, որ Իրանն Ադրբեջանին խորհուրդ է տալիս պահպանել անկախություն  ու ուշադրություն դարձնել  ներքին հնարավորություններին, իսկ այն երկիրը, որն ամբողջությամբ կախված է ուրիշներից, չի կարող կայուն լինել։

Հեյդարին ասել է. «Իրանն օտար երկրների փոխարեն մշտապես կենտորնացել է տարածաշրջանային կարողությունների վրա, այդ թվում ուշադրություն դարձրել հենց Ադրբեջանին: Իսկ սպառնալիքները, մեր կարծիքով, մանկամտություն են և անկարևոր: Մենք Ադրբեջանի իշխանություններին խորհուրդ ենք տալիս չփորձել Իրանի համբերությունը»։