Ուրբաթ, Փետրվարի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սինոդը՝ Հայ Եկեղեցում

26/02/2026
- Հոգևոր
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վարչական և ժողովական համակարգը բնութագրվում է պատմականորեն ձևավորված համադրական կառուցվածքով, որում, ժողովի տեսակից կախված, ներգրավված են թե՛ հոգևորականներ, թե՛ աշխարհականներ։ Եկեղեցու ներքին կյանքի կարգավորումը և հավատացյալ–Եկեղեցի հարաբերության կանոնակարգումն իրականացվում են ժողովրդավարական և ժողովական մարմինների միջոցով՝ հիմնվելով սրբազան ավանդության, եկեղեցական կանոնների և պատմական փորձառության վրա․ «Հայաստանյայց Եկեղեցին որդեգրել է եկեղեցական կյանքի ղեկավարման ժողորդավարական սկզբունքները և ժողովական դրությունը» (Կանոնադրություն Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու)։

Պատմության մեջ, սակայն, արձանագրված են դեպքեր, երբ օգտվելով վերոնշյալ դրույթից՝ փորձ է արվել սահմանափակելու և ոտնահարելու Հայոց կաթողիկոսների կանոնական և ավանդությամբ սրբագործված իշխանությունն ու իրավունքները։

Եկեղեցական շրջանակում, ինչպես նաև հայագիտության մեջ տարածված է այն տեսակետը, որ Սուրբ Էջմիածնում Սինոդը ստեղծվել է 1836 թ․ հաստատված «Պոլոժենիե»-ով։ Այնինչ՝ Սուրբ Էջմիածնում Սինոդ ձևավորելու գաղափարն առաջին անգամ 18-րդ դարավերջին շրջանառել է Կ․ Պոլսի Հայոց պատրիարքության ավագանին՝ որպես պատրվակ ներկայացնելով Ղուկաս Կարնեցու կաթողիկոսական ընտրությունը (Մաղաքիա արք․ Օրմանեան, Ազգապատում, հտ․ Բ, 2286)։ Սինոդ ունենալու գաղափարի գլխավոր ջատագովը եղել է Կ․ Պոլսի Հայոց պատրիարք Զաքարիա Կաղզվանցին, որն իրեն էր համարում կաթողիկոս դառնալուն արժանի՝ արդյունավորությամբ և արժանիքներով իրեն վեր դասելով Մայր Աթոռի բոլոր եպիսկոպոսներից․ «Բայց ազգայիններէն աւելի էր Զաքարիայի զայրոյթը, ոչ թէ լոկ իր աթոռին պատիւը պաշտպանելու տեսակէտէն, այլ աւելի իր անձնական զգացումին վիրաւորուելուն համար, որովհետեւ իրեն իրաւունքը կը կարծէր կաթողիկոսական աթոռին յաջորդութիւնը, եւ զինքն Ղուկասէ եւ բոլոր Մայրաթոռոյ եպիսկոպոսներէն վեր կը դասէր արդիւնաւորութեամբ եւ արժանաւորութեամբ» (Մաղաքիա արք․ Օրմանեան, Ազգապատում, հտ․ Բ, 2251)։

Հետագայում, ըստ պահպանված վավերագրերի, Սուրբ Էջմիածնում Սինոդը հաստատվել է Դանիել Սուրմառեցի կաթողիկոսի 1806 թ․ հուլիսի 10 կոնդակով (Մաղաքիա արք․ Օրմանեան, Ազգապատում, հտ․ Բ, 2287), որով Սինոդի «իշխանութիւնը պիտի տարածուի, կանոնական եւ դատական բարեկարգական եւ մատակարարական ճիւղերու վրայ հաւասարապէս» (Մաղաքիա արք․ Օրմանեան, Ազգապատում, հտ․ Բ, 2287)։ Այսպիսով՝ «Դանիէլի Մարաղայէ գրած կոնդակովը ծրագրուած էր Մայրաթոռոյ կառավարութիւնը, եւ որոշուած էր կաթողիկոսի անձնական իշխանութիւնը խորհրդակցական ձեւի փոխել՝ մնայուն Սինոդի մը կազմութեամբ» (Մաղաքիա արք․ Օրմանեան, Ազգապատում, հտ․ Բ, 2294)։

Ավելի ուշ՝ 1836 թ․՝ «Պոլոժենիե»-ի գործադրմամբ գործող Սինոդը ոչ այլ ինչ էր, եթե ոչ կաթողիկոսի դարավոր կանոնական իրավունքները և իշխանությունը սահմանափակող կառույց։ Նշենք, որ կաթողիկոսներն անհաշտ են եղել այդ իրավիճակի հետ․ օրինակ՝ ըստ ժամանակակիցների՝ Ներսես Աշտարակեցի հայրապետը անտեսել է այդ կանոնադրությունը, իսկ Մատթեոս կաթողիկոսը փորձել վերանայել։ 1917 թ․ «Պոլոժենիե»-ն դադարել է գործադրվել, իսկ մեկ տարի անց Մայր Աթոռի միաբան հայրերը դիմել են Գևորգ Ե կաթողիկոսին և խնդրել են լուծարել նաև «Պոլոժենիե»-ի մաս կազմող Սինոդը, քանի որ այն «․․․․շատ անգամ միջամտել է Հայոց ընդհանրական հայրապետի, նրա փոխանորդ թեմակալ առաջնորդների, Հայոց Եկեղեցւոյ եւ ժողովրդի վերաբերեալ գործերին՝ ցոյց տալով անվստահութիւն ազգի ընտրեալի եւ իւր հօտի ու Եկեղեցւոյ իրաւանց դէմ» (Վավերագրեր․․․․, գիրք Ե, էջ 33)։

Գևորգ Ե կաթողիկոսը, անսալով այս և այլ խնդրանքներին ու համարելով, որ Սինոդն այլևս չունի իրավական և բարոյական նշանակություն, 1924 թ․ ի տեղի Սինոդի հաստատում է Գերագույն հոգևոր խորհուրդ և նշանակում անդամներ․ «Արդ՝ ի նկատի առեալ Մեր զայս ամենայն հանգամանս եւ զպայմանս եւ զպարագայս ժամանակիս եւ Մայր Աթոռոյս, որպէս եւ զանջատումն Եկեղեցւոյ ի պետութենէ ըստ քաղաքական օրինաց Խորհրդային իշխանութեան, որով «Պօլօժենիա» նախկին պետական կանոնադրութիւնն, ուրեմն եւ Սինօդն Հայոց Սբ․ Էջմիածնի, արդէն իսկ կորուսանէ զիրաւական և զբարոյական նշանակութիւն եւ զազդեցութիւն իւր, եւ տեսեալ Մեր, զի չէ մարթ փութով հրաւիրել զԱզգային-եկեղեցական ժողով, որ է լիազօր մարմին եւ ազատ տնօրինող ամենայն գործոց եւ խնդրոց վերաբերելոց բարենորոգութեան Հայաստանեայց Եկեղեցւոյս ըստ կամաց եւ աւանդական կարգաց Եկեղեցւոյ Մերոյ, եւ տեսեալ Մեր, զի Մեք եւս կամք ծանրաբեռնեալ ամօք եւ վշտօք բազմօք եւ զի այլ եւս անհնարին համարիմք թողուլ զայդ ամենայն խնդիրս եւ զգործս յանորոշ վիճակի, առանց սահմանման եւ վախճանական որոշման, ի նկատի առեալ նաեւ զգրութիւնս, ընկալեալս ի Միաբանութենէ եւ զմանրամասն բացատրութիւնս արքեպիսկոպոսաց եւ եպիսկոպոսաց Մայր Աթոռոյս, նոյնպէս եւ զդիմումն առ Մեզ ի թեմակալ առաջնորդաց եւ յականաւոր ազգայնոց ի թեմօրէից Մերոց, ուստի Մեք Ծայրագոյն Պատրիարք եւ Կաթուղիկոս Ամենայն Հայոց եւ Պետ Հայաստանեայց Սբ․ Եկեղեցւոյ, անհրաժեշտ եւ անյետաձգելի վարկաք Հայրապետական կոնդակաւ Մերով հաստատել առ Մեզ ի Մայր Աթոռոջ ժամանակաւորապէս, մինչ զկազմակերպումն ազգային-եկեղեցական ժողովոյ, զԳերագոյն հոգեւոր խորհուրդ ի տեղի Սինօդի» («Էջմիածին», 1984, Ժ, էջ 11-13, 14-15)։

1924 թվականից առ այսօր Գերագույն հոգևոր խորհուրդը, ինչպես տասնամյակներ շարունակ, այսօր ևս հավատարիմ իր բարձր կոչմանն ու դերին, մեծ նվիրվածությամբ իր գործուն մասնակցությունն է բերում ազգային, եկեղեցական բազմազան հարցերի լուծմանն ու Հայոց հայրապետի եկեղեցաշեն և հայրենաշեն ծրագրերի իրագործմանը, իսկ ԳՀԽ անդամները մշտապես եղել են Եկեղեցում և հավատացյալների շրջանում հարգանք վայելող ու վաստակ ունեցող անձեր։

Հ․Գ․

Մայր Աթոռի «Եկեղեցական օրացոյց»-ի մեջ հիշատակված, ինչպես նաև դրանից դուրս առկա բազմաթիվ հանձնախմբերը, հանձնաժողովները և խորհուրդները Եկեղեցու ժողովրդավարական և ժողովական կառավարման լավագույն ապացույցն են։ Այս ամենին զուգահեռ՝ Սուրբ Էջմիածնում, ի հարկի, պարբերաբար տեղի են ունենում տարբեր ձևաչափերով ժողովներ՝ եպիսկոպոսական, միաբանական, քահանայական, ԳՀԽ հայաստանյան և ընդլայնված կազմով, Հայաստանի եպիսկոպոսների և առաջնորդների, Վանական խորհրդի և այլն։

Տեր Արարատ քահանա Պողոսյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գեղարքունիքում զինվոր է մահացել

Հաջորդ գրառումը

Եթե Հայաստանում Ալիևի «մարդը» մնա իշխանության, Ալիևի երազանքների ցուցակը կհասնի իր տրամաբանական և մեզ համար ճակատագրական ավարտին

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Հայոց Սրբոց Յակոբեանց Զինուորեալ միաբանութիւնը այցելեց Սուրբ Ծննդեան քարայր

25/02/2026
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը

20/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ամենացնցող ստով՝ վարչապետ Փաշինյանը Եկեղեցու ցանկացած հոգեւոր քարոզ հրապարակավ համեմատել է իսլամիստական​​ահաբեկչության հետ. Տեր սերոբի ելույթը՝ USCIRF-ում

20/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ Եկեղեցու եպիսկոպոսներս վերահաստատում ենք մեր հավատարմությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին. եպիսկոպոսաց հավաքի հայտարարությունը

19/02/2026
Հաջորդ գրառումը

Եթե Հայաստանում Ալիևի «մարդը» մնա իշխանության, Ալիևի երազանքների ցուցակը կհասնի իր տրամաբանական և մեզ համար ճակատագրական ավարտին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական