Չորեքշաբթի, Օգոստոսի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց «Քրիստոնյա ընտանիքը հայ ինքնության խարիսխ» համահայկական ուխտագնացության մասնակիցներին

03/07/2025
- Հոգևոր
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հուլիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ «Քրիստոնյա ընտանիքը հայ ինքնության խարիսխ» խորագրով համահայկական ուխտագնացության հանդիսավոր բացման արարողությունը։

2001 թ. քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակի շրջանակներում Ամենայն Հայոց Հայրապետի նախաձեռնությամբ և օրհնությամբ հիմնադրվեց Եկեղեցասեր երիտասարդաց գրասենյակը, որը հետագայում հիմք դարձավ Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման (ՀԵՀԵՄ) ձևավորման։

Հուլիսի 2-7-ը համահայկական ուխտագնացությունը կազմակերպվել է ՀԵՀԵՄ-ի կողմից, որին մասնակցում են շուրջ 300 եկեղեցասեր երիտասարդներ՝ Նվիրապետական Աթոռներից, Հայրապետական պատվիրակություններից, Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից։

Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Հայաստանի ու Սփյուռքի թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ։

Հանդիպումը սկսվեց Հայրապետական մաղթերգով, որից հետո ներկաներին ողջունեց ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։ Սրբազան Հայրն իր խոսքում անդրադարձավ ՀԵՀԵՄ 25-ամյա գործունեությանը՝ ընդգծելով, որ այն դարձել է Հայ Եկեղեցու առաքելական կյանքի կարևորագույն հանգրվաններից մեկը։ Հովնան արքեպիսկոպոսն իր երախտագիտությունը հայտնեց նաև Նորին Սրբությանը 25 տարի առաջ կառույցի նախաձեռնման, մշտական հոգածության ու հայրական խնամքի համար։

Երիտասարդների անունից սրտի խոսք ասաց ԱՄՆ Արևմտյան թեմի երիտասարդական միության ներկայացուցիչ Օվսաննա Ամրանը։

Այնուհետև ցուցադրվեց ՀԵՀԵՄ 25-ամյակին նվիրված «Շողակաթ» հեռուստաընկերության տեսանյութը։

Ապա ներակներին հայրապետական իր պատգամն ու օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նորին Սրբությունն ուրախություն հայտնեց աշխարհի տարբեր կողմերից հայրենիքում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո հայորդիների համախմբման առիթով՝ այն լավագույն առիթ նկատելով զորացնելու հավատքն առ Աստված և նվիրումը առ հայրենին, վերանորոգելու սերն ու նախանձախնդրությունը հանդեպ Սուրբ Եկեղեցին և ազգային ու հոգևոր արժեքները։

Հայոց Հայրապետն իր գոհունակությունը հայտնեց թեմական երիտասարդական կազմակերպությունների համախմբման և գործունեության համակարգմանն ուղղված Միության հետևողական աշխատանքի առնչությամբ։

«Գովելի է, որ շարունակվում են ջանքերը մեծացնելու երիտասարդների ներգրավվածությունը ազգային ու եկեղեցական անդաստանում, ինչպես նաև հոգևոր կրթական ծրագրերով զորացնելու նրանց կրոնական իմացությունը։

Սիրասուն զավակներ Մեր, որտեղ էլ լինի՝ թե՛ Հայաստանում, և թե՛ սփյուռքում, հոգևոր ու ազգային արժեհամակարգի պահպանությամբ ու դրան հավատարմությամբ է միայն հնարավոր հայ լինել, մնալ արժանավոր զավակը ազգի և Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու։ Այս կառույցին և թեմերին կից երիտասարդական կազմակերպություններին անդամակցելով՝ հայորդիները առավել զորանում են Աստվածասիրությամբ ու հայրենանվիրումով, պատրաստ լինում գովարժան հանձնառությունների մեր հավատքի, մշակույթի ու լեզվի պահպանության, այլև ազգային անդաստանում կարևոր դերակատարության», – ասաց Վեհափառ Հայրապետը։

Անդրադառնալով այս օրերին հայրենիքի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին, բռնի տեղահանված արցախահայության խնդիրներին, ներհասարակական ծայրաստիճան պառակտվածությունը, Հայաստանի իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու դեմ սանձազերծված քաղաքական արշավին, որի շրջանակներում կալանավորվեցին Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսները, ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց․ «Առկա մարտահրավերների հանդիման հրամայական է միասնական լինել և նախանձախնդիր՝ օրինականության պաշտպանության գործում, թույլ չտալ մեր Սուրբ Եկեղեցու հեղինակազրկումն ու նսեմացումը։ Մեր բարդ ժամանակներում անհրաժեշտ է ամուր պահել հավատքը, ազգանվիրումն ու եկեղեցանվիրումը։ Ով, եթե ոչ մենք՝ հոգևորականներ և մեր հավատավոր զավակներ, որ միասնաբար կազմում ենք Սուրբ Եկեղեցին, պիտի ջանքեր ներդնենք, որպեսզի մեր կյանքում, հայրենական անդաստանում հաղթանակեն սերը, արդարությունը և ճշմարտությունը, կամայականությունների և ապօրինությունների հանդեպ գերակայեն օրենքն ու իրավունքը, և մեր ժողովուրդը ապրի անխռով ու միաբան»։

Իր խոսքում Նորին Սրբությունը նկատեց, որ երիտասարդների հոգևոր խնամատարությունը մեր Սուրբ Եկեղեցու կարևորագույն առաքելություններից է՝ նոր սերնդին առաջնորդելու ավետարանական պատվիրաններով, ամրապնդելու ազգային ոգին ու գիտակցությունը և հաստատուն պահելու բարեպաշտության ուղիներում։

«Մեր ժամանակներում երիտասարդությունը կանգնած է բազում հոգևոր-բարոյական մարտահրավերների, աշխարհայնացման ու աշխարհիկացման երևույթների առջև, երբ տարատեսակ գրավչություններ են հրամցվում երիտասարդներին հաճախ միտումնավոր՝ հեռացնելու համար ազգային ավանդույթներից, նախնյաց ժառանգությունից ու նվիրական արժեքներից։ Իբրև Եկեղեցու հովանու ներքո հասակ առած, ազգասիրությամբ սնված հայորդիներ՝ պաշտպանը եղեք մեր սրբությունների, գործուն մասնակցություն բերեք ձեր թեմական և համայնքային կյանքին, լծվեք ազգային ու եկեղեցական անդաստանի շինության ու առաջընթացի գործին», – պատգամեց Հայոց Հայրապետը։

Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական միության հիմնադրման 25-ամյակի առիթով Գարեգին Երկրորդ Հայրապետն իր գնահատանքը բերեց կառույցի հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին, ով Միության հիմնադրման առաջին իսկ օրվանից մեծ ներդրում ունի ՀԵՀԵՄ-ի գործունեության արդյունավորման մեջ, ինպես նաև՝ Միության հոգևոր տեսուչ և կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանին, կառույցի բոլոր նվիրյալ աշխատակիցներին, թեմակալ առաջնորդներին ու հոգևոր հովիվներին՝ երիտասարդների հանդեպ դրսևորվող առանձնահատուկ հոգատարության համար։

Վերջում Նորին Սրբությունն աղոթքով հայցեց Աստծո օրհնությունը ամենքին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորմանը՝ ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն Քրիստոսասեր մեր ժողովրդի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ահաբեկչության և սահմանադրական կարգի տապալմանն ուղղված ցանկացած գործողություն արժանանալու է ամենախիստ պատժի. Քպ

Հաջորդ գրառումը

«Հըզբոլլահը» պատրաստ է զենքերը վայր դնել, եթե Իսրայելը հեռանա Լիբանանից

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Լիայոյս ենք, որ օրինական ու արդար դատավարութեան արդիւնքում նրանք կ’արդարացուեն եւ կը վերականգնուեն իրենց ամբողջական իրաւունքները

17/08/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

17/08/2025
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հինգ իրավապաշտպաններ» նախաձեռնության անդամներին

04/08/2025
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին

04/08/2025
Հաջորդ գրառումը

«Հըզբոլլահը» պատրաստ է զենքերը վայր դնել, եթե Իսրայելը հեռանա Լիբանանից

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Իրանը Բելառուսի հետ համագործակցության միջոցով կկարողանա հաղթահարել պատժամիջոցների բացասական հետևանքները. Փեզեշքիան

20/08/2025

Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների միաբևեռությունը մեզ համար անընդունելի է. հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի...

ԿարդալDetails

Դիկտատոր Ալիևը միայն Էրդողանին է անխախտ անհրաժեշտ՝ էրդողանյան պանթուրքիստական ծրագրերն իրագործելու ճանապարհին. վերլուծություն

20/08/2025

Տեսանյութ. Ադրբեջանցի կոնֆլիկտաբանը Հ1-ի եթերից բացահայտ ասել է՝ «խաղաղություն» կոչված գործընթացը ՌԴ-ին տարածաշրջանից հանելու մասին է

20/08/2025

Ֆոտոշարք. Սյունիքի  պատմության ու ազգագրության վավերագիրը Կապանի Երկրագիտական թանգարանում

20/08/2025

Զգում ե՞ք, որ Ալիևի հանձարարած տնային աշխատանքը անում ենք բոլորովս. քաղաքագետ

20/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական