Կիրակի, Հունիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԱԾ-ն փաստացի, ընդունում է՝ պատարագի տեքստերի գրաքննություն իրականացնելը լիազորությունների չարաշահում է. «Փաստինֆո»

22/12/2025
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

 «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ԱԱԾ՝ պարզելու, թե արդյոք առաջիկայում նախատեսված  է Ազգային անվտանգության ծառայության անվան փոփոխությունը՝ նկատի ունենալով, որ կառույցի գործառույթների փոփոխություն է տեղի ունեցել, այդ թվում՝ առանձնացվել է արտաքին հետախուզության գործառույթը, ու խնդրել հայտնել, թե որոնք են ԱԱԾ-ի ներկայիս գործառույթները, պատարագի տեքստերի գրաքննությունն ԱԱԾ-ն օրենքով իրեն վերապահված որ գործառույթի շրջանակներում է իրականացնում։

ԱԱԾ-ն- փաստացի, ընդունում է՝ պատարագի տեքստերի գրաքննություն իրականացնելը լիազորությունների չարաշահում է, քանի որ նման գործառույթ ԱԱԾ-ն չունի։

«Գրավոր հարցմանն ի պատասխան ԱԱԾ-ից նշել են, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության անվան փոփոխության հարց ներկայումս չի քննարկվում։ Ինչ վերաբերում է ԱԱԾ գործառույթներին և պատարագների տեքստերի խմբագրմանը, ապա կառույցից, ինչպես և սպասելի էր, հիշեցրել են «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքը, որում արտացոլվում են Ազգային անվտանգության մարմինների գործունեության հիմնական ուղղությունները և լիազորությունները, որում բնականաբար առկա չէ որևէ դրվագ, որ ԱԱԾ-ն կարող է պատարագի տեքստ գրաքննել և հորդորել կամ խնդրել հոգևորականներին՝ փոխելու պատարագի տեքստը և զեղչելու Վեհափառ Հայրապետի անունը։

Մինչդեռ պետական մարմինները պարտավոր են գործել բացառապես օրենքով  իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում, դրանից դուրս ցանկացած գործողություն ենթադրում է լիազորության չարաշահում։

Ըստ էության, ԱԱԾ-ից փաստացի ընդունել են, որ Փաշինյանի հրահանգով չարաշահում են լիազորությունը։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն ինքը պաշտոնապես հաստատել էր, որ հոգևորականներին ԱԱԾ-ի միջոցով պարտադրում են հոգևորականներին, որ իր ներկայությամբ պատարագներին զեղչվի Վեհափառ Հայրապետի անունը։ Ցանկացած ժողովրդավար պետությունում միայն այս հայտարարությունը հիմք էր՝ քրեական վարույթի նախաձեռնման համար, սակայն՝ ոչ այս  դեպքում։

Ինչևէ, ԱԱԾ-ից հղում են կատարել օրենքի այդ կարգավորմանը, միևնույն ժամանակ, հիշեցնելով նաև ԱԺ-ի կողմից 2025թ․ դեկտեմբերին ընդունված օրենսդրական փոփոխությունները, որոնք ուժի մեջ կմտնեն հունվարի 1-ից։

Այդ փոփոխություններով, հիշեցնենք, ուժը կորցրած են ճանաչվելու ԱԱԾ հետախուզական ստորաբաժանմանը և հետախուզական գործունեությանը վերաբերող իրավակարգավորումները։ Ըստ էության, երբեմնի ամենաազդեցիկ կառույցը կազմաքանդելու, լիազորությունների շրջանակը խիստ նեղացնելու արդյունքում կառույցն այլևս վերածվում է ոչ թե ազգային անվտանգային, այլ՝ Փաշինյանի կապրիզները կատարող կառույցի», – ասվում է լուրում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խոչընդոտվել է ԲԿ-ում ծառայություն իրականացնող հոգևոր տեսուչի այցը Միքայել Սրբազանին. Գառնիկ Դանիելյան

Հաջորդ գրառումը

Իշխանության ներկայացուցիչներից մեկը մեզ՝ հոգեւոր սպասավորներիս է դիմել բացահայտ շանտաժի տրամաբանությամբ. Ռուբեն Վարդապետ

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Որձ առյուծները բարձրացրել են Ծառուկյանի վարկանիշը. «Հրապարակ»

05/06/2026
Մամուլի տեսություն

Ջերմոցատերերը նախարարի կաբինետում «բունտ» են արել. «Հրապարակ»

04/06/2026
Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026
Մամուլի տեսություն

Նույնիսկ զինծառայողներ են բերվել` քաղաքացիական հագուստներով. «Հրապարակ»

28/05/2026
Հաջորդ գրառումը

Իշխանության ներկայացուցիչներից մեկը մեզ՝ հոգեւոր սպասավորներիս է դիմել բացահայտ շանտաժի տրամաբանությամբ. Ռուբեն Վարդապետ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մերժենք ստախոսությունը, մերժենք այս արժեհամակարգը, մերժենք կոռուպցիան. անպայման գնանք ընտրության. Սերգեյ Խաչատրյան

06/06/2026

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հետո չասեք, թե մեղավոր չեք

05/06/2026

Մեկ ամիս դուք ականատես եւ ունկնդիր էիք անհավանական խոստումների, ձեր ինտերնետ ու մեդիա բացվածքում լսում ու տեսնում էիք բոլոր այն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանցիներն են Սիսիանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անողները. Նաիրի Հոխիկյան

06/06/2026

Արբեջանցիները արդեն բերվել են Հայաստան։ Նաիրի Հոխիկյան, լրագրող, մեկնաբան, վավերագրող

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական