Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

IRI-ի հարցումներով՝ 61 տոկոսը ոչ մի քաղաքական գործչի վստահում. Փաշինյանի վարկանիշն ավելի է իջել

22/07/2025
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանում հարցվածների 61 տոկոսը որևէ քաղաքական գործչի չի վստահում. այս մասին նշվում է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հետազոտությունում։ Ուշագրավ է, որ թեև Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ ամենավստահված քաղաքական գործիչը, նրա և նրա ղեկավարած Քաղաքացիական պայմանագրի վարկանիշը ընկել է նախորդ հարցումների համեմատ։

Հանրային կարծիքի հետազոտությունն իրականացրել է «Բրևիս» ընկերությունը։ Տվյալները հավաքվել են 2025-ի հունիսի 16-26-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսային հարցման մեթոդով։ հարցումներն արվել են 18 տարին լրացած 1,505 ՀՀ քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ԼՂ նախկին բնակիչների շրջանում, որոնք այժմ բնակվում են Հայաստանում (որոնք կարող են լինել կամ չլինել քաղաքացիներ)։

«Ո՞ր քաղաքական գործչին եք ամենից շատ վստահում: Իսկ ո՞վ է երկրորդ ամենավստահելին» հարցին Նիկոլ Փաշինյանին որպես առաջին պատասխան նշել է հարցվածների 12 տոկոսը և որպես երկրորդ պատասխան՝ 13 տոկոսը։ Թեև Փաշինյանը շարունակում է ամենաբարձր վարկանիշը ունենալ քաղաքական գործիչների շրջանում, սակայն նրա վստահության տոկոսը իջել է. IRI-ի 2024-ի սեպտեմբերին իրականացված հարցմամբ՝ նրան մարդկանց 15 տոկոսն էր համարում ամենից վստահելի և 16 տոկոսը՝ երկրորդ ամենավստահելի։

Երկրորդ տեղում արտգործնախարար Արարատ Միրզոյանն է՝ ընդհանուր 5 տոկոս վարկանիշով (1-ին և 2-րդ հարցերի պատասխաններ)։

Փաշինյանի քաղաքական ախոյան, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցուցակի երրորդ հորիզոնականում է՝ 4 տոկոս վստահության ցուցանիշով։ Թեև Քոչարյանը վարկանիշով մի քանի անգամ զիջում է Փաշինյանին՝ IRI-ի նախորդ հետազոտության համեմատ, նրա վարկանիշը կրկնապատկվել է։

Ուշագրավ է, որ 2024-ի սեպտեմբերի և 2025-ի հունիսի հետազոտություններում անփոփոխ է մնացել այն մարդկանց թիվը, որոնք որևէ քաղաքական գործչի չեն վստահում՝ 61 տոկոս։

«Ո՞ր կուսակցությանը կամ դաշինքին կտայիք Ձեր ձայնը, եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեին հաջորդ կիրակի» հարցին «Քաղաքացիական պայմանագիր/Նիկոլ Փաշինյան» պատասխանը տվել է հարցվածների 17 տոկոսը, ինչև 3 կետով ցածր է IRI-ի 2024-ի սեպտեմբերի և 2023-ի դեկտեմբերի հետազոտությունների ցուցանիշներից։

Հայաստանցիների 36 տոկոսն է համարում, որ երկիրը շարժվում է ճիշտ ուղղությամբ, մինչդեռ 2024-ի սեպտեմբերին այդ թիվը 46 տոկոս էր, իսկ 2023-ի դեկտեմբերին՝ 50 տոկոս։

Հատկանշական է, որ առավել երիտասարդները ավելի հոռետես են երկրի ուղղության ընթացքի վերաբերյալ, քան մեծահասակները։ 18-35 և 36-55 տարիքային խմբի մարդիկ համարում են, որ երկիրը սխալ ուղղությամբ է շարժվում՝ համապատասխանաբար 54 և 52 տոկոս, մինչդեռ 56+ տարիքային խմբում ընդամենը 41 տոկոսն է համարում, որ երկիրը սխալ ուղղությամբ է ընթանում։ Կանայք ևս ավելի հոռետես են երկրի ընթացքի վերաբերյալ, քան տղամարդիկ։ Կանանց 51 և տղամարդկանց 47 տոկոսը համարում է, որ երկիրը սխալ ուղղությամբ է գնում։

Հայաստանցիների ամենամեծ՝ 44 տոկոսը, երկրի գլխավոր խնդիրը համարում է ազգային անվտանգության և սահմանային խնդիրները։ 2-րդ տեղում տնտեսությունն ու գործազրկությունն է՝ 14 տոկոս, իսկ 3-րդում՝ քաղաքական անկայունությունը՝ 12 տոկոս։

Ուշագրավ է, որ հարցվածների ամենամեծ՝ 21 տոկոսը, «տնտեսությունն ու գործազրկությունը» համարում է իրենց տնային տնտեսությունների ամենամեծ խնդիրը, մինչդեռ «ազգային անվտանգություն և սահմանային խնդիրները» ամենամեծ խնդիր համարում է հարցվածների 9 տոկոսը։ Մարդիկ իրենց տնային տնտեսությունների համար առավել առաջնահերթ համարում են սոցիալ-տնտեսական խնդիրները, քան «ազգային անվտանգությունն ու սահմանային խնդիրները։ Տնտեսությունից ու գործազրկությունից բացի հարցվածները իրենց խնդիրների շարքում նշել են ցածր աշխատավարձը, բարձր գները, առողջապահական խնդիրները և բնակարանային մատչելիությունը։ «Ազգային անվտանգություն և սահմանային խնդիրները» հաջորդում են այս խնդիրներին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Միակ ճակատագրական նշանակություն ունեցող հարցն այն է, որ Գարեգին Երկրորդը ոչ մի պարագայում հրաժարական չտա

Հաջորդ գրառումը

Թրամփը որոշել է ԱՄՆ-ը հանել ՅՈՒՆԵՍԿՕ-ից

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Եթե ունեք 155 սմ-ից ոչ պակաս հասակ ու միջնակարգ կրթություն, պարեկի աշխատանքը ձեզ է սպասում

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Փեսայի հայրը հրաժարվել է Ստոպայի ծառայություններից, պսակի կարգն իրականացրել է օծյալ քահանան

23/10/2025
Հասարակություն

Մի խումբ անձինք հարձակվել են ակտիվիստ Արթուր Չախոյանի վրա, ծեծել նրան և գողացել հեռախոսը

20/10/2025
Հասարակություն

Ոստիկանությունը նախազգուշացնում է քաղաքացիներին

20/10/2025
Հաջորդ գրառումը

Թրամփը որոշել է ԱՄՆ-ը հանել ՅՈՒՆԵՍԿՕ-ից

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական