Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և թեմի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանի օրհնությամբ, դեկտեմբերի 7-ին, ժամը 10:30-ին, Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում իր անդրանիկ Սուրբ Պատարագը կմատուցի նորաօծ Տեր Գառնիկ քահանա Ավոյանը:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ դեկտեմբերի 7-ին Գյումրու Յոթ վերք եկեղեցում կմասնակցի կիրակնօրյա պատարագի։
Հայտնի չէ, թե որ քահանան է համաձայնել պատարագի ժամանակ զեղչել Ամենայն հայոց կաթողիկոսի և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունն ու խմբագրել պատարագի տեքստը։





