Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

4,5 կգ քաշով, 55սմ հասակով արցախցի Անգելիանան ծնվել է Սևանի բկ-ում

Գեղարքունիքի մարզի Սևանի բժշկական կենտրոնում հոկտեմբերի 20-ին լույս աշխարհ է եկել Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված երրորդ երեխան՝  4,5 կգ քաշով, 55սմ հասակով։

Աղջնակի անունն Անգելինա է։  

Անգելինան ծնվել է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից բռնի տեղահանված ու Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Չկալովկա գյուղում ապաստանած Կարեն և Շուշանիկ Մակեյանների ընտանիքում։

Անգելինան այս ամուսնական զույգի երկրորդ զավակն է։