ՀԱԵ Արագածոտնի թեմը հայտարարություն է տարածել.
Հունվարի 15-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Ս. Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնը։
Այդ օրը նաեւ Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոս Պռոշյանի անվանակոչության օրն է։
Թեմում Սուրբի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Սուրբ եւ Անմահ Պատարագ:
Նույն օրը Արագածոտնի թեմը կազմակերպում է տոնի հետ առնչվող ուխտագնացություն-խաչերթ Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցուց դեպի Հովհաննավանք, ուր ամփոփված են Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքները։
Այս մեծ Սուրբի տոնի առիթով Վեհափառ Հայրապետի օրհնությամբ հավատացյալների երկրպագության և օրհնության համար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արագածոտնի թեմ է բերվելու Սուրբ Հովհաննես Մկրտչի Մասունքը։
Ուխտագնացություն-խաչերթը կմեկնարկի ժամը 09։00-ին ընդհանրական խոստովանությամբ՝ Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Պատարագի սկիզբը ժամը 10։30։
ՀԱՅՑՈՒՄ ԵՆՔ ԱՄԵՆՔԻԴ ԱՂՈԹԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ





