Չորեքշաբթի, Հունվարի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քյոլնի Սբ․ Սահակ-Սբ․ Մեսրոպ առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցող միջեկեղեցական կենտրոնական արարողութիւն

27/01/2026
- Հոգևոր
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գերմանիա. Միջեկեղեցական արարողութիւն՝ Քրիստոնեաների միութեան համար Աղօթաշաբաթի աւարտին

Ökumenischer Gottesdienst zum Abschluss der Gebetswoche für die Einheit der Christen

Կիրակի, 25 Յունուար 2026-ին, Քօլնի Սբ. Սահակ – Սբ. Մեսրոպ առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցաւ Քրիստոնեաների միութեան համար այս տարուայ Աղօթաշաբաթի աւարտին նուիրուած միջեկեղեցական կենտրոնական արարողութիւնը։ Առաջին անգամ լինելով Աղօթաշաբաթի համագերմանական կենտրոնական արարողութիւնը տեղի ունեցաւ Հայ Առաքելական Եկեղեցում։

Քրիստոնեաների միութեան համար 2026 թուականի Աղօթաշաբաթի միջեկեղեցական արարողութիւնների կարգն ու աղօթքների բնագրերը պատրաստուել էր տարբեր երկիրների աստուածաբաններից բաղկացած միջեկեղեցական խմբի կողմից, որոնց մէջ նաեւ հայ աստուածաբաններ։ Բնագրերը մշակուել էին Հայ Եկեղեցու Արեւագալի ժամերգութեան աղօթքների հետեւողութեամբ։ Աղօթաշաբաթի շրջանակում այս տարի Հայաստանն ու Հայ Առաքելական Եկեղեցին կենտրոնական տեղի էին գրաւում։

Քէօլնի առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցած համագերմանական կենտրոնական երեկոյեան ժամերգութիւնը պատրաստուել էր Գերմանիայի Միջեկեղեցական կենտրոնական խորհրդի կողմից Գերմանիայի Հայոց Թեմի հետ համագործակցաբար։ Միջեկեղեցական արարողութեան շարականներն ու հոգեւոր երգերը կատարեց Գեղարդ երգչախումբը, որ Աղօթաշաբաթի արարողութիւններին մասնակցելու համար յատուկ հրաւիրուել էր Հայաստանից։ Արարողութեան ընթացքին երգչախմբի կատարմամբ հնչեցին «Հրաշափառ» եւ «Թագաւոր երկնաւոր» շարականները, Կիրակմուտքի ժամերգութեան «Լոյս Զուարթ»ը, Արեւագալի ժամերգութեան «Լոյս»ը, Ողջոյնի «Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ»ը, «Հայր մեր» տերունական աղօթքը։

Միջեկեղեցական այս արարողութեամբ Գերմանիայի Միջեկեղեցական Խորհուրդը յստակ ուղերձ յղեց ապրող էկումենիզմի, Հայաստանի քրիստոնեաների հետ համերաշխութեան եւ հաւատքի համատեղ վկայության մասին՝ դաւանաբանական տարբերութիւնների սահմաններից անդին։ Գերմանիայի տարբեր քաղաքներում տեղի ունեցած միջեկեղեցական արարողութիւնների ընթացքում անդրադարձ կատարուեց նաեւ տարածաշրջանի արդի քաղաքական ու հասարակական մարտահրաւէրներին։ Աղօթաշաբաթի կարգախոսն էր․ «Մէկ մարմին եւ մէկ հոգի, ինչպէս որ մէկ է յոյսը, որին Աստուած ձեզ կոչեց» (Եփս․ Դ 4)։

Սբ․ Սահակ-Սբ․ Մեսրոպ առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցող միջեկեղեցական կենտրոնական արարողութիւնը հանդիսապետեց Թեմիս առաջնորդ գերաշնորհ Տ․ Սերովբէ եպիսկոպոս Իսախանեանը, որն էլ կատարեց արարողութեան բացման խօսքը։ Օրուայ քարոզը խօսեց Գերմանիայի Միջեկեղեցական Կենտրոնական Խորհրդի նախագահ Վերապատուելի Քրիստոֆըր Իսթհիլլը․ «Այսօր հաւաքուել ենք Հայ Առաքելական Եկեղեցում այս արարողութեամբ աղօթելու քրիստոնեաների միութեան համար, որպէսզի իրականացնենք մեր Տիրոջ պատգամած առաքելութիւնը՝ միասին լոյսի կրողներ լինելոււ։ …Մենք խօսքի եւ գործի վկաներն ենք։ Հաւատք չկայ առանց գործի»,- շեշտեց Վերապատուելի Քրիստոֆըր Իսթհիլլը իր քարոզին մէջ։ Վերապատուելին քարոզի ընթացքում անդարադարձաւ նաեւ հայ ժողովրդի քրիստոնէական բազմադարեայ վկայութեան։

Միջեկեղեցական արարողութեանը բացի Թեմիս առաջնորդ սրբազանից եւ Միջեկեղեցական խորհրդի նախագահից մասնակցեցին նաեւ Փեթէր Բիրքհոֆէր օժանդակ եպիսկոպոսը՝ որպէս Գերմանիայի Կաթողիկէ Եպիսկոպոսաց Խորհուրդի ներկայացուցիչ, Վերապատուելի Դր․ Թորսթէն Լացէլը՝ Ռայնլանդի Աւետարանական Եկեղեցու առաջնորդը, Յոյն-Ուղղափառ Եկեղեցու Գերմանիայի Միտրոպոլիտութեան ներկայացուցիչ Էմմանուէլ եպիսկոպոսը, ինչպէս նաեւ շուրջ 8 այլ եկեղեցիների միջեկեղեցական ներկայացուցիչներ։ Մասնակիցների թւում էին նաեւ Քէօլնի հոգեւոր հովիւ հոգեշնորհ Տ․ Եղիշէ վարդապետ Աւետիսեանը եւ Բաւարիայի հոգեւոր հովիւ արժանապատիւ Տ․ Ազգիկ քահանայ Յովհաննիսեանը, ով մինչ այդ մատուցել էր նաեւ կիրակնօրեայ Սուրբ Պատարագը։

Միջեկեղեցական արարողութեան աւարտին ողջոյնի խօսքեր հանդէս եկան Քօլնի քաղաքապետ տիկին Թերեզա Տէ Պելլիս-Օլինկերը, Գերմանիայում Հայաստանի Հանրապետութեան դեսպանատան խորհրդական տիկին Լուսինէ Դաւթեանը եւ տոքթ. Գէորգ Մանթէնը՝ Հիւսիս-Հռենոսեան Վեսթֆալիայի նահանգային կառավարութեան մէջ եկեղեցիների եւ այլ կրօնական ու աշխարհայեացքային համայնքների հետ կապերի բաժանմունքի վարիչը։

Ողջոյնի խօսքերից յետոյ բոլոր մասնակիցներն ու ներկաները հրաւիրուեցին Քէօլնի Հայ Համայնքի սրահ՝ հիւրասիրութեան, որ պատրաստել էր Թեմական խորհուրդը Համայնքի վարչութեան հետ համատեղ։

Դիւան Առաջնորդարանի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հունվարի 27-ը կապ չունի արցախյան պայքարի հետ, հետևաբար լրիվ տեղավորվում է «նիկոլյան նոր Հայաստանի» մեջ. զոհված զինվորի եղբայր

Հաջորդ գրառումը

ԱՄԷ-ն արգելել է իր օդային տարածքի օգտագործումը Իրանի դեմ ռազմական գործողությունների համար

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրավիրվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողով

27/01/2026
Հոգևոր

Տեսանյութ. Քրիստոնյաների միասնության համար աղոթքի շաբաթը անցավ Հայ Եկեղեցու վկայության նշանի ներքո

27/01/2026
Հոգևոր

Հայրենիքի համար նահատակված քաջորդիների համար Մայր Աթոռում կատարվել է հոգեհանգստյան կարգ

27/01/2026
Հոգևոր

Սիսի կատթողիկոսարանաի վերադարձի դատը կը շարունակուի

27/01/2026
Հաջորդ գրառումը

ԱՄԷ-ն արգելել է իր օդային տարածքի օգտագործումը Իրանի դեմ ռազմական գործողությունների համար

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական