Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

500 բռնի տեղահանված արցախցի կարող է ամենօրյա սնունդ ստանալ

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի միջոցներով գործող «Արշավիր և Պայծառ Աբրահամյան» բերգործական ճաշարանը հոկտեմբերի 3-ից ամենօրյա անվճար սնունդ է տրամադրում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին:

Ճաշարանը գործում է Երևանի Արաբկիր համայնքում՝ Կոմիտաս 49 հասցեում (Կոնվերս Բանկի հարևանությամբ, մուտքը՝ բակի կողմից):

Ցանկացողներին ամբողջական տեղեկատվություն ստանալու և գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել 091 34 48 04 հեռախոսահամարով: