Նոյեմբերի 30-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում կայացավ «THE LEADER 2024» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Մեծարման երեկոյի կազմակերպիչն է «Վարկանիշ» ընկերությունը: Միջոցառում, որ տնտեսության, առողջապահության ու գիտության առաջատար ընկերությունների և ականավոր անհատների գնահատանքն է:
Տարին հոբելյանական է, ինչի առիթով «THE LEADER 2024» մրցանակաբաշխության խորհրդանշական մեկնարկը յուրատիպ էր. Մեծն շանսոնյե, հայ ազգի լեգենդ Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ «THE LEADER 2024»-ի հատուկ հուշամեդալ շնորհվեց «Ազնավուր» հիմնադրամին:
Մրցանակաբաշխության անվանակարգերում ներկայացված էին ՀՀ տնտեսության՝ արդյունաբերության, կառուցապատման, շինարարության և մի շարք այլ ճյուղերի առաջատարները՝ վերջին տարիներին երկրի զարգացմանը միտված գործունեություն ծավալող ընկերություններ, վաստակավոր գիտնականներ, գործարարներ, հաջողակ և տաղանդավոր անհատականություններ։
«Ոսկե ուղի» անվանակարգում «THE LEADER 2024» մրցանակ շնորհվեց «Դայմոնդ սթայլ» ընկերության հիմնադիր-տնօրեն, գործարար Նարինե Չարչյանին, «Տարվա բարերար» անվանակարգում մրցանակը «Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամինն» էր, վաստակած գնահատականի՝ «Սրտաբանության դարբնոց և 30-ամյա հետագիծ» անվանակարգում մրցանակի արժանացավ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը:
«Հայրենիքի նվիրյալ․ երկարամյա գործունեություն և վաստակ» անվանակարգում «THE LEADER 2024» մրցանակը շնորհվեց «Արագած» ռազմարդյունաբերության ընկերությանը, «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկարամյա գործունեություն և վաստակ» անվանակարգում առաջնորդը «ԼՍՈՖՏ» ընկերությանն էր։
Շինարարությունը “THE LEADER 2024” մրցանակաբաշխության թիրախային ոլորտներից էր: «Շինարարության ոլորտում վստահելի ձեռագիր» անվանակարգում մրցանակի արժանացավ «Սնառտ» ընկերությունը, «Տարածաշրջանում շինարարական առաջատար լաբորատորիա և սերտիֆիկացման մարմին» անվանակարգում՝ «Փ․ Աբաջյան» ընկերության հիմնադիր-տնօրեն Փիրուզա Աբաջյանը, իսկ «Շինարարության ոլորտի առաջատար ընկերություն» անվանակարգում «THE LEADER»-ի արժանացան «Բիդեք» և «Ճանապարհաշինության վարկանիշային և բազմավաստակ ընկերություն»՝ «Ոսմար» ընկերությունները։ «Շինարարության ոլորտի հայկական բրենդ» անվանակարգում «THE LEADER 2024» մրցանակը շնորհվեց «ՄՈՍՏՈՎԻԿ» ընկերության տնօրեն Ալինա Բազիկյանին:
Այս տարի ևս բարձր գնահատվեց «ՕՎԱԼ» ՓԵԿ ընկերության «ՀՀ տնտեսության մեջ վաստակը և ներդրումը»: «Բեռնափոխադրումների ոլորտում հուսալի գործընկեր» ճանաչվեցին «ՄԻԳ ՏՐԱՆՍ ԼՈԳԻՍՏԻԿՍ» և «Միջազգային չափանիշներին համապատասխան երկարամյա գործունեություն»՝ «ՄԵԳԱ ԼԻՖՏ» ընկերությունները: «Դինամիկ զարգացմամբ և գործունեությամբ՝ առաջատարն» էր «Էկո Կլիմ» ընկերությունը, իսկ «ՀՀ-ում ինովացիոն ջերմոցների ստեղծման առաջամարտիկը»՝ «Եվրո Ջերմոցը»:
«Հայրենանվեր գործարար» անվանակարգում «THE LEADER»-ը «Էլա Շին» ընկերության տնօրեն Էդգար Վարդանյանն էր:
Արդեն երկրորդ տարին անընդմեջ «Վարկանիշ» ընկերության մրցանակաբաշխության շրջանակում «Բալանսավորված սնունդ» անվանակարգում «THE LEADER 2024» մրցանակի արժանացավ «Հերբալայֆ» ընկերությանը։ «Ստոմատոլոգիական ընտանեկան առաջատար կլինիկա» ճանաչվեց «Էրոդենտ» ընտանեկան կլինիկան: Ամանորին ընդառաջ «Ավանդույթների պահպանում և որակի չափանիշ» անվանակարգում «THE LEADER 2024»-ն իհարկե «Երևանի շամպայն գինիների գործարանն» էր:
Մեծածավալ միջոցառում առանց գործընկերների գրեթե անհնար է պատկերացնել: «Վարկանիշ» ընկերության կողմից հատուկ շնորհակալագրերի արժանացան «Էնի Վիշ» տուրիստական ընկերությունը՝ մրցանակաբաշխության ավանդույթ դարձած խաղարկության հովանավորը, «La Peoni» ծաղկի սրահը, «Հայկական հուշամեդալներ» ընկերությունը, ինչպես նաև՝ «Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի» համակարգող Իվետա Տոնոյանը՝ հասարակական ակտիվ գործունեության և սոցիալական ծրագրերի իրագործման համար:
“THE LEADER 2024”-ը լավագույն հնարավորություն է արժանավույնս գնահատելու հանուն Հայրենիքի առաջընթացի գործող կազմակերպություններին և անհատներին, ստեղծելու համագործակցությունների յուրատիպ հարթակ, որտեղ հնարավոր է ներկայացնել սեփական գործունեությունը համապատասխան միջավայրում և գտնել ապագա գործընկերներ: