Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Վատիկանից

17/09/2025
- Հոգևոր
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 15-ին և 16-ին Վատիկան պաշտոնական այցի ընթացքում հանդիպումներ ունեցավ Վատիկանի մի շարք կառույցների պատասխանատու կարդինալների հետ։

Վեհափառ Հայրապետը հանդիպեց Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ։ Զրույցի ընթացքում, ի շարս այլ հարցերի, անդրադարձ կատարվեց աշխարհի տարբեր կողմերում ծավալվող հակամարտություններին, ինչպես նաև մեր տարածաշրջանում զարգացումներին։ Կայուն և երկարատև խաղաղության վերականգնման համար կարևորվեցին միջազգային հանրության, այդ թվում և քույր Եկեղեցիների կողմից ներդրվող ջանքերը։ Վեհափառ Հայրապետը հանդիպմանը առանձնակիորեն բարձրաձայնեց նաև հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանության, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության անխաթար պահպանման և Ադրբեջանում անազատության մեջ պահվող ռազմագերիների ու պետական այրերի ազատ արձակման խնդիրները։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Սուրբ Աթոռի Արևելյան Կաթոլիկ եկեղեցիների բաժին, ուր հանդիպում ունեցավ կառույցի նախագահ կարդինալ Կլաուդիո Գուջերոտիի հետ։ Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց կարդինալին հայ ժողովրդի և Հայոց Եկեղեցու նկատմամբ ջերմ վերաբերմունքի և օգտաշատ ծառայությանց համար։

Այս ընթացքում Վեհափառ Հայրապետը հանդիպեց նաև Քրիստոնեական միության խթանման բաժնի նախագահ կարդինալ Կուրտ Քոխին, Մշակույթի և կրթության բաժնի նախագահ կարդինալ Ժոզե Տոլենտինոյին և Սուրբ Աթոռի՝ պետությունների հետ հարաբերությունների քարտուղար արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերին։ Կառույցների ղեկավարների հետ քննարկվեցին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու գործակցության առավել ընդլայնման հարցեր, հայ ժողովրդի կյանքը հուզող հիմնախնդիրներ, քրիստոնյա աշխարհի առջև ծառացած մարտահրավերներ, քրիստոնեական արժեքների և ժառանգության պահպանման հրամայականներ։

Սեպտեմբերի 16-ի երեկոյան Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունը վերադարձավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նոբելյան հանձնաժողովը արհամարհեց Ալիեւ-Փաշինյան զույգի քծնանքը Թրամփին

Հաջորդ գրառումը

Ռուսական զինուժը հարվածել է Ուկրաինայի երկաթուղային ցանցը սնուցող ենթակայաններին. 26 գնացքի աշխատանքը խաթարվել է

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նոյեմբերի 2-ին Սուրբ Էջմիածնում երկրպագության համար դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը

31/10/2025
Հոգևոր

Գարեգին Երկրորդը մտահոգությամբ անդրադարձել է Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անարդար դատավճռին

31/10/2025
Հոգևոր

«Քահանա չես, գոնե տղամարդ եղիր». Սամվել դպիր Գրիգորյան

31/10/2025
Հոգևոր

Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում միատեղ ու միասիրտ աղոթքն ավարտվեց Հայր Սուրբի Պահպանիչ աղոթքով

30/10/2025
Հաջորդ գրառումը

Ռուսական զինուժը հարվածել է Ուկրաինայի երկաթուղային ցանցը սնուցող ենթակայաններին. 26 գնացքի աշխատանքը խաթարվել է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական