Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մասնակցել եմ գրեթե բոլոր հանրահավաքներին ու ցույցերին, որովհետև համոզված եմ՝ հոգևորականը պետք է լինի ամենուր, ուր իր հավատավոր համայնքն է. Հայր Ասողիկ

17/10/2025
- Հոգևոր
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆՔԻ

Երբեք ցանկություն չի եղել խոսելու կամ գրելու հոգևոր իմ ծառայության ընթացքի վերաբերյալ, քանի որ այն միմիայն տեսանելի պետք է լինի մեր Տիրոջը, Ում շնորհով անձը ձեռնադրվում և օծվում է քահանա: Իսկ քահանան էլ, որպես հոգևոր նվիրապետության մի աստիճանավոր, բացառապես հնազանդ և հաշվետու պետք է լինի իր հոգևոր վերադասին: Ա՛յս է հոգևորականի ճշմարիտ ծառայական կերպը, նրա վեհ կոչումն ու սուրբ առաքելությունը:

Սակայն այսօրվա մեր իրականությունը, որը լեցուն է կատարյալ ստորաքարշ զրպարտություններով, անզգամ շինծու մեղադրություններով, հակաօրինականություններով՝ հարկ համարեցի ի գիտություն ամենքի գրել հետևյալը:

2003 թ. ի վեր նախ՝ որպես քահանա, իսկ 2019 թ. որպես միաբան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, իմ ազատ կամքով և գիտակից վճռով մասնակցել եմ գրեթե բոլոր հասարակացունց հանրահավաքներին ու ցույցերին: Մասնակցել եմ, որովհետև, համոզված եմ՝ հոգևորականը պետք է լինի ամենուր, ուր իր հավատավոր համայնքն է, մանավանդ, նրա փոթորկված պահերին, որպեսզի հայը հայի վրա ձեռք չբարձրացնի, որպեսզի երկու կողմերն իրար լսելի լինեն և այդ ամենը ծառայի ազգի ու պետության գերագույն շահերին: Եվ գրեթե միշտ մասնակցել եմ իմ հոգևոր եղբայրների ընկերակցությամբ՝ այն վճռականությամբ, որ միշտ պատրաստ պետք է լինենք՝ նաև որպես կենդանի պատ կանգնելու մեր ազգակիցների՝ ցուցարարների ու ոստիկանների, քաղաքացիների և պետության միջև: Եվ այդ բոլոր տարիներին ապրել եմ և գոհության, և ուրախության, և ծանր դառնության՝ խորը ցավի պահեր…

Եվ հոգևորականի այդ ներկայությունը գնահատել ու երախտագիտությամբ է ընդունել թե ժողովուրդը, թե ոստիկանը, թե քաղաքական գործիչը, թե պետական պաշտոնյան: Այո, քանի որ Տիրոջ տան սպասավորն իր հոգևոր խնամքն անխտիր բոլորի վրա է տարածել՝ ազգային համերաշխության ու միասնության թթխմոր դառնալով:

Թող ամենքին լսելի լինի՝ եկեղեցական նվիրապետության մեջ և հոգևոր կյանքում ընդմիշտ թագավորում է ինքնազոհ սերը, նվիրումը և հնազանդությունը՝ համաձայն Տեր Հիսուս Քրիստոսի օրինակի և Սբ Ավետարանի վարդապետության:

Այս ամենը գրեցի, որպեսզի դուք, սիրելի հավատակիցներ, ճանաչեք Ճշմարտությունը և զատորոշեք Ճշմարտության կեցուցիչ ձայնը:

Մնանք հաստատուն մեր սուրբ հավատքի մեջ, մնանք հավատարիմ մեր Սուրբ Եկեղեցուն և նրա աստվածային նվիրապետությանը՝ ի գլուխ ազգընտիր Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի:

Տեր և պաշտպան լինենք մեր ազգային ինքնությանը, ազգային իղձերին և մեր Մայր Հայրենիքին:

Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի

միաբան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության հիման վրա Վեհափառի դեմ նախաձեռնվեց քրեական վարույթ. Քննչական կոմիտե

Հաջորդ գրառումը

Այս իշխանությունները չունեն բարոյական ու իրավական կարմիր գծեր. Արտակ Բեգլարյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հաւատք եւ Վերանորոգում. Իրագործումներու Քառորդ Դարաշրջան Նորին Սրբութիւն Գարեգին Բ. Կաթողիկոսի Հովանաւորութեամբ

03/01/2026
Հոգևոր

Արագածոտնի թեմի շնորհավորական ուղերձը

31/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեր սուրբ տաճարներում աղոթեք մեզ համար․ Միքայել սրբազան

30/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մայր Աթոռը ներկայացրել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով կատարվելիք արարողությունների ժամանակացույցը

30/12/2025
Հաջորդ գրառումը

Այս իշխանությունները չունեն բարոյական ու իրավական կարմիր գծեր. Արտակ Բեգլարյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական