Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Jeep-ը սուզվել էր, փրկարարները ջրից հանել են

Հուլիսի 20-ին, ժամը 16։19-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի թերակղզու հյուսիսային ափում ավտոմեքենան հայտնվել է ջրում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ջրափրկարարները արգելափակումից դուրս են բերել «Jeep» մակնիշի ավտոմեքենան»։